Արտակ Վարդանյան - Օծոփ-Հորսի խոսվածքի առնչությունները շրջակա բարբառների հետ
5 Էջ | 107-112 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-107 | Տպագրված է 2024 N 2 (226) / Lեզվաբանություն
Ճահուկ-Վայքի միջբարբառ անվանված՝ լեզվական սերտ առնչություն ներկայացնող՝ ընդհանուր խոսվածքախմբից [Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Արենի, Աղավնաձոր, Արփի, Գնդեվազ, Գնիշիկ, Խաչիկ, Կեչուտ, Հորս, Չիվա, Ռինդ, Վերին Ազնաբերդ գյուղեր, մինչև 1988 թվականը՝ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ազնաբերդ (պատմական Նախճավան գավառ) և Օծոփ (պատմական Ճահուկ գավառ) գյուղեր] որոշ հատկանիշներով առանձնանում է Օծոփի կամ Օծոփ-Հորսի խոսվածքը:
Մանուկ Ֆելեքյան - Անձնական դերանունների բառարանագրումը
8 Էջ | 113-121 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-113 | Տպագրված է 2024 N 2 (226) / Lեզվաբանություն
Դերանունների բառարանային ներկայացումը մեծապես կախված է դերանվան ըմբռնումից։ Բառերի այս խմբի խոսքիմասային պատկանելության խնդիրն իր վերջնական լուծումը դեռ չի ստացել քերականագիտության մեջ: Դերանունները չունեն ո՛չ իմաստային և ո՛չ էլ քերականական հատկանիշների ընդհանրություն ու միասնություն: Սա դերանունների բառարանագրման նկատելի հակասականության գլխավոր պատճառներից մեկն է:
Լուսինե Ղամոյան - "Անձնական զարդարանք" իմաստային (թեմատիկ) խումբը հայերենում
12 Էջ | 122-134 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-122 | Տպագրված է 2024 N 2 (226) / Lեզվաբանություն
Առաջին զարդերն ի հայտ են եկել հագուստի հետ՝ լինելով ոչ թե պճնանքի ու գեղագիտության, այլ սնոտիապաշտության արտահայտություն: Հետագայում, երբ արդեն հստակվում է գեղեցիկի դրսևորումը, զարդերը, բացի գեղագիտական անհրաժեշտությունից, դառնում են նաև դասակարգային տարբերակման արտահայտչամիջոց, հասարակական դիրքորոշումն ամրագրելու յուրահատուկ ձև, իսկ քրիստոնեական ուսմունքի տեսանկյունից՝ ավելորդություն:
