Դավիթ Գասպարյան - Եղիշե Չարենցի արտասահմանյան ուղևորությունը (1924, 21 նոյեմբեր – 1925, հունիսի սկիզբ)
27 Էջ | 85-112 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-85 | Ստացվել է՝ 2022-09-05 | Գրախոսվել է՝ 2022-09-12 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09
Տպագրված է 2022 N 3 (221) / Գրականագիտություն
1922–1924 թվականները Եղիշե Չարենցի ձախ որոնումների տարիներն են. նա իրեն հռչակեց «տրիբուն» բանաստեղծ, «Ես–զինվոր, // Տրիբուն // Բալշևիկ» և փորձեց որոնել արվեստի նոր ձևեր, որոնք պայմանավորված էին հեղափոխական ժամանակների թելադրանքով: Այդ նպատակով 1922 թ. նախաձեռնեց «Երեքի» դեկլարացիան՝ համախոհներ ունենալով Գևորգ Աբովին և Ազատ Վշտունուն, 1923 թ. փորձեց ստեղծել «Ավանգարդ» վերնագրով ֆուտուրոկոնստրուկտիվիստական ամսագիր՝ փորձելով համագործակցել Կարո Հալաբյանի ու Տիգրան Հախումյանի հետ, բայց ներքին տարաձայնությունների և միջոցների բացակայության պատճառով գործը գլուխ չեկավ:
Բանալի բառերԵ. Չարենց Ալ. Մյասնիկյան Հ. Սուրխաթյան Տրապիզոն Ստամբուլ Աթենք Հռոմ Վենետիկ Ս. Ղազար Փարիզ Բեռլին Վ. Նավասարդյան Ավ. Իսահակյան Կ. Զարյան Հ. Թումանյան:
