Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Շողակաթ Դևրիկյան - Գրիգոր Լուսավորչի և Սեղբեստրոս Առաջին պապի "հանդիպման" պատկերներն արվեստում
    14 Էջ | 135-149 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-135 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Արվեստագիտություն

    Հայոց Տրդատ Երրորդ արքայի և Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Հռոմի կայսր Կոստանդիանոս Առաջինի և Սեղբեստրոս Առաջին պապի հանդիպման մասին ավանդազրույցը հայ-հռոմեական դարավոր պատմության անբաժան մասն է և հիշվել է ոչ միայն հայերի կողմից՝ քաղաքական ծանր պայմաններում Հռոմից օգնություն ստանալու նպատակով, այլև պապական աթոռի կողմից՝ Արևելքում իր իշխանության տարածման համար։
    Բեռնել

  • Մհեր Նավոյան - Ազգային երաժշտության հարցերը Խաչատուր Աբովյանի դիտարկումներում
    13 Էջ | 202-215 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-202 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Արվեստագիտություն

    Ազգային երաժշտության հարցերի առնչությամբ Խաչատուր Աբովյանի դիտարկումները կարող են մեկնաբանվել XIX դարի սկզբին արևելահայ իրականության մեջ եվրոպական մշակութային առանցքային գաղափարների ներթափանցմամբ։ Բնավ տարօրինակ չէ, որ ազգայինն անգամ այդ հունի մեջ է դիտարկվել։ Խոսքը դեռևս XVIII դ. վերջից՝ «Գրոհի և փոթորկի» շրջանից, ապա և գերմանական ռոմանտիզմի շրջանակներում, կարելի է ասել, ազգայինի գաղափարականացման իրողություններին է առնչվում։
    Բեռնել

  • Արծուի Բախչինեան , Վարդան Մատթէոսեան - Արմէն Օհանեան – Արշակ Չօպանեան
    11 Էջ | 157-168 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-157 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Արվեստագիտություն

    Անցեալի հայ ականաւոր կանանց դիմասրահի ամենաինքնատիպ դէմքերից մէկը պարուհի, գրող, գրականագէտ Արմէն Օհանեանն է (Սոֆեա Փիրբուդաղեան, 1888, Շամախի – 1976, Մեխիկո)։ Եղել է դերասանուհի՝ Կովկասում, թատերական բեմադրիչ՝ Պարսկաստանում, գրող՝ Ֆրանսիայում եւ գրականագէտ ու թարգմանիչ՝ Մեքսիկայում, սակայն հռչակուել է որպէս ինքնատիպ պարուհի՝ Եւրոպայում, Միջին Արեւելքում եւ Ամերիկայում՝ «Շամախեցի պարուհի» եւ «Պարսիկ պարուհի» մակդիրներով։ Սկսած 1910-ից մենապարերով ելոյթներ է ունեցել աշխարհով մէկ՝ համադրելով արեւելեան պարը տուեալ ժամանակաշրջանում տարածուած «ազատ» պարաոճի հետ։ Նրա պարերը մաս են կազմել Արեւմուտքի մէջ տարածուած Մերձաւոր եւ Հեռաւոր Արեւելքի պարերի այն ալիքին, որոնց մեկնաբաններն իրենց բնիկ մշակոյթից սնուած պարարուեստ են ներկայացրել։
    Բեռնել

  • Արմինե Պետրոսյան - Կնոջ կերպարը Հմայակ Հակոբյանի արվեստում
    10 Էջ | 169-179 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-169 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Արվեստագիտություն

    Կնոջ կերպարն առանձնահատուկ տեղ է գրավել համաշխարհային արվեստում: Թեև յուրաքանչյուր ստեղծագործող կնոջը գովերգել է յուրովի, սակայն նրանց միավորել է այն անառարկելի միտքը, որ կինը մարմնավորում է կյանքը: Յուրաքանչյուր դարաշրջան ունի կնոջ կերպարի պատկերման իր գեղագիտական մոտեցումները, պատկերացումները, նախընտրությունները: Հայ մշակույթում կինը եղել է մաքրության, մայրության խորհրդանիշ, ինչպես նաև սիրվել ու գնահատվել է որպես անկոտրում նվիրումի, ըն-տանիքի ամրության ու հավատարմության մարմնացում։ Դիպուկ ու ճշմարիտ են արվեստաբաններ Էդմոն դե և Ժյուլ դե Գոնկուրների խոսքերը. «Մի նկարիչ, որը չի պատկերել իր ժամանակի որևէ կանացի տիպաժ, չի հարատևի արվեստում» :
    Բեռնել

  • - Տղամարդու կերպարը Հմայակ Հակոբյանի դիմանկարներում
    13 Էջ | 241-254 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-241 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Արվեստագիտություն

    Կերպարվեստի պատմության ընթացքում մարդու կերպարը եղել է բոլոր ժողովուրդների գլխավոր թեմաներից։ Մարդու առաջին պատկերները երևան են եկել նախնադարյան հասարակության մեջ: Դրա մասին են վկայում մարդկանց պարզունակ կյանքն արտացոլող բազմաթիվ ժայռապատկերներ՝ որսի տեսարաններ, մարտեր, պարեր, ծեսեր և այլն։ Սակայն, ինչպես նշում է արվեստաբան Մ. Զոլոտիխը, հնագույն «գեղանկարներում» մարդուն միշտ պատկերել են անդեմ։
    Բեռնել

  • Տաթևիկ Շախկուլյան - Սասունցի Դավթի կերպարի երաժշտական մարմնավորումը
    11 Էջ | 218-229 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-218 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Արվեստագիտություն

    «Սասնա ծռերը» երաժշտական բաղադրիչով պահպանված քիչ թվով էպոսներից է՝ համաշխարհային ընդգրկումով։ Երգվող էպոսներից միջազգային գիտական ասպարեզում հիմնականում շրջանառվում են տեղեկությունները ֆիննականի, սերբական-խորվաթականի, ալբանականի վերաբերյալ , սակայն, հայկական էպոսի երգերը միջազգային շրջանակներում գրեթե չեն քննարկվում , այնինչ կարող ենք համարձակորեն փաստել, որ թե՛ գեղարվեստական, թե՛ կառուցվածքային ցուցիչներով մեր էպոսի երաժշտությունը դրսևորվում է որպես ամենաինքնատիպը։
    Բեռնել

  • Մարիաննա Տիգրանյան - Երկու վարդապետ. Սահակ Ամատունի և Կոմիտաս (ժամանակակիցների հուշերը)
    14 Էջ | 201-215 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-201 |

    Տպագրված է 2022 N 2 (220) / Արվեստագիտություն

    XIX դ. 70—80-ականները հայ երաժշտական ֆոլկլորագիտության կայացման շրջանն էր, որի առաջնային փուլը ժողովրդական երգի գրառումն էր: Ազգային երգի ձայնագրման և պահպանման գործընթացում մեծ դեր ունեցան Քրիստափոր Կարա-Մուրզան, Նիկողայոս Տիգրանյանը, Մակար Եկմալյանը, Արշակ Բրուտյանը, Ստեփան Դեմուրյանը: Այդ մեծանուն հայորդիների շարքում իր պատվավոր տեղն ունի նաև Սահակ վրդ. Ամատունին՝ հայ երաժշտական բանահավաքչության ակունքներում կանգնած երախտավորը:
    Բեռնել

  • Հենրիկ Հովհաննիսյան - Պիգմալիոնի առասպելը և գեղարվեստական ստեղծագործության կյանքը
    15 Էջ | 166-181 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-166 |

    Տպագրված է 2022 N 3 (221) / Արվեստագիտություն

    Առասպելն ավանդվել է Օվիդիուսի «Մետամորֆոզներով» և իր հետագա անդրադարձումներն ունի՝ սկսած Ժան-Ժակ Ռուսսոյի «Պիգմալիոնը» մոնոդրամայից (1770 թ․) և ամբողջացած Բեռնարդ Շոուի նույնանուն հոգեբանական կատակերգությամբ (1913 թ․)։ Օվիդիուսի չափածո (հեքսամետրոն) գրառումն իր խնդրով՝ ի հաստատումն արվեստի և իրականության նույնացման, ավարտված է, բայց անավարտ է թվում սյուժետային հեռանկարում։ Դա առիթ է տալիս թեմայի խորքը նայելու, շոշափելու զրույցի իրական հողն ու հարց տալու, թե որտե՞ղ է գեղարվեստական ստեղծագործության կյանքը, որքանո՞վ ստեղծագործողի հայեցումներում և որքանով արտաքին զննումներում։
    Բեռնել

  • Մերի Կիրակոսյան - Փանոս Թերլեմեզյան. կյանքը և գործը
    19 Էջ | 150-169 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-150 |

    Տպագրված է 2025 N 1 (228) / Արվեստագիտություն

    Փանոս Թերլեմեզյանը XIX–XX դդ. հայ կերպարվեստի ռեալիստական ուղղության կարկառուն ներկայացուցիչներից է։ Թեև բազմաժանր նկարիչն իր ստեղծագործական ժառանգության մեջ թողել է բնանկարներ, դիմանկարներ, թեմատիկ գործեր և նատյուրմորտներ, բայց նրա ստեղծագործությունում գերակշռող ժանրը մնում է բնանկարը։ Փ. Թերլեմեզյանը նպաստել է հայկական ռեալիստական բնանկարի զարգացմանը։ Նկարչի՝ դժվարին փորձություններով լի կյանքն անցել է արտասահմանում, և միայն 1928 թվականին է եկել Հայաստան։ Փ. Թերլեմեզյանը 1915 թ. Վանի ազատագրական շարժման մասնակիցներից էր:
    Բեռնել

  • Աննա Ասատրյան, Լիլիթ Հակոբյան - Նիկոլ Գալանդերյանի «Փարվանա» օպերան․ հայկական ռոմանտիզմի մոռացված արձագանքը (անգ․)
    18 Էջ | 161-179 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-161 |

    Տպագրված է 2026 N 1(231) / Արվեստագիտություն

    Հայ երաժշտության պատմության մեջ կան անուններ, որոնք լուսավորում են մեղմ, բայց անշեջ: Այդ անուններից մեկն իրանահայ կոմպոզիտոր, մանկավարժ և երաժշտական-հասարակական գործիչ Նիկոլ Գալանդերյանն է (1881–1944): Նրա «Փարվանա» օպերան, որի լիբրետոն կազմվել է ըստ Հովհաննես Թումանյանի համանուն լեգենդի, ժողովրդական միստիկայի, արևելյան քնարականության ու եվրոպական օպերային դասական ավանդույթների ինքնատիպ սինթեզ է:
    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Յուրի Վեսելովսկին հայ թատրոնի և թատերական գործիչների մասին
    31 Էջ | 180-211 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-180 |

    Տպագրված է 2026 N 1(231) / Արվեստագիտություն

    Ռուս անվանի գիտնական-գրականագետ, բանաստեղծ, թարգմանիչ, հայագետ Յուրի Վեսելովսկին (1872–1919) խոր և համակողմանի տիրապետում էր հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, գրականությանը: Նա քաջ գիտակցում էր, որ ռուս հասարակությունը որքան մոտիկից ճանաչի հայերին, այնքան ավելի արդարացի ու ճշմարտացի կլինի վերաբերմունքը բազմաչար-չար ժողովրդի նկատմամբ: Այդ իսկ նկատառումով մեծ մարդասերն անհրաժեշտ էր համարում ռուս հասարակությանը ծանոթացնել հայ ժողովրդի դարավոր պատմությանը, ժամանակակից կյանքին, մշակութային հարուստ ժառանգությանը:
    Բեռնել