Հովհաննես Այվազյան - Դարձյալ Դավիթ Բեկի ծագումնաբանության հարցի շուրջ
15 Էջ | 154-169 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-150 | Ստացվել է՝ 2022-01-11 | Գրախոսվել է՝ 2022-01-18 | Ընդունվել տպագրության՝ 2022-03-09
Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ
2022-ին լրանում է Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական պայքարի 300-ամյակը, որը հայոց պատմության ամենանշանակալի իրադարձություններից է: «Դավիթ բեկը … հայոց պատմության մեջ … իբրև ազգային ազատագրության մարմնացում՝ չուներ իր նմանը Կիլիկիայի հայոց անկա-խության խորտակումից հետո»,– գրել է Լեոն: Այդ իրադարձությունների հատուկ կարևորությունն այն է, որ դրանցով է սկսվում մահմեդական լծից ազատագրվելու հայոց նորագույն շրջանը: Հայտնի է, որ Սյունիքի ազատագրական շարժումը սկսվել է 1722-ին, ավարտվել՝ 1730-ին Մխիթար Սպարապետի դավադիր սպանությամբ: Շարժումը 1722–1728-ին գլխավորել է Դավիթ Բեկը, 1728–1730-ին՝ Մխիթար Սպարապետը:
Բանալի բառերՍյունիքի ազատագրական կռիվներ Դավիթ Բեկ Մխիթար Սպարապետ Մելիք Փարսադան Մելիք Բալի Տեր Ավետիք Ղուկաս Սեբաստացի Սամուել Արամյան «Ընտիր պատմութիւն …» Րաֆֆի Լալայան Ադոնց Հալիձոր Բեխ Շինուհայր Տաթև:
