Աելիտա Դոլուխանյան - Արարատ Աղասյան. Արվեստի պատմություն. կերպար-վեստ, գիրք 2
7 Էջ | 324-331 | Ստացվել է՝ 2023-05-24 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29
Տպագրված է 2023 N 3 (224) / Գրախոսություններ
Արարատ Աղասյանի՝ կերպարվեստի պատմության ուսումնական ձեռնարկի 2-րդ գիրքը շարունակությունն է նույն ձեռնարկի 1-ին գրքի: Այն ընդգրկում է համաշխարհային կերպարվեստի բարձրագույն դրսևորման՝ վաղ Վերածննդի դարաշրջանից մինչև XX դարի սկիզբը: Գիրքը նվիրված է եվրոպական և ռուսական կերպարվեստի գլուխգործոցներին: Դրանում տեղ է գտել նաև հայկական կերպարվեստը՝ սկսած Հովնաթանյաններից մինչև XX դարասկզբի հայ նկարիչներն ու քանդակագործները:Ա. Աղասյանը ստեղծել է լիովին ինքնուրույն գործ: Գրքի ծանուցման հատվածում կա տեղեկատվություն, որից իմացվում է, թե հեղինակն ինքնուրույն և ինքնատիպ ձևով է մատուցում գրքում զետեղված նկարիչների ու քանդակագործների գործերը:
Բանալի բառերԱրարատ Աղասյան կերպարվեստ համաշխարհային Նախավերածնունդ Բարձր Վերածնունդ նկարչություն քանդակագործություն արվեստի ուղղություններ իտալական եվրոպական ռուսական հայկական:
