Էդուարդ Զոհրաբյան - Կարեն Խաչատրյան. ԽՍՀՄ կազմավորումը և Հայաստանը: Գործընթացը: Արդյունքներ (ԽՍՀՄ կազմավորման 100 ամյակին)
2 Էջ | 318-320 | Ստացվել է՝ 2026-06-08 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19
Տպագրված է 2023 N 2 (223) / Գրախոսություններ
Պատմության ուսուցողական նշանակության խորհուրդն ավելին է, քան այն որպես միայն անցյալի հիշողության ընկալումը և իրադարձությունների պարզ նկարագրությունը։ Հետհամայնավարական տարիներին Խորհրդային Հայաստանի պատմության վերաիմաստավորմանն ու վերագնահատմանը զուգահեռ ինքնին հասկանալի պատճառներով այդ ժամանակաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը նոր հասարակարգի իրողությունների ետնախորքի վրա ակնհայտորեն նվազեց։
Բանալի բառերԽորհրդային Հայաստան Խորհրդային Անդրդաշնություն ԽՍՀՄ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ խորհրդային պետականություն արդյունքներ:
Արամ Աբրահամյան - Դիտարկումներ հայկական պետության քաղաքական մշակույթի պատմական արմատների հարցի շուրջ (XX– XXI դդ.)
13 Էջ | 270-283 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-270 | Ստացվել է՝ 2022-04-06 | Գրախոսվել է՝ 2022-04-11 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-02
Տպագրված է 2022 N 2 (220) / Քննարկումներ
«Քաղաքական մշակույթը» «քաղաքական համակարգի մասնակիցների անհատական դիրքորոշումների միագումարն է: Դա սուբյեկտիվ ոլորտ է, որը կազմում է քաղաքական գործողությունների հիմքը»: Հետագա շարադրանքի տեսանկյունից կարևոր է հասկանալ, թե ի՞նչ տարրերից է բաղկացած այդ երևույթը. «Քաղաքական մշակույթը ներառում է քաղաքական փորձը, կարծրատիպերը, քաղաքական միֆերը, անհատների կամ խմբերի քաղաքական վարքը, ինչպես նաև՝ քաղաքական ինստիտուտների գործունեության մոդելները, գաղափարախոսությունը, քաղաքական խորհրդանիշները, քաղաքական սոցիալիզացիան»:
Բանալի բառերքաղաքական մշակույթ Բյուզանդական կայսրություն Ռուսական կայսրություն իրավաքաղաքական միտք լեգիտիմություն սահմանադրականություն իրավագիտակցություն պետականություն Երրորդ Հան-րապետություն:
