Հովհաննես Այվազյան - Հովհաննես Թումանյան. Հանրագիտարան
6 Էջ | 234-240 | Ստացվել է՝ 2021-02-15 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-10
Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ
«Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» լույս է ընծայել «Հովհաննես Թումանյան. հանրագիտարանը», որը մեզանում առաջին գրական հանրագիտարանն է, նաև՝ հոբելյանական՝ նվիրված Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 150-ամյակին:Հանրագիտարանը բանաստեղծի գրական ժառանգությունը, թումանյանագիտության հիմնական նվաճումները, Թումանյանի հայ և համաշխարհային գրականության հետ առնչությունները, հայ մշակույթում նրա ստեղծագործությունների տարատեսակ դրսևորումները, բանաստեղծի բազմաբեղուն ազգային-հասարակական գործունեության պատմությունն ամփոփող համապարփակ հրատարակություն է:
Բանալի բառերհանրագիտարան գրականություն գրականագիտություն թումանյանագիտություն ստեղծագործություն գրական ժանրեր հրապարակախոսություն հասարակական գործունեություն հայ-թաթարական բախումներ:
