Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Հրաչյա Բալոյան - Ազգությանը և ազգայինին վերաբերող բառերը հայաստանյան մամուլի հրապարակախոսության լեզվում (1990-ական թվականների սկիզբ)
    12 Էջ | 189-201 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-189 |

    Ստացվել է՝ 2024-01-21 | Գրախոսվել է՝ 2024-02-01 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Լեզվաբանություն

    Հայտնի իրողություն է, որ բառապաշարը, բառային կազմը լեզվի ամենազգայուն տարրն է: Այն, կարելի է ասել, անմիջապես արտացոլում է կյանքում, իրականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, գործընթացներն ու երևույթները։ Արդյունքում՝ պատմական տվյալ ժամանակաշրջանին բնորոշ փոփոխությունները, գործընթացներն ու երևույթները իրենց լեզվական արտացոլանքն են գտնում լեզվի բառային կազմում։ Անցյալ դարի 80-ականների վերջն ու 90-ականների սկիզբը քաղաքական հեղաբեկումների, պատմաքաղաքական տեկտոնիկ փոփոխությունների ժամանակաշրջան էր. փլուզվում էր խորհրդային կայսրությունը, և նրա փլատակների վրա, իբրև անկախ պետություններ, ձևավորվում էին մինչ այդ մաս կազմող միութենական հանրապետությունները։

    Բանալի բառերՀայաստանյան մամուլ ազգ ազգային նորակազմ բառ իմաստ հայերեն հայ ռուս։

    Բեռնել