Վերժինե Սվազլյան - Նշխարներ Պյատիգորսկ գաղթած Արցախի հայերի բանահյուսության (ըստ հեղինակի գրառած նյութերի)
14 Էջ | 210-224 | Ստացվել է՝ 2021-03-09 | Գրախոսվել է՝ 2021-03-10 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-30
Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ
1964 թ. ամռանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրինությունն ինձ գործուղել էր Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքը, որպեսզի ուսումնասիրեմ այնտեղ ապրող հայ էթնիկ խմբի ներկայացուցիչների կենցաղն ու բանահյուսությունը: Երբ տեղ հասա, տեղեկացա, որ այնտեղ առանձին թաղամասում ապրում են Ղարաբաղից (Արցախ) գաղթած հայեր: Այդ տարիներին Ղարաբաղը մեզ՝ հայագետ-մտավորականներիս համար անմատչելի էր:
Բանալի բառերՊյատիգորսկ Ղարաբաղ Արցախ Ռուսաստան բանասաց բանավոր ավանդույթ վիպական քնարական ասույթային բանահյուսություն հայ բարբառ:
