Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Գայանե Մախմուրյան - 1921 թ. մարտի 16 (18)-ի Մոսկվայի պայմանագրի պատմաքաղաքական գնահատման շուրջ (անգլ.)
    24 Էջ | 15-39 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-15 |

    Ստացվել է՝ 2023-12-14 | Գրախոսվել է՝ 2024-03-05 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է 1921 թ. մարտի 16 (18)-ին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի ապօրինի իշխանության միջև։ Առաջնորդվելով հեղափոխական և նվաճողական ձգտումներով՝ կողմերն ամրագրեցին քեմալականների հաջողությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ 1920 թ. վարած զավթողական պատերազմում։ Մոսկվայի պայմանագրով վավերացվեց քեմալականների կողմից Կարսի մարզի և Սուրմալուի գա-վառի բռնազավթումը, իսկ Նախիջևանը հանձնվեց Ադրբեջանի խնամակալությանը: Թուրք-բոլշևիկյան համագործակցության նոր արտահայտություն էր ՌԿ(բ)Կ ԿԿ Կովկասյան բյուրոյի՝ ոչ պետական մարմնի 1921 թ. հուլիսի 5-ին կայացրած Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանին ենթարկելու՝ բնակչության 95 տոկոսի ցանկությունն անտեսող և Մոսկվայի պայմանագրին հավասարաչափ ապօրինի որոշումը։

    Բանալի բառեր1921 թ. Մոսկվայի պայմանագիր Հայաստանի Հանրապետություն ՌԽԴՍՀ քեմալական Թուրքիա Կարսի մարզ Սուրմալու Նախիջևան Արցախ (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջան Վրաստան

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Ջավախքի հայ բնակչության թվաքանակի փոփոխությունները 1959–2014 թթ. (ըստ պաշտոնական մարդահամարների տվյալների
    11 Էջ | 88-99 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-88 |

    Ստացվել է՝ 2023-08-25 | Գրախոսվել է՝ 2023-09-08 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Վրաստանում ապրող հայերի շուրջ կեսից ավելին ապրում է Ջավախքում (ներկայիս վարչաբաժանմամբ՝ Սամցխե–Ջավախքի նահանգ և Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջան): Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային Վրաստանում տեղի ունեցած վարչատարածքային վերաբաժանումները, պատերազմի ընթացքում և հետագայում տեղի ունեցած ժողովրդագրական մեծ ու փոքր տեղաշարժերը լրջագույն ազդեցություն ունեցան նաև Վրացական ԽՍՀ-ի հարավային հոծ հայաբնակ շրջանների թե՛ վարչական բաժանումների, թե՛ ժողովրդագրական պատկերի վրա:

    Բանալի բառերՎրաստան Ջավախք վրացիներ հայեր ազգաբնակչություն ազգային կազմ մարդահամար պաշտոնական տվյալներ դինամիկա

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Այցագրային կարգը ռուս-վրացական հարաբերություններում և դրա ազդեցությունները վիրահայության վրա (2000–2023 թթ.)
    17 Էջ | 37-54 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-37 |

    Ստացվել է՝ 2024-07-23 | Գրախոսվել է՝ 2024-10-18 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Պատմություն

    2000–2023 թթ. սահմանված այցագրային կարգը ռուս-վրացական հետխորհրդային հարաբերությունների բաղկացուցիչ մասն է, յուրօրինակ լակմուսի թուղթ, որը ցույց է տալիս՝ տվյալ փուլում ինչպիսի մակարդակի վրա էին երկու երկրների հարաբերությունները: Հաստատվելով Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեի օրոք՝ 2000 թ., ամրապնդվելով Միխաիլ Սահակաշվիլու արևմտաթուրքամետ իշխանության տարիներին՝ սահմանված այցագրային կարգը մեծ վնաս հասցրեց թե՛ ռուս-վրացական միջպետական հարաբերություններին, թե՛ առևտրատնտեսական կապերին, թե՛ հոգևոր-մշակութային, հումանիտար շփումներին՝ քաղաքացիների համար դժվարացնելով փոխադարձ այցերը, իսկ որոշ ժամանակահատվածներում ստեղծելով անհաղթահարելի խոչընդոտներ: Այցագրային կարգի սահմանումը մեծապես ազդեց նաև վիրահայության վրա:

    Բանալի բառերՌուսաստան Վրաստան այցագրային կարգ ռուս-վրացական հարաբերություններ Շվեյցարիայի դեսպանատուն Վրաստանի Ռուսաստանի Դաշնության շահերի բաժիններ Հայաստանի Հանրապետություն վիրահայություն Պրահյան բանակցություններ:

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Վրաստանի հայ բնակչության դինամիկան 1959–2014 թթ. (ըստ պաշտոնական մարդահամարների տվյալների)
    13 Էջ | 114-127 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-114 |

    Ստացվել է՝ 2023-03-15 | Գրախոսվել է՝ 2023-04-16 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    Վրաստանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության հարևանն է, այլև՝ ռազմավարական ու տարանցիկ կարևոր նշանակություն ունեցող երկիր: Բնականաբար, այդտեղ ապրող հայությունը չի կարող դիտվել սոսկ, դասական իմաստով, համայնք. այն, իբրև մտավոր, հոգևոր-մշակութային, ֆինանսատնտեսական պատկառելի ներուժ ունեցող և Վրաստանի պատմության մեջ ամենամեծ դերակատարություն ունեցած էթնիկ միավոր, էական ազդեցություն կարող է ունենալ ՀՀ–Վրաստան զարգացող հարաբերություններում:

    Բանալի բառերՎրաստան Աբխազիա Հարավային Օսիա հայություն մարդահամար պաշտոնական վիճակագրություն դինամիկա ուծացում:


  • Վահան Մելիքյան - Միջպետական տարածքային և սահմանային խնդիրները Անդրկովկասյան հանրապետությունների անկախությունների հռչակումից հետո (1918 թ. հունիս–հուլիս)
    29 Էջ | 77-106 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-77 |

    Ստացվել է՝ 2021-07-06 | Գրախոսվել է՝ 2021-07-30 | Ընդունվել տպագրության՝ 2022-01-24

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    Բաթումի պայմանագիրը, որը դարձավ Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի անկախությունը ճանաչող առայժմ միակ քաղաքական ակտը և այդպիսով ընդունեց անկախ հանրապետությունների տարածքներն ու պայմանական սահմանները, չկանխեց Օսմանյան Թուրքիայի և Գերմանիայի ներկայության կասեցումը տարածաշրջանում։Անդրկովկասի հանրապետությունների անկախության հայտարարման նախօրեին երկրամասի քաղաքական շրջանակներում արդեն կիսվում ու բաժանվում էին ազգային տարածքները։ Այդ գործընթացն ուղղակիորեն կապվում էր Բաթումի բանակցություններից բխող պահանջների, հայկական կողմի համար՝ թուրքական վերջնագրի հետ։

    Բանալի բառերՀայաստան Վրաստան Ադրբեջան Գերմանիա Օսմանյան կայսրություն Օ․ ֆոն Լոսսով Ն․ Ժորդանիա Վեհիբ փաշա Թ․ Նազարբեկյան Արամ Մանուկյան Խ․ Կարճիկյան Լոռի Բորչալու Ախալքալաք Ղարաբաղ։


  • Վահե Սարգսյան - Արցախյան վերջին գոյապայքարը, Վրաստանը, տարանցիկ նոր նախագծերը և Հայաստանի շրջափակման գործընթացը
    16 Էջ | 47-63 |

    Ստացվել է՝ 2021-03-11 | Գրախոսվել է՝ 2021-03-19 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-30

    Տպագրված է 2021 N 1 (216) / Հոդվածներ, հաղորդումներ

    2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից ու Թուր­քիայի լայն աջակցությամբ սանձազերծված արյունալի պատերազմին Վրաս­տանի «մասնակցությունը» (խոսքը, իհարկե, դիրքորոշման, չեզոքութ­յան պահպանման կամ կողմերից ինչ-որ մեկին այս կամ այն կերպ աջակ­ցելու մասին է) տեղիք տվեց հայ և օտար շրջանակներում բազմաթիվ քն­նար­­կումների, մեկնաբանությունների, անգամ որոշ մեղադրանքների:

