Հենրիկ Խաչատրյան - Մամիկոնյանների տիրույթների խնդիրը VIII դ. վերջին
12 Էջ | 26-38 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-26 | Ստացվել է՝ 2024-05-21 | Գրախոսվել է՝ 2024-05-26 | Ընդունվել տպագրության՝ 2024-06-10
Տպագրված է 2024 N 2 (226) / Պատմություն
Հայաստանը 700–885 թթ. այսրկովկասյան երկրների (Քարթլի, Առան, Շիրվան և Դերբենդ) հետ Արաբական խալիֆայության Արմինիա փոխարքայության մասն էր ։ Համեմատած սասանյան տիրապետության շրջանի՝ արաբական տի¬րապետության ժամանակ տեղի նախարարական համակարգում զգալի փոփոխություններ էին կատարվել։ Դա կապված էր և՛ ավատատիրական հարաբերությունների զարգացմամբ, և՛ արաբների վարած ծանր հարկային քաղաքականությամբ, և՛ օտար էթնիկ տարրի ներթափանցմամբ։
Բանալի բառերՄամիկոնյաններ Բագրատունիներ Աշոտ Մսակեր Խալիֆայություն Արշարունիք Տայք Տարոն:
