Լալա Գրքիկյան - Ժամանակակից հայերենի` խնդրառությամբ երկարժույթ չեզոք սեռի բայերը
10 Էջ | 202-212 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-202 | Ստացվել է՝ 2023-02-22 | Գրախոսվել է՝ 2023-03-03 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19
Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն
Հայերենի բայի խնդրառական արժույթին հայ լեզվաբաններից առաջինն անդրադարձել է անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը՝ ժամանակակից հայերենում առանձնացնելով միարժույթ և երկարժույթ բայեր : Դրանից բացի՝ նա տարանջատում է «կառավարության» երկու տեսակ՝ միակի և բազմակի ՝ դրանք համարելով ուժեղ կառավարության արտահայտություն : Գ. Ջահուկյանին մասնակիորեն հետևում է հայտնի լեզվաբան Հմայակ Օհանյանը: Նախընտրելով ոչ թե կառավարություն, այլ խնդրառություն եզրույթը՝ նա նույնպես առանձնացնում է խնդրառության երկու տեսակ, սակայն միակի խնդրառություն և կրկնակի խնդրառություն ձևակերպումներով:
Բանալի բառերարժույթ չեզոք սեռի բայեր անուղղակի խնդիր կապակցելիություն կառավարում անմիջական կառավարում միջնորդական կառավարում կապական կառույց:
