Դավիթ Գասպարյան - Գեղարվեստի և պատմության սահմանագիծը (ըստ Համաստեղի «Սպիտակ ձիավորը» վեպի)
21 Էջ | 150-171 | Ստացվել է՝ 2021-04-22 | Գրախոսվել է՝ 2021-04-27 | Ընդունվել տպագրության՝ 2021-05-10
Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ
Հայրենիքի կերպարը կերտելու տարբեր սկզբունքներ կան՝ նյութ ունենալով ներկան, մոտիկ անցյալն ու պատմությունը: Մոտիկ անցյալին են ուղղված գրական գործեր, որոնք պատմական երկեր՝ պատմավեպեր չեն, բայց պատմական իրադարձություններով հագեցված պատմական որոշակի մի շրջանի գեղարվեստական մարմնավորումներ են: Այդպիսին են Համաստեղի «Սպիտակ ձիավորը» , Կ. Զարյանի «Նավը լեռան վրա» (Բոստոն, 1943), Գ. Մահարու «Այրվող այգեստաններ» (Երևան, 1966), Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (Երևան, 1979) վեպերը, Մ. Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» պատմվածաշարը (Երևան, 1980):
Բանալի բառերՀամաստեղ «Սպիտակ ձիավորը» Մարտիկ Չերչի Կիրոս Բերդակ Վարդաձոր ֆիդայի ազատամարտ հայ քուրդ թուրք հայրենիք պայքար հերոսներ հաղթանակ:
