Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Ալինա Ղարիբյան - Արտատեր Պառավի կերպարը "Սասնա ծռեր" էպոսում
    17 Էջ | 128-145 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-128 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն

    Պառավի կերպարը հաճախ է հանդիպում ընդհանուր առասպելաբանության մեջ: Այն դիպաշարերի և գործառույթների բավականին հարուստ ընդգրկում ունի նաև "Սասնա ծռեր" էպոսում: Հանդես է գալիս էպոսի չորս ճյուղերում էլ՝ յուրաքանչյուր դեպքում հանդես բերելով հերոս-պառավ փոխհարաբերությունների յուրօրինակ որակներ՝ ճյուղի ներքին տրամաբանությանը համապատասխան գործառույթներով: Կայուն մոտիվաշարերով ու կարևոր դերակատարմամբ առանձնանում է Արտատեր Պառավի կերպարը էպոսի երրորդ ճյուղում:
    Բեռնել

  • Քնար Հարությունյան - Գրիգոր Բ. Վկայասերի ձեռագրական ժառանգությունը (ըստ մատենագրական և հիշատակարանային տեղեկությունների)
    17 Էջ | 146-163 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-146 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն

    Դարեր շարունակ հայոց կաթողիկոսների բազմարդյուն գործունեության կարևոր ասպարեզներից մեկը հայ գրքի ու մատենագրության ստեղծման հովանավորությունն ու մեկենասությունն է: Հայոց հայրապետները ոչ միայն հովանավորել են հայ գրի ու դպրության զարգացումը, այլև շատերը թողել են մատենագրական հարուստ ժառանգություն, պատվիրել և ստացել են ձեռագրեր (ապա՝ տպագիր գրքեր) իրենց, կաթողիկոսական գրադարանի, վանքերի ու այլոց համար, իսկ ոմանք էլ ժամանակ են գտել՝ անձամբ ընդօրինակելու ձեռագիր մատյաններ:
    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Գոյության առեղծվածի խնդիրը Եղիա Տեմիրճիպաշյանի մտածողության համակարգում
    10 Էջ | 164-174 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-164 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն

    Արևմտահայ բանաստեղծ, արձակագիր, իմաստասեր Եղիա Տեմիրճիպաշյանի (1851–1908 թթ.) գործունեության ակտիվ շրջանում՝ XIX դ. վերջին քառորդին, գոյության առեղծվածի՝ նյութի և հոգու, կյանքի, մահվան ու անմահության հարցերը տևական քննարկման էին ենթարկվում ժամանակի հայ և համաշխարհային գրական-գիտական-իմաստասիրական մտքի կողմից: «Իմաստասէրք ոմանք կ՚ենթադրեն, թէ մարդկային մեծ ամբողջն միայն անկորնչելի,– գրում էր Եղիշէ վրդ. Այվազեանը,– եւ թէ անձնիւր կեանք, իւր անհատութեան մէջ, երեւոյթ մի է անցաւոր եւ խաբուսիկ:
    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Անանուն և Հովհաննես Թումանյան. գրական-հասարակական առնչություններ
    26 Էջ | 175-201 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-175 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն

    Պատմաբան-տնտեսագետ, փիլիսոփա-սոցիոլոգ, հրապարակագիր-խմբագիր, գրականագետ, միով բանիվ հայագետ Դավիթ Անանունը [Դավիթ Օհանի (Հովհաննեսի) Տեր-Դանիելյան, 1880–1943] XX դարի առաջին երեսնամյակի հայ հասարակական-քաղաքական, գրական֊մշակութային կյանքի կարկառուն դեմքերից է: Իր բազմաբովանդակ գործունեության ընթացքում նա շփվել, համագործակցել, սերտ կապեր է ունեցել ժամանակի հայ իրականության բազմաթիվ դեմքերի հետ , մասնավորապես՝ առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում նրա գրական-հասարակական առնչություններն Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ:
    Բեռնել

  • Լալա Գրքիկյան - Ժամանակակից հայերենի` խնդրառությամբ երկարժույթ չեզոք սեռի բայերը
    10 Էջ | 202-212 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-202 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն

    Հայերենի բայի խնդրառական արժույթին հայ լեզվաբաններից առաջինն անդրադարձել է անվանի լեզվաբան Գևորգ Ջահուկյանը՝ ժամանակակից հայերենում առանձնացնելով միարժույթ և երկարժույթ բայեր : Դրանից բացի՝ նա տարանջատում է «կառավարության» երկու տեսակ՝ միակի և բազմակի ՝ դրանք համարելով ուժեղ կառավարության արտահայտություն : Գ. Ջահուկյանին մասնակիորեն հետևում է հայտնի լեզվաբան Հմայակ Օհանյանը: Նախընտրելով ոչ թե կառավարություն, այլ խնդրառություն եզրույթը՝ նա նույնպես առանձնացնում է խնդրառության երկու տեսակ, սակայն միակի խնդրառություն և կրկնակի խնդրառություն ձևակերպումներով:
    Բեռնել