Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Վահե Սարգսյան - Արցախյան վերջին գոյապայքարը, Վրաստանը, տարանցիկ նոր նախագծերը և Հայաստանի շրջափակման գործընթացը
    16 Էջ | 47-63 |

    Ստացվել է՝ 2021-03-11 | Գրախոսվել է՝ 2021-03-19 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-30

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ու Թուր­քիայի լայն աջակցությամբ սանձազերծված արյունալի պատերազմին Վրաս­տանի «մասնակցությունը» (խոսքը, իհարկե, դիրքորոշման, չեզոքութ­յան պահպանման կամ կողմերից ինչ-որ մեկին այս կամ այն կերպ աջակ­ցելու մասին է) տեղիք տվեց հայ և օտար շրջանակներում բազմաթիվ քն­նար­­կումների, մեկնաբանությունների, անգամ որոշ մեղադրանքների:

    Բանալի բառերՎրաստան Արցախյան գոյապայքար չեզոքություն օդա­յին տարածք բեռնատար ինքնաթիռներ եռակողմ հայտարարություն տրան­ս­­­­­պորտային ապաշրջափակում հաղորդակցուղիներ Կարս–Իգդիր–Նախ­­իջևան երկաթուղի շրջափակում թուրք-ադրբեջանական մեծա­պե­տա­կան շա­հեր:

    Բեռնել

  • Ռաֆիկ Նահապետյան - Հայկական ժողովրդական ավանդական բնակարանային համալիրների որոշ առանձնահատկությունների շուրջ (XIX դար – XX դարասկիզբ)
    23 Էջ | 149-172 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-149 |

    Ստացվել է՝ 2021-06-09 | Գրախոսվել է՝ 2021-06-21 | Ընդունվել տպագրության՝ 2021-07-28

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ

    Բնակարանը կենսապահովման մշակույթի էթնիկ առանձնահատկությունները կրող ակնառու համալիրներից է: Անկախ պատմաաշխարհագրական, բնաէկոլոգիական և տնտեսավարման գերակայությամբ պայմանավորված գործոններից՝ հայ բնակչությանը շրջապատող ռազմատենչ այլէթնիկ թշնամական տարրերից սպառնացող վտանգն ամենուրեք հայ մարդուն հարկադրել է հիմնել կյանքի և գույքի անվտանգության համար հնարավորինս համախմբված, ներփակ, բազմաբաժին բնակարանային համալիր:

    Բանալի բառերԱրևմտյան Հայաստան Արևելյան Հայաստան օդա հազարաշեն գետնափոր տուն հատակագիծ:


  • Արա Ավագյան, Գոռ Ղազարյան, Մարիամ Շախմուրադյան - Նորահայտ «Անապատի օդապարուկ» Արարատ լեռան հյուսիսարևմտյան լանջերին (անգ․)
    6 Էջ | 206-212 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-206 |

    Ստացվել է՝ 2026-06-16 | Գրախոսվել է՝ 2026-06-18 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18

    Տպագրված է 2026 N 2 (232) / Հնագիտություն և ազգագրություն

    Նորահայտ հնագիտական հուշարձանը գտնվում է Արաքս գետի աջ ափին՝ Արարատ լեռան հյուսիսարևմտյան լանջերին։ Հայտնաբերվել է արբանյակային լուսանկարների համակարգված ուսումնասիրության արդյունքում։ Հուշարձանը ցուցաբերում է «անապատի օդապարուկներին» բնորոշ կառուցվածքային հատկանիշներ, այդ թվում՝ ընդարձակ շրջապարիսպ, արտաքին խցեր և կողային ելուստներ։ Թվագրությունը հայտնի չէ, քանի որ հուշարձանի տարածքում դաշտային աշխատանքներ դեռևս չեն իրականացվել։ Կառույցը նոր տվյալներ է հաղորդում տարածաշրջանում այս տեսակի հուշարձանների տարածական բաշխվածության ու ձևաբանական հատկանիշների վերաբերյալ։

    Բանալի բառեր"անապատի օդապարուկներ" Արարատ լեռ Արաքս գետի ավազան հեռահար զոնդավորման հնագիտություն արբանյակային պատկերներ

    Բեռնել