Վազգեն Համբարձումյան - Արսեն Այտընյանի հայերենագիտական ժառանգությունը
19 Էջ | 106-125 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-106 | Ստացվել է՝ 2025-05-26 | Գրախոսվել է՝ 2025-07-07 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20
Տպագրված է 2026 N 1(231) / Լեզվաբանություն
Արսեն Այտընյանը (1825–1902 թթ.) եվրոպական հայերենագիտության ականավոր ներկայացուցիչ է, հայ հասարակական մտքի լեզվաբանության ճյուղի տեսաբան, հայերենի պատմության գործնական ուսումնասիրող: Նա նկատելի հետք է թողել հայագիտական-լեզվաբանական, մշակութային-բանասիրական առաջընթացում: Վիեննայի Մխիթարյան դպրոցի լեզվամշակութային գործունեությունը XIX դ. երկրորդ կեսին լիովին կապվում է մեծ հայագետի անվան հետ: Նա եղել է հե¬ղինակություն լեզվի ընդհանուր տեսության, հայոց լեզվի ուսումնասիրության բնագավառում, մի բնագավառ, որ լայնորեն լույս է սփռում հայերենագիտության հետագա զարգացման ճանապարհին՝ մինչև մեր օրերը:
Բանալի բառերԱրսեն Այտընյան հայերենագիտություն լեզվի հասարակական բնույթ բարեշրջություն անընդհատականություն համաժամանակություն գրաբար / աշխարհաբար գրական լեզու / բարբառներ:
