Շողեր Մինասյան, Արմեն Սարգսյան - Ղարաբաղի (Արցախի) բարբառի քննությունը Լավրենտի Հովհաննիսյանի ուսումնասիրություններում
12 Էջ | 131-143 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-131 | Ստացվել է՝ 2024-07-24 | Գրախոսվել է՝ 2024-07-29 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21
Տպագրված է 2024 N 3 (227) / Լեզվաբանություն
Արդի հայ նշանավոր լեզվաբան, բ. գ. դ, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանն այն գիտնականներից է, որ ամբողջովին նվիրվեց հայագիտությանը՝ դրան ծառայեցնելով գիտական միտքն ու նվաճումները, իր ողջ գործունեությունը։ Նրա գիտական գործունեության թեմատիկան ունի մի քանի ուղղություններ , որոնցից հատկապես կարևոր են.ա) գրաբարի քերականության, բառապաշարի ծագումնաբանական շեր-տերի ու իմաստային խմբերի, նաև V դարի թարգմանական գրականության բառապաշարի քննությունը,բ) հայ-իրանական լեզվական առնչությունների քննությունը,գ) պատմական բարբառագիտությունը, որին անդրադառնալու համար հիմք ստեղծեցին գրաբարի բառապաշարի ուսումնասիրությունը և հայ-իրանական լեզվական առնչությունների վերհանումը։
Բանալի բառերՂարաբաղի (Արցախ) բարբառ Լ. Հովհաննիսյան գրաբար իրանական լեզուներ հնչյունական համակարգ բառապաշար քերականական համակարգ փոխառություն ստուգաբանություն հնաբանություն:
Հայկազ Գևորգյան - Թավասպար ցեղանունը (թաբասարանցիների անվան ծագման հարցի շուրջ) (ռուս.)
12 Էջ | 278-290 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-278 | Ստացվել է՝ 2022-12-23 | Գրախոսվել է՝ 2022-12-29 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Քննարկումներ
Թաբասարանցիները (ինքնանվանումը՝ թաբասարանար) հնագույն ժամանակներից կենտրոնացած են Մեծ Կովկասյան լեռնաշղթայի հարավարևելյան լանջերին: Դաղստանյան այս ժողովուրդը, որի լեզուն պատկանում է իբերո-կովկասյան լեզվաընտանիքի լեզգիական խմբին, «թաւասպար(ք)» ձևով հիշատակված է V դարի հայ մատենագրության մեջ՝ Մ. Խորենացու, Եղիշեի և Բուզանդի աշխատություններում: Հայկական աղբյուրների հիշատակություններին զուգահեռ՝ թաբասարանցիների անվան ուսումնասիրության համար կարևոր տեղ են զբաղեցնում միջնադարյան արաբական աղբյուրները, որոնցում նրանց երկիրը հիշատակված է Տաբարսարան, իսկ ժողովուրդը՝ ահլ տաբարսարան (Տաբարսարանի բնակիչ) կամ տաբարսարանիյա (տաբարսարանցի) ձևերով:
Բանալի բառերթավասպար / թաւասպար թաբասարանցիներ ցեղանուն տեղանուն Հյուսիսային Կովկաս կովկասյան ցեղեր հայ պատմագրություն արաբական աղբյուրներ ստուգաբանություն Կասպիական տարածաշրջան Իրան:
