Միքայել Բադալյան - Անհայտ գրային նշաններ Երևանի ուրարտական դամբարանից (անգ․)
15 Էջ | 25-40 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-25 | Ստացվել է՝ 2025-11-16 | Գրախոսվել է՝ 2025-11-24 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17
Տպագրված է 2025 N 3 (230) / Պատմություն
Երևանի ուրարտական (բիայնական) դամբարանը գտնվում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում՝ ներկայիս Երևան Մոլլի տարածքում: Այն 1984 թ․ բացվել է շինարարական աշխատանքների ժամանակ, այնուհետև ենթարկվել է մանրամասն ուսումնասիրության: Չնայած դամբարանի վերաբերյալ առկա են մի քանի համապարփակ աշխատություններ, սակայն դրանցում չկա անդրադարձ դամբարանի մուտքի ճակատային հատվածի քարերից մեկին և նույն ճակատային հատվածի դիմաց հայտնաբերված տուֆե երկու քարաբեկորներին արված անհայտ գրային նշաններին:
Բանալի բառերՈւրարտու Երևանի ուրարտական դամբարան Էթիունի աքեմենյան սեպական համակարգ անհայտ գրային նշաններ Հայաստան ծածկագրություն
