Լեռնիկ Հակոբյան - Դանիել Վարուժան. ազատության առաքյալը
25 Էջ | 56-81 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2024.2-56 |
Տպագրված է 2024 N 2 (226) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Լրացավ արևմտահայ գրականության ականավոր դեմքերից մեկի՝ Դանիել Վարուժանի ծննդյան 140-ամյակը: Նրա պոեզիան հավերժական ընթացքի քնարերգություն է, իր արդիականությունն ու գաղափարական թարմությունը չկորցնող։ Սերվելով ցեղային ակունքներից, սնվելով ժողովրդի և համամարդկային արժեքների առողջ արմատներից՝ այդ պոեզիան կոչված է ընդմիշտ արթուն ու սթափ պահել մեր քաղաքական միտքը։
Դ. Վարուժանի կյանքին ու գործունեությանը, ստեղծագործական աշխարհի ուսումնասիրությանն անդրադարձել են հայ և օտարազգի բազմաթիվ ուսումնասիրողներ : Նրա հանրային գործունեության մասին հետաքրքիր հիշողություններ են թողել ժամանակակիցները։
Բեռնել
Պետրոս Դեմիրճյան - Եղիա Տեմիրճիպաշյան գրաքննադատը
24 Էջ | 82-106 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2024.2-82 |
Տպագրված է 2024 N 2 (226) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
XIX դարի երկրորդ կեսի արևմտահայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկը՝ գրող, իմաստասեր, խմբագիր, մանկավարժ Եղիա Տեմիրճիպաշյանը (1851–1908), բացի տարբեր ոլորտների վերաբերող տեսական հարցադրումներից, իր լրագրողական գործունեության ընթացքում, բնականաբար, զբաղվել է նաև գրական ընթացքի, գրական առանձին հրատարակությունների, գրողների ու նրանց արտահայտած կարծիքների նկատմամբ իր վերաբերմունքի, կարճ ասած՝ գրական քննադատության հարցերով։
Բեռնել
Դավիթ Գասպարյան - Պարույր Սևակ. հայրենիքը և բանաստեղծը
32 Էջ | 131-163 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2024.1-131 |
Տպագրված է 2024 N 1 (225) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Պարույր Սևակը (Պարույր Ղազարյան, 1924–1971) ապրեց և ստեղծագործեց խորհրդային տարիներին, հրատարակեց բանաստեղծությունների ու պոեմների յոթ գիրք, ստեղծեց արվեստի իր տեսությունը և արժանավոր տեղը գրավեց հայ գրականության մեջ: Նրա անունը հնչեղ էր նաև վաթսունականների համամիութենական պոեզիայում, որի ուղիները տարբեր միջոցներով ճշտում էին Անդրեյ Վոզնեսենսկին, Ռոբերտ Ռոժդեստվենսկին, Եվգենի Եվտուշենկոն, Բուլատ Օկուջավան, Իոսիֆ Բրոդսկին, Վլադիմիր Վիսոցկին, Էդուարդաս Մեժելայտիսը, Իվան Դրաչը և ուրիշներ: Նա ճանաչված և գնահատված էր գրական այդ միջավայրում. ինքը թարգմանում էր նրանց ստեղծագործությունները, նրանք՝ իրենը:
Բեռնել
Անուշավան Զաքարյան - Սերգեյ Գորոդեցկու դասախոսությունը Հայկական հարցի մասին (Բաթումի, 1919 թ.) (ռուս.)
7 Էջ | 164-171 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2024.1-164 |
Տպագրված է 2024 N 1 (225) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
XX դարի 10-ական թվականների երկրորդ կեսի հայ իրականության բազմազան կողմերի լուսաբանման ու գնահատման, նոր փաստերի, մանրամասների վերհանման գործում անգնահատելի ներդրում ունի ռուս անվանի բանաստեղծ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ և հասարակական գործիչ Սերգեյ Գորոդեցկին (1884–1967): Գործելով ու ապրելով նախ Արևմտյան Հայաստանում, ապա Անդրկովկասում (1916–1921 թթ.)՝ նա ակնդետ հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, երկրի ներքին ու արտաքին դրությանը և իր հուժկու ձայնը բարձրացնում հանուն հայ ժողովրդի արդար պայքարի:
Բեռնել
Սուսաննա Հովհաննիսյան - Չարենց–Թումանյաններ. մի անհայտ էջ Չարենցի գրական ժառանգությունից
16 Էջ | 172-188 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2024.1-172 |
Տպագրված է 2024 N 1 (225) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Եղիշե Չարենց–Հովհաննես Թումանյան առնչությունները հայ գրականագիտության ուշադրությանն են արժանացել դեռևս անցյալ դարի վերջին տասնամյակներին։ Խնդիրն այս կամ այն չափով արծարծվել է թումանյանագետների և չարենցագետների երկերում, հիմնականում՝ «Երեքի» դեկլարացիայի» քննության համատեքստում, նաև՝ Ս. Աղաբաբյանի , Ալ. Զաքարյանի, Հր. Թամրազյանի, Դ. Գասպարյանի աշխատություններում, ամփոփվել վերջինիս «Չարենց» հոդվածում, Չարենցի մասին հուշերում և այլն։ Ալ. Զաքարյանը Թումանյանի ազդեցությունը նկատել է «Պոեզոզուռնայում»։
Լիլիթ Սեյրանյան - Արտացոլման սկզբունքը Մատթեոս Զարիֆյանի պոեզիայում
22 Էջ | 55-77 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2024.3-55 |
Տպագրված է 2024 N 3 (227) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Մատթեոս Զարիֆյանն «արևմտահայ քնարերգության վերջին տաղանդավոր ներկայացուցիչն է», որն ամրագրել է իր տեղը Պ. Դուրյանի ու Մ. Մեծարենցի, Վ. Տերյանի, Վ. Թեքեյանի ու Ռ. Սևակի կողքին՝ «որպես նրանց կրտսեր եղբայրը» ։ Նկատելի է Զարիֆյանի գեղարվեստի որոշակի առնչակցությունը խորհրդապաշտությանն ու ռոմանտիզմին, սակայն, ինչպես Արծրուն Ավագյանն է նկատում, «բանաստեղծական աշխարհի իր հիմնական երակով նա մնում է հայ գեղապաշտ սերնդի երգիչներից մեկը» ։ Գեղարվեստական արժեքներ են նաև Զարիֆյանի նամակներն ու օրագրային գրառումները՝ որպես հեղինակի խոհապրումի ու աշխարհատեսության ինքնօրինակ արտահայտություններ:
Բեռնել
Դավիթ Գասպարյան - Ակսել Բակունցը քաղաքական բռնությունների զոհ (1936–1937 թթ.)
19 Էջ | 78-97 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2024.3-78 |
Տպագրված է 2024 N 3 (227) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Ակսել Բակունցը (Ալեքսանդր Թևոսյան) ծնվել է Գորիսում 1899 թ. հունիսի 13-ին (հին տոմարով՝ հունիսի 1-ին): Ընտանիքը բազմանդամ էր, դժվարությունների մեջ: 1905–1910 թթ. Գորիսում ծխական դպրոցն ավարտելուց հետո 1910–1917 թթ. կրթությունը շարունակել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1919–1920 թթ. ուսանել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեական բաժնում, իսկ 1920–1923-ին նույն մասնագիտությամբ կրթությունը շարունակել է Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտում: Ավարտելուց հետո նախ՝ Գորիսում, ապա՝ Երևանում աշխատել է մասնագիտությամբ:
Բեռնել
Զարինե Սառաջյան - Համո Սահյան․ գրական դիմանկար
18 Էջ | 98-116 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2024.3-98 |
Տպագրված է 2024 N 3 (227) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Աշխարհն իր փիլիսոփայությամբ արտացոլելու ուրույն հայեցակարգով է ներկայանում նորագույն շրջանի հայ գրականության ականավոր բանաստեղծ Համո Սահյանը: Այդ փիլիսոփայությունը յուրատիպ է իր բնապաշտական, մարդասիրական, զգայական-էսթետիկական ըմբռնումներով: Նրա ստեղծագործությունների թեմատիկ ընդգրկումը հայրենի եզերքն է ու բնաշխարհը, որում արտահայտված են գրողի՝ ոչ միայն ազգային մտածողությունն ու հոգեկերտվածքը, այլև արժեքային համակարգն ու գեղագիտական կողմնորոշումները: Սահյանի ստեղծագործական աշխարհը՝ հեղինակի դավանած գեղարվեստական արժեհամակարգով, ներառյալ ավանդականի ու նորի կիրառումները, շարունակում է մնալ անցյալը, ներկան ու ապագան կամրջող ճանապարհ:
Բեռնել
Աելիտա Դոլուխանյան - Հայ միջնադարյան գրականության մեծ նորարարը
21 Էջ | 74-95 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2023.1-74 |
Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Այս տարի լրացավ միջնադարյան հայ մատենագրության շատ երևելի ու դարերով պաշտամունքի արժանացած հոգևոր նշանավոր գործիչ, կաթողիկոս, գրող, գրիչ, երաժիշտ, մանկավարժ Ներսես Շնորհալու հիշատակի 850-ամյակը (1100–1173): Սա պատեհ առիթ է վերստին անդրադառնալու հայ մատենագրության մեջ խոր հետք թողած, հայ մտավոր կյանքում Ոսկեդարի հայ գրականության լավագույն ավանդույթները շարունակած ու նոր շրջադարձեր նախապատրաստած, հիացմունքի արժանի մարդու կյանքին ու գործին:Միջնադարի հայ երևելի մատենագիրներից սկսած՝ շատերն են անդրադարձել Ներսես Շնորհալու կյանքին ու ստեղծագործությանը ոչ միայն հայ իրականության մեջ, այլև օտար գիտական շրջանակներում, և ամենքն էլ համերաշխ ձևով նրան գնահատել են որպես մեծ հայրենասերի, բազմագիտակի, մարդասերի ու հայ գրականության նորարարի:
Բեռնել
Եվա Մնացականյան - Դիտարկումներ Հովհ. Թումանյանի «Արտավազդ» անավարտ դրամայի շուրջ
15 Էջ | 96-111 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2023.1-96 |
Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Գեղարվեստական երկի ստեղծաբանական գործընթացի լիակատար ուսումնասիրությունը ենթադրում է դրա ինքնագրերի, հնարավոր տարբերակների, օգտագործված սկզբնաղբյուրների քննություն, ինչը թույլ է տալիս որոշակիորեն բացահայտել հեղինակի ստեղծագործական աշխատանոցն ու գեղարվեստական որոնումների ընթացքը: Այս տեսանկյունից ոչ սակավ հնարավորություն է ընձեռում Հովհաննես Թումանյանի թողած ձեռագիր ժառանգությունը, որի յուրաքանչյուր պատառիկ ստեղծագործ ոգու եզակի դրսևորում է:
Բեռնել
Մարինե Սարգսյան - Ավետիք Իսահակյանի «փոքրիկ ողբերգությունները»
15 Էջ | 112-127 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2023.1-112 |
Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Ավետիք Իսահակյան մարդու, մտածողի, ստեղծագործողի համար երի-տասարդ տարիքում բանտային առաջին ազատազրկումը եղել է հոգեմտավոր ցնցումով բացառիկ կենսափորձ, որի ստեղծագործական անդրադարձներն են «Մի շաբաթ մահապարտի հետ», «Քուրդ Ամոն», «Բայրամ Ալին» պատմվածքները: Տարբեր տարիների, կյանքի տարբեր փուլերում հրապարակված այս ստեղծագործությունները ժամանակի քննադատության ուշադրությանը չեն արժանացել: Հետագայում, սակայն, մասնավորապես՝ 1950-ականներից, Իսահակյանի գեղարվեստական արձակի այլ երկերի շարքում դարձել են ուսումնասիրողների քննության առարկա՝ անվերապահ միակարծությամբ գնահատվելով որպես հեղինակի հումանիստական փիլիսոփայության, աշխարհայացքի արտահայտություններ:
Բեռնել
Բուրաստան Զուլումյան (Մոսկվա) - Տիրան Չրաքյանը (Ինտրա) և նրա «Նոճաստան» բանաստեղծությունների ժողովածուն (ռուս.)
25 Էջ | 128-153 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2023.1-128 |
Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Տիրան Չրաքյանը (1875–1921) XX դարասկզբի արևմտահայ հայտնի բանաստեղծներից է, «Ներաշխարհ» (1906) քնարական-փիլիսոփայական արձակ պոեմի և «Նոճաստան» (1908) բանաստեղծությունների ժողովածուի հեղինակը: «Նոճաստան» ժողովածուի պոետիկայի հիմքում աշխարհընկալման սիմվոլիստական գեղագիտությունն է: Այն բաղկացած է 40 բանաստեղծությունից, որոնք սերտորեն փոխկապակցված են քնարական սյուժեի հետ: Քնարական հերոսը, որպես կատարելության մարմնացում և երկնքի ու երկրի կապող օղակ, խորհում է նոճիների մասին:
Բեռնել
Պետրոս Դեմիրճյան - Վալերի Բրյուսովը հայ գրական-գիտական մտքի գնահատմամբ
23 Էջ | 139-162 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2023.3-139 |
Տպագրված է 2023 N 3 (224) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Հայ գրական-գիտական մտքի կողմից ռուս անվանի բանաստեղծ, քննադատ, թարգմանիչ Վալերի Բրյուսովի (1873–1924) անձի և գործունեության գնահատության ընթացքն ավելի քան մեկ դարվա պատմություն ունի: Առաջին գնահատողներից մեկը՝ ընդ որում ոչ միայն հայ, այլև ռուս գրական-գիտական հանրության կողմից, Վահան Տերյանն էր: Դեռևս 1913 թ. Վ. Բրյուսովից կատարած իր մի շարք բանաստեղծական թարգմանությունների հրապարակմանն ուղեկցող ներածական խոսքում նշելով, որ «Անշուշտ բոլորովին անհայտ և անծանոթ մի անուն չէ հայ գրասեր ընթերցողի համար Վալերի Բրյուսովի անունը»՝ նա նաև ընդգծում է՝ «ռուս գրականության մեջ իսկ այս հեղինակը՝ ըստ իս, դեռևս չի գնահատված ըստ արժանվույն, թեև նրա անունն արդեն պատվավոր տեղ է գրավում լավագույն ռուս գրողների շարքում»:
Բեռնել
Սիրանուշ Մարգարյան - Կուլտուր-պատմական դպրոցը և նրա ազդեցությունը Հայր Ղևոնդ Ալիշանի և Գարեգին Սրվանձտյանցի գործերի վրա
16 Էջ | 163-179 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2023.3-163 |
Տպագրված է 2023 N 3 (224) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Կուլտուր-պատմական դպրոցը հումանիտար գիտությունների՝ մշակութաբանության, արվեստի պատմության, գրականագիտության մեջ կայուն ու հիմնարար փիլիսոփայական-գեղագիտական մեթոդ-համակարգ է, որը կապվում է XІX դարի ֆրանսիացի փիլիսոփա, մշակույթի տեսաբան Հիպոլիտ Ադոլֆ Տենի (1828–1893) անվան հետ։ Այն բազմաթիվ հետևորդներ ունեցավ տարբեր երկրներում (Ջ. Բրանդես, Պ. Լակոմբ, Ժ. Ռենար, Ն. Պիպին և ուրիշներ): Ակնհայտ է, որ հայկական իրա-կանությունը, հայ մտածողները ևս չէին կարող անմասն մնալ համաեվրոպական փիլիսոփայական և մշակութաբանական այս շարժումից:
Բեռնել
Հասմիկ Հովսեփյան - Գրիգոր Մագիստրոսի քերականական դասագրքի դերը Սյունյաց դպրոցում
7 Էջ | 180-187 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2023.3-180 |
Տպագրված է 2023 N 3 (224) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Սուրբգրային աղերսներով, հնագրությանն առնչվող բազմաբովանդակ նյութերով, առասպելավարժությամբ, ժամանակի պատմաքաղաքական, ինչպես նաև աստվածաբանական հարցեր ներառող թեմաներով ընթերցողի հետ հաղորդակցվող Գրիգոր Մագիստրոսի (990–1058) նպատակը հայ գիտական աշխարհն իր բոլոր ոլորտներով բարձր զարգացման մակարդակի տեսնելն էր, ինչի համար նա ջանք չի խնայում։ Եվ բոլորովին պատահական չէր, որ գրական երկերի, առհասարակ բնագրերի խորքային ճանաչողությունը խիստ կարևորող հեղինակն՝ իր առջև ունենալով հույն քերական Դիոնիսիոս Թրակացու արվեստն ու հայ քերականության տեսության անցած ճանապարհը, կազմում է քերականության դասագիրք՝ փոխանցելով քերականական գիտության ավանդույթը՝ միաժամանակ մշակելով քերականության մեկնության սեփական դրույթներ։
Բեռնել
Վաչագան Ավագյան - Արշակ Չոպանյանի կյանքի և գործունեության նկարագիրը
25 Էջ | 63-88 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2022.2-63 |
Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Հայ մշակույթի բազմադարյա պատմության մեջ բազմաթիվ նշանավոր երախտավորների կողքին Արշակ Չոպանյանն առանձնանում է իր գործունեության լայն ընդգրկումով, հետաքրքրությունների բազմազանությամբ, անհատականությամբ ու ինքնատիպությամբ, ճանաչումով և հեղինակությամբ: Նրա բազմաբովանդակ ու բազմարդյունք գործունեությունն ընդգրկում է XIX դարավերջից XX դարի 40-ական թվականներն ընկած ժամանակահատվածը: Ա. Չոպանյանը հայ մշակույթի մեծ երախտավոր էր՝ բանասեր, գրականագետ-քննադատ, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, այդ թվում՝ "Անահիտ" գրական-գեղարվեստական ամսագրի հիմնադիր ու խմբագիր, միաժամանակ՝ հասարակական-ազգային գործիչ:
Բեռնել
32 Էջ | 89-121 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2022.2-89 |
Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
XIX դարավերջի և XX դարասկզբի ռուս գիտնականների ու գրողների միջավայրում հազվադեպ էին այնպիսիք, ովքեր լրջորեն հետաքրքրվել են իրենց հետ միևնույն երկրում ապրող փոքր ժողովուրդների պատմությամբ, մշակույթով ու գրականությամբ: Այնինչ, նրանք հաճախ ավելի լավ գիտեին եվրոպական արվեստն ու գրականությունը, քան, երբեմն, հենց իրենք՝ եվրոպացիները: Անշուշտ, այդ առումով կային բացառություններ. այսպես, եթե խոսքը գնում է հայ ժողովրդի մասին, ապա դա առաջին հերթին վերաբերում է Յուրի Վեսելովսկուն, Մաքսիմ Գորկուն և Վալերի Բրյուսովին:
Բեռնել
Սուսաննա Հովհաննիսյան - Ներըմբռնողականությունը Հովհաննես Թումանյանի կյանքում
17 Էջ | 122-139 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2022.2-122 |
Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Ներըմբռնողականությունը (այսուհետև նաև՝ ինտուիցիա), որպես մարդու գերբնական կամ ֆենոմենալ ունակություն, դասվում է բնագիտական ու հոգեբանական այն երևույթների շարքին, որոնց ուսումնասիրությունը դեռևս չի կարողացել հանգեցնել գիտական միանշանակ եզրակացությունների։ Նույնը վերաբերում է մարդկային վերզգայական այլ ընկալումներին ու զգացողություններին, որոնցից են ինտուիցիան և հեռազգացությունը ։
Բեռնել
Հերիքնազ Որսկանյան - Հայոց պատմության թեմաներով միջնադարյան հանելուկները
22 Էջ | 140-162 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2022.2-140 |
Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Հայ միջնադարյան գրականության ինքնատիպ ժանրերից մեկի՝ հանելուկների անհատական-գրավոր խմբի հավաքման և հետազոտման ուղղությամբ անգնահատելի աշխատանք է կատարել Ասատուր Մնացականյանը՝ ի մի բերելով V–XVIII դդ. հանելուկները՝ գրված 40-ից ավելի հայտնի ու անհայտ հեղինակների կողմից:Ունենալով գործնական-կիրառական ուղղվածություն՝ հանելուկներն իրենց մեջ արտացոլում են ժամանակի հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին վերաբերող բազում իրողություններ և ունեն կրթական նպատակադրում:
Բեռնել
Վանո Եղիազարյան - Հովհաննես Թլկուրանցու մի անտիպ սիրո տաղը
5 Էջ | 163-168 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2022.2-163 |
Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանի թիվ 979 ձեռագրի 46բ–47բ թերթերում պահպանվել է Խև Հովհաննես Թլկուրանցու անունով սիրային բովանդակությամբ մի անտիպ տաղ, որն անհայտ է եղել թլկուրանցիագիտությանը: Տաղի մասին չեն հիշատակել Թլկուրանցու տաղերի բազմաթիվ հայտնի հրապարակողներ և տողերիս հեղինակը:Թեև Թլկուրանցու տաղերի ու գանձերի գիտական ժողովածու կազմել են Ն. Ծովականը , Էմ. Պիվազյանը և Վ. Եղիազարյանը , սակայն, ինչպես 1931 թ. Ա. Չոպանյանն է գրել, կարող ենք ասել, որ «Թլկուրանցու գործերուն ամբողջական հրատարակություն մը դեռ չունինք, եւ ատիկա պակաս մըն է, որ պետք է լրացուի» :
Բեռնել
Դավիթ Գասպարյան - Եղիշե Չարենցի արտասահմանյան ուղևորությունը (1924, 21 նոյեմբեր – 1925, հունիսի սկիզբ)
27 Էջ | 85-112 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2022.3-85 |
Տպագրված է 2022 N 3 (221) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
1922–1924 թվականները Եղիշե Չարենցի ձախ որոնումների տարիներն են. նա իրեն հռչակեց «տրիբուն» բանաստեղծ, «Ես–զինվոր, // Տրիբուն // Բալշևիկ» և փորձեց որոնել արվեստի նոր ձևեր, որոնք պայմանավորված էին հեղափոխական ժամանակների թելադրանքով: Այդ նպատակով 1922 թ. նախաձեռնեց «Երեքի» դեկլարացիան՝ համախոհներ ունենալով Գևորգ Աբովին և Ազատ Վշտունուն, 1923 թ. փորձեց ստեղծել «Ավանգարդ» վերնագրով ֆուտուրոկոնստրուկտիվիստական ամսագիր՝ փորձելով համագործակցել Կարո Հալաբյանի ու Տիգրան Հախումյանի հետ, բայց ներքին տարաձայնությունների և միջոցների բացակայության պատճառով գործը գլուխ չեկավ:
Բեռնել
Թադևոս Խաչատրյան - Աշխարհի պատկերն ըստ Հովհաննես Թումանյանի
19 Էջ | 113-132 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2022.3-113 |
Տպագրված է 2022 N 3 (221) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Գրական տեքստի փիլիսոփայությունը համադրում է XX դարում առաջացած մի շարք գիտակարգերի և փիլիսոփայության նորագույն մեթոդաբանության հայեցակարգերը՝ նշանագիտություն, լեզվաբանական և փիլիսոփայական պրագմատիկա, տրամաբանական իմաստաբանություն, տեսական պոետիկա, վերլուծական բանասիրություն, հոգեվերլուծության տարատեսակ ուղղություններ, առասպելաբանություն և բնութագրաբանություն: Եթե փորձենք ձևակերպել այս բոլոր գիտակարգերի գրական տեքստի նկատմամբ ունեցած վերաբերմունքը և վերլուծական կարողությունները, ապա դրանց էությունը կարելի է ներկայացնել հետևյալ կետերով:
Բեռնել
Արիադնա Հարությունյան - Ղունկիանոս Կարնեցու "Աշխատութեան վրայ" բանաստեղծությունը
10 Էջ | 133-143 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2022.3-133 |
Տպագրված է 2022 N 3 (221) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
XVIII դարում դժվարին ու հակասական իրականության մեջ փոխվում է հայոց գեղարվեստական գրականության ողջ նկարագիրը։ Խորանում է բանաստեղծության և կյանքի կապը՝ հասարակական խոհեր արտահայտող նոր թեմաներով, բանաստեղծական արվեստն իր ժողովրդական, աշուղական շերտերով զարգացման առավել լայն ճանապարհ է գտնում։
Բեռնել
Մարինե Սարգսյան - Վահան Տերյան․ մշակութային և քաղաքական գործիչ
30 Էջ | 73-103 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2025.1-73 |
Տպագրված է 2025 N 1 (228) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Վահան Տերյանը հայոց գրականության և մշակույթի հիմնասյուներից է: Նա ժամանակի եվրոպական բարձրակարգ գրականության գեղագիտությամբ համակարգայնորեն կենդանագրեց-ձայնանկարեց աշխարհի և մարդու՝ ներանձնային բարդ ու բազմաստիճան-բազմաձայն փոխառնչությունները, մարդկային հոգու ինքնաորոնման և ինքնորոշման բազմահանգրվան ուղին, բարդ ու բազմատարր էությունը՝ զգացողությունների, հույզերի, զգաց-մունքների ամենանրբին թրթիռներով՝ ստեղծելով մշտապես արդիական գրական արժեքներ:
Բեռնել
Ալինա Ղարիբյան - Խանդութի կերպարի առասպելաբանական հիմքերը "Սասնա ծռեր" էպոսում
22 Էջ | 104-126 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2025.1-104 |
Տպագրված է 2025 N 1 (228) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
"Սասնա ծռեր" էպոսում Խանդութը ներկայանում է իբրև հերոսականության, նվիրումի, անձնազոհության բացառիկ որակներով օժտված հերոսուհի: Այդ հատկանիշները նպաստում են կողակցի՝ Դավթի կերպարի ավելի ամբողջական ընկալմանը: Խանդութին առնչվող մոտիվներն աչքի են ընկնում առատությամբ և բազմազանությամբ, ինչի շնորհիվ էպոսի կանանց մեջ նրա կերպարը նույնպես ամենաամբողջականն ու կատարյալն է դառնում: Քննելով "Սասնա ծռեր" էպոսի 94 պատումներում Խանդութի կերպարի շուրջ հյուսված դիպաշարերն ու մոտիվները՝ հաշվի ենք առել տիպաբանական երեք խմբերում (Մոկս, Մուշ, Սասուն) առկա առանձնահատկությունները:
Բեռնել
Լիանա Օհանյան - Կարինե Խոդիկյանի "Պատմողը" պատմվածաշարը
8 Էջ | 127-135 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2025.1-127 |
Տպագրված է 2025 N 1 (228) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Արդի հայ գրականության բազմաթեմա ու տարաբնույթ էջերում գրական և ստեղծագործական ուրույն ձեռագրով առանձնանում է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և խմբագիր Կարինե Խոդիկյանը։ Նրա «Պատմողը» պատմվածաշարում վերլուծական հետաքրքիր տեսանկյունից վեր են հանվում մեր օրերում ապրող ու արարող մարդկանց, մասնավորապես՝ կնոջ ապրելակերպը, հոգեվիճակը, իրադարձային փոփոխություններին դիմակայելու և պայքարելու ձևերը։
Բեռնել
27 Էջ | 73-100 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2025.2-73 |
Տպագրված է 2025 N 2 (229) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Հայ բանասիրության կարկառուն ներկայացուցիչներից է փիլիսոփայության, բանասիրական գիտությունների դոկտոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս Մանուկ Աբեղյանը։ Նրա հետազոտությունները հիմնարար նշանակություն են ունեցել հայագիտության մի քանի ճյուղերում՝ բանագիտություն, գրականագիտություն, լեզվաբանություն: Նա դրել է հայկական տաղաչափության գիտական ուսումնասիրության հիմքը:
Բեռնել
Արմեն Մանուկյան - Նիկոլ Աղբալյան. կյանքը և գործունեությունը
22 Էջ | 101-123 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2025.2-101 |
Տպագրված է 2025 N 2 (229) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Նիկոլ Աղբալյանը XIX դ. վերջի և XX դ. առաջին կեսի հայ նշանավոր մտավորականներից է, գրականագետ, գրաքննադատ, հանրային, քաղաքական, պետական գործիչ ու մանկավարժ: Նրա՝ որպես մարդու, հայի և գործչի ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել իր ծննդավայրը՝ Թիֆլիսի Հավլաբար թաղը, Սայաթ-Նովայի արվեստը, միջնադարյան հայ գրականությունը, եվրոպական ու ռուս գրականությունը և քննադատական միտքը, ինչպես նաև՝ խոր հարգանքն ու սերը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ:
Բեռնել
Սուսաննա Հովհաննիսյան - Պատմությունը Հովհաննես Թումանյանի անավարտ երկերում (պատմական դրամաներ և պատմվածքներ)
12 Էջ | 124-136 | DOI՝
Doi:10.54503/0135-0536-2025.2-124 |
Տպագրված է 2025 N 2 (229) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Հովհաննես Թումանյանի պատմափիլիսոփայական աշխարհայեցողությունն արտահայտվել է անավարտ երկերում, որոնք առայսօր առանձին ուսումնասիրության նյութ չեն դարձել, թեև տպագրվել են բանաստեղծի 2022 թ․ Երկերի լիակատար ժողովածուի V հատորում։ Գրողի պատմագիտական հայացքների քննաբանությունն ունի արդիական նշանակություն և պայմանավորված է վերջին տարիներին անվտանգային խնդիրների սրվելով՝ հայ ազգի և նրա պետականության դեմ արտաքին ուժերի չավարտվող պատերազմով։
Բեռնել
Պետրոս Դեմիրճյան - Թովմաս Թերզյան. ինքնատիպ գրողը, գեղագետը, մանկավարժը
11 Էջ | 83-94 | DOI՝
