Կարեն Բայրամյան - Աշխարհբեկ Քալանթարի հուշարձանապահպան գործունեությունը (1930-ական թվականներ)
12 Էջ | 183-195 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-183 | Ստացվել է՝ 2023-02-28 | Գրախոսվել է՝ 2023-03-03 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23
Տպագրված է 2023 N 1 (222) / Հնագիտություն
1930-ական թվականները քաղաքական, տնտեսական և մշակութային տեսակետից հարուստ ժամանակաշրջան էր խորհրդային պետության պատմության մեջ: Երկրում ողջ թափով ընթանում էին առաջին հնգամյա պլանի կատարման աշխատանքները: Խորհրդային Հայաստանում աննախընթաց վերելք էր ապրում սոցիալիստական շինարարությունը. կառուցվում էին գործարաններ, շարք էին մտնում նոր հիդրոէլեկտրակայաններ և այլն: Բնականաբար, այդ ամենը, անշուշտ, ոչ միայն դրական, այլև բացասական հետևանքներ էր թողնում մշակութային կյանքի վրա: Դրականն այն էր, որ գնալով ավելանում էին ժողովրդական կրթությանը և մշակույթի զարգացմանը հատկացվող միջոցները, տարեցտարի ամրանում էր տեխնիկական բազան:
Բանալի բառերԱշխարհբեկ Քալանթար Խորհրդային Հայաստան սոցիալիստական շինարարություն Հնությունների պահպանության կոմիտե հուշարձանների պահպանություն դիմակայություն հետազոտություն լուսաբանում:
