Արմինե Տիգրանյան - Արցախահայերի մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման Ադրբեջանի քաղաքականությունը՝ մշակույթի իրավունքի խախտումների համատեքստում (անգլ.)
33 Էջ | 195-228 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-195 | Ստացվել է՝ 2024-09-11 | Գրախոսվել է՝ 2024-11-24 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27
Տպագրված է 2025 N 1 (228) / Մշակութաբանություն
2020 թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի, դրան հաջորդած գործընթացներում (պատմական հայկական տարածքի Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելն ու ամբողջական հայաթափումը) հայկական մշակութային ժառանգության ոչնչացումներն ուղղակիորեն խախտում են արցախահայերի մշակույթի իրավունքը՝ նրանց զրկելով պատմական մշակութային ժառանգության հետ հաղորդակցվելու, այն պատմական իսկությամբ պահպանելու, սերունդներին փոխանցելու հնարավորությունից։ Պատմական արժեքների ավերածությունները մեծ ծավալներով շարունակվում են մինչ օրս՝ ոչնչացնելով հայկական հետքն Արցախում։
Բանալի բառերԱրցախ հայկական մշակութային ժառանգություն մշակույթի իրավունք Ադրբեջան ժառանգության ոչնչացում յուրացում բռնի տեղահանում