DOI: 10.54503/0135-0536-2025.3-83 |
Տպագրված է 2025 N 3 (230) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Թովմաս Թերզյանը XIX դարի երկրորդ կեսի արևմտահայ մտավորականության անվանի դեմքերից է: Հիմնական կրթությունը ստացել է ժամանակի համբավավոր հայկական կրթօջախներից մեկում՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Նշանավոր ուսուցիչների՝ Ղևոնդ Ալիշանի, Արսեն Բագրատունու և այլոց հոգատար հայացքի ու հսկողության ներքո նա վաղ տարիքից ձևավորվել է որպես ազգային ու համաշխարհային դասական և արդիական արժեքների կրող, բազմակողմանի մտածողության ու հարուստ ներաշխարհի տեր անհատականություն:
Բեռնել
Աելիտա Դոլուխանյան - Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը դարերի համար է
28 Էջ | 95-123 | DOI՝
DOI: 10.54503/0135-0536-2025.3-95 |
Տպագրված է 2025 N 3 (230) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Ավետիք Իսահակյանը դարակազմիկ երևույթ է հայ գրականության պատմության մեջ: Նրա ստեղծագործությունը խորապես ուսումնասիրված ու գնահատված է ոչ միայն հայ գրականագիտական ու գրաքննադատական մտքի, այլև օտարազգի գրականագետների ու գրողների կողմից: Հայ ժողովուրդն այնքան եզակիություն և իմաստություն է տեսել նրա ստեղծագործության մեջ, որ նրան տվել է Վարպետ պատվանունը:
Բեռնել
Անուշավան Զաքարյան , Դավիթ Գասպարյան - Եղիշե Չարենցը Արշակ Չոպանյանի գնահատմամբ
12 Էջ | 124-136 | DOI՝
DOI: 10.54503/0135-0536-2025.3-124 |
Տպագրված է 2025 N 3 (230) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Արշակ Չոպանյանն իր հիմնադրած Անահիտ հանդեսի, ինչպես նաև Ապագա շաբաթաթերթի էջերում ուշադիր էր Եղիշե Չարենցի անվան ու գործի հանդեպ: Դա գրական-քննադատական հոդվածների վերածվեց, երբ ծանոթացավ Չարենցի Երկերի ժողովածու-ին (2 հատորով, Մոսկվա, 1922) և Պոեմներ-ին (Կ. Պոլիս, 1923): Հաջորդեցին նաև մյուս հրատարակությունները՝ Էպիքական լուսաբաց (Երևան, 1930), Երկեր (Երևան, 1932) և Գիրք ճանապարհի (Երևան, 1933/1934): Չոպանյանը Չարենցին գնահատում էր որպես մեծ գրողի և նրա ստեղծագործությունը համարում համազգային նշանակության հոգևոր արժեք:
Բեռնել
Գոռ Աբրահամյան - Հայաստանի առաջին Հանրապետությունը և անկախության կորստի հիմնահարցը Վահան Թեքեյանի հրապարակախոսությունում (1918 –1922 թթ.)
20 Էջ | 137-157 | DOI՝
DOI: 10.54503/0135-0536-2025.3-137 |
Տպագրված է 2025 N 3 (230) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Արևմտահայ, այնուհետև սփյուռքահայ նշանավոր գրող, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ, հայկական լիբերալ-ժողովրդավարական քաղաքական հոսանքի վառ ներկայացուցիչ Վահան Թեքեյանի (1878–1945) հրապարակախոսությունում Հայաստանի առաջին Հանրապետության ընկալումն ու մեկնաբանությունը դիտարկվում է Հայկական հարցի և ազգային պետականության վերականգնման, ապա ինքնիշխանությունից զրկման համատեքստում։
Բեռնել
17 Էջ | 49-66 | DOI՝
10.54503/0135-0536-2026.1-49 |
Տպագրված է 2026 N 1(231) / Գրականագիտություն
Ամփոփում / Բանալի բառեր
Ընդունված կարծիք է, որ Ա.-Ժ. Սեն-Մարտենը ֆրանսիական հայագիտության հիմնադիրն է: Սակայն առանց չափազանցության կարելի է ասել, որ նա նաև եվրոպական հայագիտության հիմնադիրն է: Չմոռանանք, որ XIX դարասկզբին ֆրանսերենը ինչ ազդեցություն ուներ եվրոպական մտավոր շրջանակների վրա: 1818 և 1819 թվականներին լույս տեսած Սեն-Մարտենի «Հիշատակարաններ Հայաստանի պատմության և աշխարհագրության» գրքի երկու հատորները Եվրոպայի արևելագետների հայացքը թեքեցին դեպի Հայաստան՝ Արևելքի առաջին քրիստոնյա երկրի հարուստ գրականությունն ու պատմությունը, որի իմացությունն ուներ համամարդկային արժեք:
Բեռնել