Անի Ոսկանյան - Ադանայի նահանգի հայերի 1915 թ. բնաջնջումը և ունեզրկումը
14 Էջ | 65-79 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-65 | Ստացվել է՝ 2023-05-11 | Գրախոսվել է՝ 2023-02-24 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19
Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն
1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո 1909 թ. Ադանայի կոտորածն օսմանյան իշխանությունների կողմից իրականացվելիք ծրագրի նախանշանը հանդիսացավ: Դեռևս իշխանություն պահպանած համիդեականները և երկրի քաղաքական իրադրությանը տիրապետող «սահմանադրական» երիտթուրքերը հայերի նկատմամբ հերթական ոճրագործությունն իրականացրեցին:Ադանայի կոտորածը կազմակերպվել և իրականացվել է միաժամանակ և՛ հին, և՛ նոր վարչակազմերի կողմից: Աբդուլ Համիդի վարչախումբն այդ փաստն արդեն իսկ հաստատել էր 1890-ական թվականների հայերի զանգվածային կոտորածներով, իսկ երիտթուրքերի կառավարությունը դա ապացուցում է Սալոնիկի 1911 թ. գաղտնի ժողովում իր ընդունած ցեղասպանական ծրագրով և 1915 թ. դրա իրականացումով :
Բանալի բառերՀայոց ցեղասպանություն Օսմանյան կայսրություն Կիլիկիա Ադանայի նահանգ Օսմանյան իշխանություններ երիտթուրքական կառավարություն անհատական ու ազգապատկան գույք բռնագաղթ բնաջնջում բռնագրավում:
