Արտաշես Մարտիրոսյան - Հայերենի "անձերի անվանումներ" բառաիմաստային բազմության մեկ միկրոհամակարգի քննություն
12 Էջ | 144-156 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-144 | Ստացվել է՝ 2024-07-09 | Գրախոսվել է՝ 2024-07-17 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21
Տպագրված է 2024 N 3 (227) / Լեզվաբանություն
Բառագիտությունը՝ որպես լեզվաբանության համեմատաբար ավելի երիտասարդ բաժին, համաշխարհային մասշտաբով իր զարգացման արդյունավետ աստիճանին հասավ միայն XX դարում: Իսկ հայ և ռուս լեզվաբանության պարագայում այդ վերելքը սկսվեց խորհրդային շրջանից՝ հիմնված նախորդ շրջանի լեզվաբանական մտքի (Ֆ. Ֆորտունատով, Ի. Բոդուեն դը Կուրտենե, Ա. Շախմատով, Մ. Պոկրովսկի) երկու հիմնարար դրույթների վրա՝ լեզվի՝ որպես սոցիալական երևույթի և լեզվի համակարգայնության: Հենց բառագիտության մեջ է արտացոլվում այս երկու հատկանիշների կուռ միասնությունը, որոնցով պայմանավորված է լեզվում երկու հայեցակերպերի գոյությունը՝ արտաքին՝ սոցիոլեզվաբանական, և ներքին՝ համակարգային-իմաստաբանական: Բառապաշարի, այն է՝ բառի պատմության ուսումնասիրության համար անփոխարինելի աղբյուր է բառարանագրությունը, որի ընձեռած նյութի միջոցով կարելի է տարաժամանակյա քննության ենթարկել լեզվի բառային կազմի արտալեզվական, սոցիալ-պատմական և այլ բնույթի որակական և քանակական տեղաշարժերը:
Բանալի բառերբառային իմաստաբանություն բառաիմաստային բազմություն բառաիմաստային խումբ բառույթ իմաստային կառուցվածք գերիմաստույթ միջուկային իմաստույթ ծայրամասային իմաստույթ:
