Կարեն Մկրտչյան - Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին: Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջազգային գիտա-ժողովի նյութերի ժողովածու, պրակ Ա
6 Էջ | 293-299 | Ստացվել է՝ 2021-12-01 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-01-04
Տպագրված է 2022 N 1 (219) / Գրախոսություններ
Ներկայացվող ժողովածուն ներառում է 23 հոդված, որոնց հեղինակներից 17-ը Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությու-նից (ԱՀ) են, մեկական՝ Իտալիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Բուլղարիայից, Շվեյցարիայից: Գիտաժողովի մասնակիցների աշխարհագրությունը ներառել է 8 երկիր:Օտար աղբյուրները, մասնավորապես՝ ճանապարհորդների երկերը, հսկայական նյութ են պարունակում հայկական գաղթօջախների բնակչության թվաքանակի, տնտեսության, օտար ազգերի հետ ունեցած փոխհարաբերությունների, հայ ազգաբնակչության մշակույթի, կրթության և ներհամայնքային կյանքի բազմաթիվ իրողությունների վերաբերյալ:
Բանալի բառերօտար աղբյուրներ հայկական գաղթավայրեր Հայր Ղևոնդ Ալիշան Ռենատոսի կամ Հայոց վանք Արևելյան Այսրկովկաս արաբական և պարսկական աղբյուրներ եվրոպական ճանապարհորդներ շվեդ ճանապարհորդ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի սկզբնաղբյուրներ հունգարալեզու ձեռագիր բուլղարահայության պատմամշակութային ժառանգություն շվեյցարական վավերագրեր:
Հովիկ Մուսայելյան - Արցախի պատմության հիմնահարցերը ըստ սկզբնաղբյուրների և պատմագիտական գրականության (հոդվածների ժողովածու)
3 Էջ | 236-239 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-236 | Ստացվել է՝ 2025-11-11 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17
Տպագրված է 2025 N 3 (230) / Գրախոսություններ
Վերջերս ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակվել է «Արցախի պատմության հիմնահարցերը ըստ սկզբնաղբյուրների և պատմագիտական գրականության» վերնագրով հոդվածների ժողովածուն, որը կարելի է համարել հայ պատմագիտության ձեռքբերումներից մեկը վերջին տասնամյակներում։ Ժողովածուն համակողմանիորեն ներկայացնում է Արցախի պատմության ուսումնասիրության ներկա վիճակը՝ հիմնվելով պատմական սկզբնաղբյուրների քննության և գիտական ժամանակակից մոտեցումների համադրման սկզբունքի վրա։ Գրքի գաղափարական առանցքը այն գիտական համոզմունքն է, որ Արցախի պատմության ընկալումը պետք է կառուցվի բացառապես փաստական ու սկզբնաղբյուրային հիմքերի վրա։
Բանալի բառերԱրցախ պատմություն սկզբնաղբյուր պայքար հիմնահարց ժամանակաշրջան համակարգ
