Դավիթ Գասպարյան - Գեղարվեստի և պատմության սահմանագիծը (ըստ Համաստեղի «Սպիտակ ձիավորը» վեպի)
21 Էջ | 150-171 | Ստացվել է՝ 2021-04-22 | Գրախոսվել է՝ 2021-04-27 | Ընդունվել տպագրության՝ 2021-05-10
Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ
Հայրենիքի կերպարը կերտելու տարբեր սկզբունքներ կան՝ նյութ ունենալով ներկան, մոտիկ անցյալն ու պատմությունը: Մոտիկ անցյալին են ուղղված գրական գործեր, որոնք պատմական երկեր՝ պատմավեպեր չեն, բայց պատմական իրադարձություններով հագեցված պատմական որոշակի մի շրջանի գեղարվեստական մարմնավորումներ են: Այդպիսին են Համաստեղի «Սպիտակ ձիավորը» , Կ. Զարյանի «Նավը լեռան վրա» (Բոստոն, 1943), Գ. Մահարու «Այրվող այգեստաններ» (Երևան, 1966), Խ. Դաշտենցի «Ռանչպարների կանչը» (Երևան, 1979) վեպերը, Մ. Գալշոյանի «Մարութա սարի ամպերը» պատմվածաշարը (Երևան, 1980):
Բանալի բառերՀամաստեղ «Սպիտակ ձիավորը» Մարտիկ Չերչի Կիրոս Բերդակ Վարդաձոր ֆիդայի ազատամարտ հայ քուրդ թուրք հայրենիք պայքար հերոսներ հաղթանակ:
Թամար Հովհաննիսյան - Դավիթ Գասպարյան. Հայ գրականություն․ գիրք յոթերորդ
5 Էջ | 266-271 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-266 | Ստացվել է՝ 2026-03-03 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20
Տպագրված է 2026 N 1(231) / Գրախոսություններ
Դավիթ Գասպարյանն ահա արդեն հինգ տասնամյակից ավելի իրեն դրսևորում է գրականագիտության տարբեր բնագավառներում՝ որպես գրականության պատմաբան, գրական քննադատ, տեսաբան, աղբյուրագետ: Դրա վկայությունը նրա բազմաթիվ գրքերն են՝ մենագրություններ, գրականության պատմություններ, տեսական հիմնահարցեր, դասական գրողների անտիպ ժառանգության, նրանց նվիրված անտիպ հուշերի հրապարակումներ, որոնք ընդունվել են որպես հայագիտության այդ բնագավառի հաստատուն հենակետեր:
Բանալի բառերԴավիթ Գասպարյան հայ գրականություն գրական քննադատություն ուսումնասիրություն Րաֆֆի Դուրյան Համաստեղ Սևակ ստալինյան բռնություն հայկական վերածնունդ:
