Սիլվա Մինասյան (Արցախ) - Հատուկ անուններից կերտված նորակազմությունների կաղապարները Հովհաննես Շիրազի ստեղծագործություններում
13 Էջ | 173-186 | Ստացվել է՝ 2021-06-02 | Գրախոսվել է՝ 2021-07-12 | Ընդունվել տպագրության՝ 2021-09-10
Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհ. Շիրազի ստեղծագործություններում հատուկ անուններից (հիմնականում անձնանուն, տեղանուն) բառասերմամբ հարյուրից ավելի նոր բառույթներ կան: Դրանք հիմնականում բազմաձևույթ հասարակ գոյական, ածական և բայ խոսքի մասեր են: Հատուկ անուններից բառասերմամբ սովորական կաղապարներ են ձևավորվել, որտեղ հնչեղությամբ ու իմաստաբանական առանձնահատկությամբ իշխում են բայակազմական ածանցներով դրսևորվածները:
Բանալի բառերՀովհաննես Շիրազ հատուկ անունից կերտված նորակազմություն // նորաբանություն կաղապար հատուկ անունից կերտված գոյական ածական բայ ածանցավոր բարդ բարդածանցավոր բառույթներ բարդ բառույթների բառահիմք բարդությունների բաղադրիչների ձևաբանական արտահայտություն բարդությունների բաղադրիչների շարահյուսական հարաբերություններ:
