Արծվիկ Սուվարյան - Ժամանակակից գրական արևելահայերենի և գերմաներենի ենթակայական ու հարակատար դերբայների քերականական տիպաբանություն
11 Էջ | 189-200 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-185 | Ստացվել է՝ 2021-09-25 | Գրախոսվել է՝ 2021-12-16 | Ընդունվել տպագրության՝ 2022-01-21
Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ
Բայը հայերենում, գերմաներենում և հնդեվրոպական այլ լեզուներում դրսևորվում է անդեմ կամ դերբայական, դիմավոր կամ եղանակային ձևերով։ Օ. Մոսկալսկայան գրում է, որ դերբայները, ծագումով լինելով բայական ածականներ, հնդեվրոպական լեզուների զարգացման ընթացքում աստիճանաբար ներառվել են բայի ձևերի համակարգում՝ միաժամանակ պահպանելով ածականին բնորոշ որոշ հատկանիշներ։ Գերմաներենի դերբայները, լեզվի առաջին գրավոր հուշարձաններում, ինչպես նաև լեզվի պատմության հետագա բոլոր փուլերում, ընդգրկված են բայի համակարգում ։ Լ. Եզեկյանը գրում է, որ հայերենի դերբայները հայ քերականագիտության մեջ՝ հատկապես Մ. Աբեղյանի ուսումնասիրություններում, երկար ժամանակ դուրս էին մնացել բայի համակարգից։
Բանալի բառերերականական տիպաբանություն հայերեն և գերմաներեն ենթակայական ու հարակատար դերբայներ միաժամանակություն նախաժամանակություն ներգործական-կրավորական սեռ գրական արևելահայերեն արևմտահայերեն հարակատար+եմ/էի կառույց պարագայական գործառույթներ:
Վիկտոր Կատվալյան - Հադրութի բարբառի մասին
10 Էջ | 144-154 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-144 | Ստացվել է՝ 2022-06-27 | Գրախոսվել է՝ 2022-06-30 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09
Տպագրված է 2022 N 3 (221) / Լեզվաբանություն
Հադրութը գտնվում է Արցախի Հանրապետության հարավում, եղել է ԼՂԻՄ շրջկենտրոններից մեկը: Պատմական փաստաթղթերում Հադրութի շրջանը նշվում է Դիզակ կամ Տիզակ անվամբ: Ըստ 1965 թ. հրապարակված տվյալների՝ Հադրութի շրջանն ուներ 45 գյուղ, որոնցից միայն մեկում հայեր չէին բնակվում: Շրջանի 6 գյուղում (Մելիքջանլու, Խրմանջուղ, Աղբուլաղ, Շաղախ, Դոլանլար, Խծաբերդ) բնակվում էին Ղարադաղից տարբեր ժամանակներում գաղթած հայեր: «Հադրութի բարբառը» մենագրության հեղինակ Ա. Պողոսյանը փաստում է, որ այդ բարբառով խոսում էին շուրջ 20.000 հայեր, որոնցից 16.000-ը բնակվում էին շրջանի գյուղերում, մյուսները՝ Ադրբեջանի տարբեր բնակավայրերում, Վրաստանում, Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանում և հատկապես՝ Միջին Ասիայի շատ քաղաքներում :
Բանալի բառերՀադրութի բարբառ Ղարաբաղի բարբառ Ս ճյուղ հնչյունական հատկանիշներ քերականական հատկանիշներ բարբառների ընդհանրություններ վերլուծական ձևեր դերանուններ դերբայ շարունակական ժամանակներ:
