Անի Պետրոսյան - Ոռոգման մասին պատմական խոսույթի ձևավորումը Խորհրդային Հայաստանում
16 Էջ | 229-245 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-229 | Ստացվել է՝ 2026-01-08 | Գրախոսվել է՝ 2026-01-10 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20
Տպագրված է 2026 N 1(231) / Հնագիտություն և ազգագրություն
1921 թ․ Կովկասի կոմունիստներին ուղղված ՌԽՖՍՀ ժողկոմխորհի նախագահ Վ․ Լենինի նամակում ձևակերպվում է ոռոգման կարևորության մասին գաղափարը, ինչը դառնում է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ առանցքային ելակետ։Նորվեգացի բևեռախույզ և հասարակական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենի 1925 թ. մարդասիրական առաքելությունը Հայաստանում ուղղակիորեն կապվում է ոռոգման ծրագրերի հետ ու միջազգային մակարդակում հիմնավորում է լենինյան գաղափարների արդիականությունը։
Բանալի բառերՎ. Լենին Ֆ. Նանսեն ոռոգում "վիշապ" կոթողներ խորհրդային գաղափարախոսություն սոցիալիստական ռեալիզմ հնագիտական հետազոտություններ:
