Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • - ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովը
    7 Էջ | 269-276 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-269 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գիտական կյանք

    ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի նախօրեին՝ ապրիլի 22-ին, կայացան ակադեմիայի Մաթեմատիկական և տեխնիկական, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի, Բնական, Քիմիայի և Երկրի մասին, Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքների տարեկան ընդհանուր ժողովները: Բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարներ Լենսեր Աղալովյանը, Ռադիկ Կոստանյանը, Ռուբեն Հարությունյանը, Լևոն Թավադյանը և Յուրի Սուվարյանը ներկայացրին բաժանմունքների 2023 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ ապրիլի 3-ի արտահերթ ընդհանուր ժողովը
    4 Էջ | 277-281 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-277 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գիտական կյանք

    Ապրիլի 3-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արտա¬հերթ ընդհանուր ժողովը: Օրակարգում ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ ինտեգրման հարցի քննարկումն էր: Ընդհանուր ժողովը բացեց ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Նա նշեց, որ ընդլայնված ժողովը հրավիրվել է ՀՀ ԳԱԱ ինստիտուտների տնօրենների առաջարկությամբ: ՀՀ ԳԱԱ նախագահը ներկայացրեց, որ մինչև 2022 թ. կեսերը ՀՀ կառավարությունում զարգացվում էր Գիտությունների ազգային ակադեմիայի կազմում խոշորացված գերազանցության կենտրոնների ստեղծման ռազմավարությունը: «Կար որոշում յուրաքանչյուր տարի առնվազն երկու խոշորացված գերազանցության կենտրոն ստեղծել ԳԱԱ կազմում», – ասաց ՀՀ ԳԱԱ նախագահը: Նա նշեց, որ ՀՀ ԳԱԱ նախագահությունն ընդունել է երկու կենտրոնների ստեղծման որոշում և ուղարկել ԿԳՄՍ նախարարություն:
    Բեռնել

  • Զոհրաբ Ըռքոյան, Ալեքսան Հակոբյան - Աշխատաժողով Աղվանից եկեղեցու մասին
    1 Էջ | 282-283 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-282 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գիտական կյանք

    Մայիսի 14-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական սրահում անցկացվեց ուշագրավ աշխատաժողով-գիտագործնական քննարկում՝ «Աղվանքը և Հայ Աղվանից եկեղեցին» թեմայով: Այն կազմակերպել էր Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմը՝ ՀՀ ԳԱԱ պատմության և արևելագիտության ինստիտուտների աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին պատմաբաններ, արևելագետներ, մշակութաբաններ, ինչպես նաև՝ հոգևորականներ և Արցախի ու Աղվանքի պատմությամբ հետաքրքրվողներ:
    Բեռնել

  • Հերիքնազ Որսկանյան - Հուշ-հանդիսություն` Վարդան Դևրիկյանի ծննդյան 60-ամյակի առթիվ
    3 Էջ | 284-287 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-284 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գիտական կյանք

    Մայիսի 18-ին լրացավ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի երջանկահիշատակ տնօրեն, բ. գ. դ. Վարդան Դևրիկյանի ծննդյան 60-ամյակը: Մայիսի 21-ին Գրականության ինստիտուտում տեղի ունեցավ Վ. Դևրիկյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառում և «Սուրբ Էջմիածնի տպարանի հիմնումը և գործունեությունը 18-րդ դարում» գրքի (Մայր Աթոռ Ս. Էջմիածին հրատ., 2022 թ.) շնորհանդեսը։ Ներկաներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Դևրիկյան մարդուն, հայրենիքի զինվորին, գիտության անխոնջ մշակին, ով հասցրեց նաև դստերը՝ Շողակաթին, փոխանցել իր սերը դեպի գրականությունն ու արվեստը և նրա հետ համահեղինակությամբ ընթերցողի սեղանին դնել վերը նշված գիրքը:
    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Միջազգային գիտաժողով՝ "Արվեստի հարցերը Արշակ Չոպանյանի "Անահիտ" հանդեսում"
    5 Էջ | 288-293 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-288 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գիտական կյանք

    Հայկական իրականության մեջ հրատարակված թերթերն ու շաբաթաթերթերը, գրական-գեղարվեստական և երաժշտական հանդեսներն ու տարեգրքերն իրենց էջերում ոչ միայն անդրադարձել են ժամանակակից կերպարվեստին, երաժշտությանը և թատրոնին, այլև լուսաբանել են ցուցահանդեսներն ու համերգները, ինչպես նաև՝ օպերային և թատերական ներկայացումները, ներկայացրել են հայ արվեստի երևելի ներկայացուցիչների ստեղծագործական դիմանկարները, քննության առել արվեստի գաղափարաոճական տարբեր ուղղությունները (ռոմանտիզմ, ռեալիզմ, իմպրեսիոնիզմ, սիմվոլիզմ և այլն), առանձին տեսակներն ու ժանրերը:
    Բեռնել

  • Աստղիկ Իսրայելյան, Արեգ Բայանդուր - Վարդան Հայրապետյանի ներդրումը բանասիրության մեջ
    2 Էջ | 294-296 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-294 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գիտական կյանք

    Ապրիլի 19-ին ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ բանասեր-ռուսագետ և հերմենևտ, «Պատմաբանասիրական հանդես»-ի նախկին աշխատակից, խմբագիր Վարդան Հայրապետյանի (1948–2019) 75-ամյակին նվիր¬ված՝ ՀԱԻ «Հայկական հումանիտար պարբերագրի» («Армянский гуманитарный вестник») 11-րդ համարի՝ «Վարդան Հայրապետյան Anno 75» երկհատորյակի լույս ընծայման շնորհանդեսը։
    Բեռնել

  • - «Արևիք (Մեղրի). պատմամշակութային ժառանգություն և միջմշակութային կապեր». միջազգային գիտաժողով Մեղրի քաղաքում (անգլ.)
    6 Էջ | 322-328 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-322 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գիտական կյանք

    Բեռնել

  • Հայկուհի Մուրադյան, Ռոբերտ Ղազարյան - Միջազգային գիտաժողով՝ «Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում» (անգլ.).
    2 Էջ | 272-274 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-272 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գիտական կյանք

    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Միջազգային գիտական կոնֆերանս՝ «Սերգեյ Փարաջանով –100»
    5 Էջ | 275-280 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-275 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գիտական կյանք

    Հայ նշանավոր կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների անցկացման համար ստեղծված Կառավարական հոբելյանական հանձնաժողովի որոշմամբ, ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ 2024 թ. սեպտեմբերի 10–12-ը գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Սերգեյ Փարաջանով – 100» խորագրով միջազգային գիտական կոնֆերանս, որը կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի հետ։
    Բեռնել

  • Քրիստինե Բեջանյան - «Գրականագիտական և մշակութաբանական փոխառնչությունների խնդիրները համընդհանրացման դարաշրջանում»՝ միջազգային գիտաժողով նվիրված Վ. Բրյուսովի մահվան 100-ամյակին (ռուս.)
    8 Էջ | 281-289 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-281 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գիտական կյանք

    Բեռնել

  • Սիրանուշ Մարգարյան - Միջազգային գիտաժողով՝ «Գրական ուղղությունները և դպրոցները համաշխարհային դասական գրականության և ազգային գրականությունների համատեքստում (վաղ կլասիցիզմից մինչ 20-րդ դարի 20-ական թվականներ). տիպաբանությունը, ընդհանրություններն ու առանձնահատկությունները» խորագրով
    4 Էջ | 290-294 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-290 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գիտական կյանք

    Հոկտեմբերի 8–10-ը Երևանում տեղի ունեցավ «Գրական ուղղությունները և դպրոցները համաշխարհային դասական գրականության և ազգային գրականությունների համատեքստում (վաղ կլասիցիզմից մինչ 20-րդ դարի 20-ական թվականներ). տիպաբանությունը, ընդհանրություններն ու առանձնահատկությունները» խորագրով միջազգային գիտաժողովը։ Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը (ԳԻ)՝ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Ռուսաստանի գի-տությունների ակադեմիայի (ՌԳԱ) Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի, Սանկտ Պետերբուրգի պետական համասարանի, Վենետիկի Մխիթարյան միաբանության հետ։ Գիտաժողովն անցկացվեց ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։
    Բեռնել

  • Լիլիթ Սեյրանյան - Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին
    3 Էջ | 295-298 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-295 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գիտական կյանք

    Նոյեմբերի 5–7-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ տեղի ունեցավ Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով: Համակազմակերպիչներն էին ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը (ԳԻ), Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հայ բանասիրության ֆակուլտետը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) բանասիրական ֆակուլտետը, Պարույր Սևակի տուն-թանգարանը:
    Բեռնել

  • Սիրանուշ Մարգարյան - Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված Սերգեյ Սարինյանի ծննդյան 100-ամյակին
    3 Էջ | 299-302 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-299 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գիտական կյանք

    Նոյեմբերի 13–15-ը Երևանում տեղի ունեցավ մեծավաստակ գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողով։ Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտը (ԳԻ)՝ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) բանասիրական ֆակուլտետի, ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի համագործակցությամբ։
    Բեռնել

  • Մերի Կիրակոսյան - «Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասնհինգերորդ նստաշրջան»-ը՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյա հոբելյանին
    4 Էջ | 301-305 |

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գիտական կյանք

    ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ 2022 թ. դեկտեմբերի 1–2 գումարվեց «Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասնհինգերորդ նստաշրջան»-ը՝ նվիրված Հայաստանի կոմպոզիտորների միության հիմնադրման 90-ամյա հոբելյանին: Նստաշրջանի աշխատանքներին մասնակցեցին երիտասարդ արվեստաբաններ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտից (ԱԻ), Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայից (ՀԳՊԱ), Ք. Քուշնարյանի անվան արվեստի դպրոցից, Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ), Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանից (ՃՇՀԱՀ), Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից (ԵԹԿՊԻ), նաև մեկ մասնակից՝ Չինաստանից (հեռավար):
    Բեռնել

  • Թաթուլ Ասոյան - Մայրենին ազգապահպանության հիմք
    1 Էջ | 306-307 |

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գիտական կյանք

    Բոլոր ժամանակներում լեզուն անվերապահորեն համարվել է ազգային գոյության հիմնական երաշխիքը: Մասնավորապես, հայոց լեզուն դարերով պետականություն չունեցած հայ ժողովրդի համար դարձել է մտքի ջահ, ձեռքի սուր ու հոգևոր վահան՝ օտարների ամենակուլ ոտնձգությունների դեմ:Լեզուն ուսումնասիրվում է, նրա պահպանման ու զարգացման ուղիներ են նախանշվում, մշակվում են կիրառության ու գործադրման կանոններ, մաքրության հետ կապված խնդիրներ են լուծվում, սակայն այդ ամենը մտքի աշխատանք է, կարող ես հասկանալ ու գնահատել, բայց չզգալ և չընկալել նրա գեղեցկությունը:
    Բեռնել

  • Եվա Մնացականյան - Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին նվիրված հանրապետական գիտաժողով
    1 Էջ | 342-343 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Գիտական կյանք

    Ապրիլի 12–14-ին Երևանում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցին և հիշատակի ոգեկոչմանը նվիրված հանրապետական գիտաժողով, որը կազմակերպել էին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը (ԳԻ), Երևանի պետական համալսա¬րանը (ԵՊՀ), Հովհաննես Թումանյանի թանգարանը (ՀԹԹ), Հայաստանի գրողների միությունը (ՀԳՄ): Գիտաժողովը բացվեց ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում: ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն իր խոսքում արժևորեց Հովհ. Թումանյանի հասարակական գործունեությունն ու գրական ժառանգությունը և կարևորեց գիտաժողովի նշանակությունը՝ որպես նոր ուսումնասիրությունների մեկնակետի: Նա նշեց, որ գիտաժողովի կազմակերպման աշխատանքներում իր մեծ ներդրումն է ունեցել ԳԻ տնօրեն, բ. գ. դ. Վարդան Դևրիկյանը:
    Բեռնել

  • Համո Սուքիասյան, Գայանե Ղազարյան - Գիտաժողով՝ նվիրված Խորհրդային Հայաստանի պատմության "սպիտակ էջերին"
    2 Էջ | 344-346 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Գիտական կյանք

    Վերջին տարիներին ակնհայտորեն մեծացել է հումանիտար հետազոտողների և լայն հանրության հետաքրքրությունը Հայաստանի պատմության խորհրդային ժամանակաշրջանի նկատմամբ: Դրա վկայություններն են հրատարակված բազմաբնույթ ուսումնասիրությունները, որոնք նոր լույս են սփռում այդ ժամանակահատվածի պատմության բազում կնճռոտ խնդիրների վրա: Հայոց պատմության խորհրդային ժամանակաշրջանն առանձնահատուկ է ոչ միայն սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցած փոփոխություններով, այլ՝ քաղաքական ամբողջատիրական համակարգի ներդրմամբ, որի արդյունքում հաստատվեց կոմկուսի մենատիրությունը:
    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Գիտաժողով՝ «ՀՀ ԳԱԱ – 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները. Քրիստափոր Քուշնարյան»: Միջազգային գիտաժողով՝ «Արամ Խաչատրյան–120»
    7 Էջ | 371-378 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Գիտական կյանք

    ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանի շրջանակներում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը (ԱԻ) նախաձեռնել է «ՀՀ ԳԱԱ – 80. հայ ակադեմիական արվեստագիտության երախտավորները» գիտական կոնֆերանսների շարքը, որի նպատակն է բացահայտել ՀՀ ԳԱԱ ծանրակշիռ դերը հայ արվեստագիտության զարգացման գործում: Շարքի՝ երաժշտագետներին նվիրված կոնֆերանսները, կազմակերպվելու են Հայաստանի կոմպոզիտորների միության (ՀԿՄ) հետ, քանի որ նրանց գործունեությունը սերտորեն կապված է եղել վերջինիս հետ:
    Բեռնել

  • Աննա Ասատրյան - «Ալեքսանդր Սպենդիարյան –150» միջազգային գիտական նստաշրջանը
    4 Էջ | 323-327 |

    Տպագրված է 2022 N 1 (219) / Գիտական կյանք

    2021 թ. նոյեմբերի 1-ին լրացավ հայ դասական երաժշտության ականավոր ներկայացուցիչ, հայկական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր, կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտական-հասարակական գործիչ Ալեքսանդր Սպենդիարյանի (1871–1928) ծննդյան 150-ամյա հոբելյանը: Խորհրդային Հայաստանի կառավարության հրավերով Ալ. Սպենդիարյանը 1924 թ. հոկտեմբերին տեղափոխվեց Երևան: Կոմպոզիտորի ստեղծագործության երևանյան շրջանն առանձնացավ բազմաժանրությամբ: Մի կողմից նա երգչախմբի, ձայնի ու դաշնամուրի կամ նվագախմբի համար կատարում է հեղափոխական երգերի, հայկական և ուկրաինական ժողովրդական երգերի մշակումներ, մյուս կողմից՝ գործիքավորում «Ալմաստ» օպերան, որն առանձնահատուկ տեղ ունի հայ երաժշտության պատմության մեջ:
    Բեռնել

  • Ստյոպա Պետոյան - «Մշակ» թերթի հիմնադրման 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով` «Մշակը» պատմության զուգահեռականներում»
    3 Էջ | 360-363 |

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գիտական կյանք

    ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը Հայաստանի ազգային գրադարանի աջակցությամբ 2022 թ. հունիսի 14–16-ին կազմակերպել էր միջազգային գիտաժողով (առկա և հեռավար) «Մշակը» պատմության զուգահեռականներում» խորագրով՝ նվիրված «Մշակ» թերթի հիմնադրման 150-ամյակին։
    Բեռնել

  • Նինետա Ադամյան - Միջազգային գիտաժողով՝ "Կիլիկիայի հայությունը 1908–1922 թթ."
    1 Էջ | 364-365 |

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գիտական կյանք

    2022 թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի (ՊԻ) նոր պատմության բաժինը կազմակերպել էր միջազգային գիտաժողով՝ "Կիլիկիայի հայությունը 1908–1922 թթ." խորագրով, որը տեղի ունեցավ ինստիտուտի նիստերի դահլիճում։ Մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ երկու տասնյակ հետազոտողներ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից, այլև ԱՄՆ-ից։
    Բեռնել

  • - Գիտական նստաշրջան Պետերբուրգում՝ նվիրված Մկրտիչ Ա Խրիմյանի և Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակներին
    1 Էջ | 323-324 |

    Տպագրված է 2021 N 2 (217) / Գիտական կյանք

    ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքում ավանդույթ է ձևավորվել հայ գրականության ու մշակույթի մեծերի նշանակալից հոբելյաններն առանձին գիտական նստաշրջաններով նշել նաև Ռուսաստանի Դաշնության ակադեմիական հաստատություններում: 2019 թ. Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 150-ամյակները Մոսկվայում նշվեցին Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի և Ռուսաստանի Հայոց թեմի հետ համատեղ:
    Բեռնել

  • Գոռ Մարգարյան, Ռոբերտ Ղազարյան, Ռուսլան Ցականյան - Արևելագիտության ինստիտուտը 50 տարեկան է
    2 Էջ | 300-302 |

    Տպագրված է 2021 N 3 (218) / Գիտական կյանք

    այի արևելագիտության ինստիտուտը (ՀՀ ԳԱԱ ԱԻ) հիմնվել է 1971 թ., դեռևս, 1958 թ. ստեղծված արևելագիտական սեկ¬տորի հիմքի վրա: Հայաս-տանում արևելագիտական կենտրոնի ստեղծման գործում մեծ են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Մ. Գ. Ներսիսյանի, պ. գ. դ. Հ. Գ. Ինճիկյանի (սեկտորի ղեկավար 1958–1971 թթ.), ինստիտուտի առաջին տնօրեն (1971–1994 թթ.) ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գ. Խ. Սարգսյանի, 1995–2006 թթ. տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ն. Հ. Հովհաննիսյանի ծառայությունները: 2006–2020 թթ. ՀՀ ԳԱԱ ԱԻ-ի տնօրենն էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռ. Ա. Սաֆրաստյանը, իսկ 2020 թ. դեկտեմբերից՝ պ. գ. թ. Ռ. Պ․ Ղազարյանը:
    Բեռնել

  • Լիլիթ Հովհաննիսյան - Միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին
    4 Էջ | 303-307 |

    Տպագրված է 2021 N 3 (218) / Գիտական կյանք

    2021 թ. սեպտեմբերի 19–21-ն Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում և սեպտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ միջազգային գիտաժողով՝ նվիրված Արցախի Հանրապետության և Հայաստանի (երրորդ) Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձին։ Այն կազմակերպել էին ԱՀ Ազգային ժողովն (ԱԺ) ու Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարությունը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) հետ։
    Բեռնել

  • Քնարիկ Ավագյան - «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին». միջազգային երկրորդ գիտաժողովը
    2 Էջ | 308-310 |

    Տպագրված է 2021 N 3 (218) / Գիտական կյանք

    Արդեն երկրորդ տարին է, ինչ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժինը կազմակերպում է «Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին» խորագրով միջազգային գիտաժողով: Առաջինն անց էր կացվել 2020 թ. սեպտեմբերի 15–16-ին և նվիրված էր հայ մեծանուն բանասեր, պատմաբան, հնագետ, աշխարհագրագետ, բանաստեղծ, թարգմանիչ, մանկավարժ, խմբագիր, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին:
    Բեռնել

  • Նինետա Ադամյան - «Կովկասի հայոց բարեգործական ընկերության» հիմնադրման 140-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով՝ «Բարեգործությունը հայոց մեջ»
    2 Էջ | 311-313 |

    Տպագրված է 2021 N 3 (218) / Գիտական կյանք

    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Նոր պատմության բաժինը նոյեմբերի 16-ին կազմակերպել էր հիբրիդային միջազգային գիտաժողով «Բարեգործությունը հայոց մեջ» խորագրով, որը նվիրված էր «Կովկասի հայոց բարեգործական ընկերության» հիմնադրման 140-ամյակին։
    Բեռնել

  • Հենրիկ Խաչատրյան - "Քաղաքակրթական և մշակութային երկխոսությունը Կովկասում" միջազգային համաժողով (ռուս.)
    2 Էջ | 322-324 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-322 |

    Տպագրված է 2025 N 1 (228) / Գիտական կյանք

    Բեռնել

  • Մերի Կիրակոսյան - Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասնյոթերորդ նստաշրջանը՝ նվիրված Լևոն Հախվերդյանի ծննդյան 100-ամյակին
    3 Էջ | 325-328 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-325 |

    Տպագրված է 2025 N 1 (228) / Գիտական կյանք

    ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի (ԱԻ) նախաձեռնությամբ 2024 թ. դեկտեմբերի 18–19-ը գումարվեց Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական տասնյոթերորդ նստաշրջանը: Բացումը և լիագումար նիստերը տեղի ունեցան դեկտեմբերի 18-ին՝ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում, իսկ նիստերը՝ դեկտեմբերի 19-ին, ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում: Նստաշրջանը նվիրվեց Արվեստի ինստիտուտի նախկին տնօրեն (1987–2003 թթ․), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հովհաննեսի Հախվերդյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։
    Բեռնել

  • Ալբերտ Խառատյան - Ակադեմիական գիտական հանդեսների առաջնեկը
    3 Էջ | 272-275 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-272 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Գիտական կյանք

