Լուսինե Սահակյան - Վահագն Տատրյան. Հայոց ցեղասպանության ականավոր ուսումնասիրողը
30 Էջ | 3-33 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-3 | Ստացվել է՝ 2023-01-27 | Գրախոսվել է՝ 2023-03-06 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23
Տպագրված է 2023 N 1 (222) / Պատմություն
Հայոց ցեղասպանության նշանավոր ուսումնասիրող Վահագն Տատրյանի (1926 , մայիսի 26 – 2019, օգոստոսի 7) կյանքն ու գիտական գործունեությունն առանց վարանելու կարելի է բնութագրել որպես իրական առասպել։ Անգնահատելի է նրա ներդրումը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության բնագավառում։ Տատրյանը, մասնավորապես, Հայոց ցեղասպանության ուսումնասիրությանը հաղորդելով նոր որակ՝ հիմնարար հարցադրումներով և գիտական նոր տեսությունների ու համեմատական ցեղասապանգիտության հենքի վրա այն դարձրեց հասանելի միջազգային գիտական շրջանակներին։
Բանալի բառերՎահագն Տատրյան Հայոց ցեղասպանություն տեղահանություն Հայաստան Արցախ Սփյուռք Օսմանյան կայսրություն հասարակագիտություն ոճրագիտություն զոհագիտություն վավերագիր մամուլ։