    Բանալի բառերՎրաստան Արցախյան գոյապայքար չեզոքություն օդա­յին տարածք բեռնատար ինքնաթիռներ եռակողմ հայտարարություն տրան­ս­­­­­պորտային ապաշրջափակում հաղորդակցուղիներ Կարս–Իգդիր–Նախ­­իջևան երկաթուղի շրջափակում թուրք-ադրբեջանական մեծա­պե­տա­կան շա­հեր:

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Վրաց Ուղղափառ եկեղեցու և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի իրավական կարգավիճակի օրենսդրական կարգավորումը հետխորհրդային Վրաստանում
    15 Էջ | 134-149 |

    Ստացվել է՝ 2021-06-07 | Գրախոսվել է՝ 2021-06-14 | Ընդունվել տպագրության՝ 2021-06-24

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    Դեռևս 1991 թ. հունիսին, երբ տեղի էր ունենում Խորհրդային Հայաստանի՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախության ուղին ընտրելու գործընթացը, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը, որը, հետագայի մի քանի փոփոխություններով, խմբագրումներով ու լրացումներով, գործում է մինչ օրս:

    Բանալի բառերՎրաստան կրոնական կազմակերպություններ Վրաց Ուղղափառ եկեղեցի իրավական կարգավիճակ սահմանադրական համաձայնագիր Քաղաքացիական օրենսգիրք հանրային իրավունքի իրավաբանական անձ Հայ Առաքելական եկեղեցի Վիրահայոց թեմ սեփականության իրավունք եկեղեցիներ:

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Հայկական եկեղեցիների պատկանելության խնդիրը վրացական մամուլում (XXI դարի առաջին տասնամյակ)
    30 Էջ | 72-102 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-72 |

    Ստացվել է՝ 2021-09-21 | Գրախոսվել է՝ 2021-11-16 | Ընդունվել տպագրության՝ 2021-11-22

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ

    Ներկայիս Վրաստանի տարածքում գտնվող կանգուն, կիսավեր կամ ավերված եկեղեցիների , խորհրդային կարգերի օրոք Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Վիրահայոց թեմից խլված ունեցվածքի, եկեղեցապատկան կալվածքների (հողատարածքների և այլևայլ շարժական ու անշարժ գույքի)՝ Վիրահայոց թեմին վերադարձնելու գործընթացը մինչ օրս տեղի չի ունեցել: Վրաստանի անկախացումից ի վեր չընդունվեց կրոնական կազմակերպությունների ոլորտը կանոնակարգող և վերջիններիս իրավունքներն ու պարտավորությունները սահմանող «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը։

    Բանալի բառերՎրաստան Վրաց Ուղղափառ եկեղեցի Թբիլիսի Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ եկեղեցիներ Ջավախք Լոռի Գուգարք Տայք ուղղափառ (օրթոդոքս) հայություն վրաց հասարակական-քաղաքական և գիտական շրջանակներ մամուլ:

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Ջավախահայության կյանքի արտացոլումը "Ջավախք" ամսաթերթի էջերում (1990-ական թվականների սկիզբ)
    21 Էջ | 51-72 |

    Ստացվել է՝ 2025-05-15 | Գրախոսվել է՝ 2025-06-24 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11

    Տպագրված է 2025 N 2 (229) / Պատմություն

    Ջավախք ժողովրդական շարժման հիմնադրած Ջավախք ամսաթերթը կարճ ու երկարատև ընդմիջումներով հրատարակվել է Ախալքալաքում 1990–1998 թվականներին: Չնայած անկանոն հաճախականությամբ և սահմանափակ տպաքանակով լույս տեսնելու իրողությանը՝ ԽՍՀՄ փլուզման և Վրաստանի անկախության առաջին տարիներին Ջավախք-ը նոր խոսքի ու մտքի տարածման հարթակ էր ջավախահայ հասարակական-քաղաքական կյանքում:

    Բանալի բառերՎրաստան ջավախահայություն "Ջավախք" ժողովրդական շարժում "Ջավախք" ամսաթերթ աջակցություն Արցախին:

    Բեռնել