    րացավ ՀՀ ԳԱԱ հայագիտական և հասարակագիտական հնագույն հրատարակության՝ «Լրաբեր հասարակական գիտությունների» հանդեսի 85-ամյակը: 1940 թ. նոյեմբերին հրատարակվեց ՍՍՌՄ ԳԱ հայկական մասնաճյուղի (Արմֆան) առաջին գիտական հանդեսը՝ «Տեղեկագիր ՍՍՌՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի. սերիա 1, Հասարակական գիտություններ»: Հանդեսն այդ խորագրով լույս է տեսել մինչև 1943 թ. ներառյալ, այնուհետև՝ 1944–1965 թթ. լույս է տեսել «ՀՍՍՌ ԳԱ տեղեկագիր. հասարակական գիտություններ» անվանումով, իսկ 1966 թ. վերանվանվել է «Լրաբեր հասարակական գիտությունների»:
    Բեռնել

  • Քրիստինե Բեջանյան - Միջազգային գիտական համաժողով՝ «Արևելք-Արևմուտք․ մշակութային միջնորդներ (գրականություն, երաժշտութ¬յուն, պար, թատրոն, գեղանկարչություն, գրաֆիկա, ճարտարապետություն, քանդակ, կինո)» (ռուս․)
    10 Էջ | 276-286 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-276 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Գիտական կյանք

    Բեռնել

  • Գևորգ Գյուլումյան - Միջազգային գիտաժողով՝ «Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակական ճգնաժամը բանավոր պատմություններում» խորագրով
    2 Էջ | 287-289 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-287 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Գիտական կյանք

    Հոկտեմբերի 16–18-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի ունեցավ «Տեղահանություն և հիշողություն. Արցախի շարունակական ճգնաժամը բանավոր պատմություններում» խորագրով միջազգային գիտաժողովը, որը կազմակերպվել էր ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի (ՀԱԻ) մշակութային մարդաբանության բաժնի, կիրառական մարդաբանության գիտահետազոտական խմբի, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտ-րոնի և Ֆրանսիայի – Institut National des Langues et Civilisations Orientales (INALCO)՝ համալսարանի նախաձեռնությամբ:
    Բեռնել

  • Մարինե Սարգսյան - Միջազգային գիտաժողով՝ նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին
    5 Էջ | 290-295 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-290 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Գիտական կյանք

    Հոկտեմբերի 22–25-ը տեղի ունեցավ հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս, գրական, հասարակական-քաղաքական գործիչ, ակադեմիկոս Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջազգային հոբելյանական գիտաժողով։ Գիտաժողովը կազմակերպել էին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը (ԳԻ), ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) հայ բանասիրության ֆակուլտետը, Մխիթարյան միաբանությունը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը (Երևան) և ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը (ՀԳԳ)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
    Բեռնել

  • Հերիքնազ Որսկանյան - Գիտաժողով՝ նվիրված Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին
    1 Էջ | 296-297 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-296 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Գիտական կյանք

    2025 թ․ նոյեմբերի 5-ին ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված գիտաժողով։ Այն կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, «Ջավախք» հայրենակցական բարեգործական հասարակական կազմակերպության (ՀԲՀԿ) նախաձեռնությամբ։ Գիտաժողովի մեկնարկից առաջ մասնակիցներն ու հյուրերը Կո¬միտասի անվան պանթեոնում ծաղիկներ խոնարհեցին Վահան Տերյանի շիրիմին։
    Բեռնել

  • - ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը 90 տարեկան է
    1 Էջ | 310-311 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-310 |

    Տպագրված է 2026 N 1(231) / Գիտական կյանք

    2025 թ. տարեվերջին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տե-ղի ունեցավ ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում, որին մասնակցեցին պետական, դիվանագիտական, գիտակրթական ոլորտների ներկայացուցիչներ: Մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: «Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանը Հայաստանի Հանրապետության ամենախոշոր գիտական, տեղեկատվական կենտրոններից Է: Իր հիմնադրման օրվանից այն դարձել Է գիտական մտքի պահպանման, փոխանցման և զարգացման հուսալի հենարան՝ պահպանելով եզակի հավաքածուներ, ձևավորելով մասնագիտական հատուկ միջավայր և ժամանակի մարտահրավերներին համընթաց նորացնելով իր գործառույթները:
    Բեռնել