Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • - Յակոբ Չոլաքեան. Պատմական Անտիոքի եւ շրջակայից բնիկ հայերն ու միւս հաւաքականութիւնները, Երեւան, ՀԱԻ հրատ., 2023, 456 էջ:
    2 Էջ | 225-227 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-225 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գրախոսություններ

    Վերջերս ընթերցող լայն հանրության սեղանին դրվեց անվանի հայագետ, պ. գ. դ., ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Հակոբ Չոլաքյանի մենագրությունը, որը նվիրված է պատմական Անտիոքի շրջանի բնիկ հայերի պատմաազգագրությանն ու միտված է՝ քննելու, համակարգելու տարածաշրջանի պատմությունը՝ ելնելով պատմաազգագրական, աղբյուրագիտական, բարբառագիտական, բանագիտական սկզբունքներից: Մենագրության տասներկու ընդարձակ գլուխները, խճանկարի տեսքով ամբողջացնում են շրջանի պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, մանրամասն ներկայացնում են Անտիոքի շրջանի պատմաազգագրությունը՝ բարբառից մինչև բանահյուսություն:
    Բեռնել

  • Գայանե Հարությունյան - Անուշավան Զաքարյան. Օսիպ Մանդելշտամ. բանաստեղծը և Հայաստանը (ռուս.)
    2 Էջ | 228-230 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-228 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գրախոսություններ

    Բեռնել

  • Մարգարիտա Քամալյան - Արթուր Մանուկյան. Պլակատ, գրաֆիկա [երկլեզու (հայերեն և անգլերեն) պատկերագիրք]
    3 Էջ | 231-234 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-231 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գրախոսություններ

    2023 թ. լույս տեսավ «Արթուր Մանուկյան. պլակատ, գրաֆիկա» երկլեզու պատկերագիրքը, որում զետեղված հարյուր տասնութ անուն գունավոր վերատպությունները բացահայտում են Գեղարվեստի պետական ակադեմիայի սանի՝ շնորհաշատ նկարիչ Ա. Մանուկյանի գրաֆիկական ստեղծագործությունը: Ալբոմում համակարգչային գրաֆիկայի լեզվով, քաղաքական և սոցիալական սուր ուղղվածությամբ պատկերավոր և լակոնիկ պլակատները մեկտեղված են ներհուն-կամերային հնչերանգով ջրանկարների ու մատիտանկարների հետ:
    Բեռնել

  • Անահիտ Խեչոյան - Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ, 5
    7 Էջ | 235-242 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-235 |

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ (ՀԱԻԱ) պարբերականի 5-րդ հատորը հանրագումարի է բերում հնագիտության, ազգագրության, բանագիտության, մշակութային մարդաբանության՝ մինչ օրս չլուսաբանված զանազան հիմնախնդիրների քննությունը: Ներկայացվող ժողովածուն ընդգրկում է ավելի քան մեկ տասնյակից ավել հետազոտողների ուսումնասիրություններ: Ժողովածուն բաղկացած յոթ բաժնից (I. «Հուշարձաններ և գտածոներ», II. «Ավանդույթ և արդիականություն», III. «Պար և ծես», IV. «Բանահյուսություն և լեզվամշակույթ», V. «Պոլսահայոց հիմնախնդիրներ», VI. «Հաղորդումներ», VII. «Մեր հոբելյարները»), հավելվածային «Լուսանկարներ և գծապատկերներ» և «Տեղեկություններ հեղինակների մասին» բաժիններից, որոնք, որոշ դեպքերում, ընդգրկում են միմյանց հարակից հիմնահարցեր, իսկ հոդվածներից որոշներն ունեն նաև միջգիտակարգային բնույթ:
    Բեռնել

  • Վալերի Թունյան - Տ. Օլգենին. Հայաստանը 1913 թ. առաջին կեսին (ռուս.)
    7 Էջ | 276-283 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-276 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրախոսություններ

    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Լիլիթ Երնջակյան. Ալան Հովհաննեսի երաժշտական աշխարհը. Արևելք-Արևմուտք խաչմերուկներ
    3 Էջ | 284-287 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-284 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրախոսություններ

    Մեծ Բրիտանիայի “Cambridge Scholars Publishing” մեծահամբավ հրատարակչությունը, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, լույս է ընծայել Արվեստի ինստիտուտի Երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանի անգլերեն աշխատությունը՝ նվիրված XX դարի ամերիկահայ անվանի կոմպոզիտոր Ալան Հովհաննեսի երաժշտական ժառանգության ուսումնասիրությանը՝ Արևելք-Արևմուտք մշակութային փոխառնչությունների համատեքստում:
    Բեռնել

  • Գայանե Մախմուրյան - Լիլիթ Հովհաննիսյան. Հայկական հարցի 1915–1923 թթ. պատմության հիմնահարցերի լուսաբանումը հայաստանյան պատմագիտության մեջ (1991–2015 թթ.) (ռուս.)
    5 Էջ | 288-293 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-288 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրախոսություններ

    Բեռնել

  • Աննա Արևշատյան - Մհեր Նավոյան. Հայ հիմներգության ձևավորումը. քննական տեսություն
    5 Էջ | 294-299 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-294 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրախոսություններ

    Ընթերցողի սեղանին է դրվել արվեստագիտության դոկտոր, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Մհեր Նավոյանի «Հայ հիմներգության ձևավորումը. քննական տեսություն» մեծածավալ աշխատությունը, որը հրատարակվել է Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ: Գիրքը ներկայացնում է հեղինակի բազմամյա պրպտումների արգասիքը, որին նախորդել են տվյալ թեմայի տարբեր կողմերին նվիրված բազմաթիվ հոդվածներ և զեկուցումներ միջազգային մի շարք գիտաժողովներում:
    Բեռնել

  • Գևորգ Ստեփանյան - Կարեն Մկրտչյան. Հայ-իրանական հարաբերությունները 1991–2005 թթ.
    3 Էջ | 300-303 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-300 |

    Տպագրված է 2024 N 1 (225) / Գրախոսություններ

    Կ. Մկրտչյանի աշխատությունը նվիրված է ոչ միայն խնդրո առարկա ժա-մանակաշրջանում հայ-իրանական միջպետական հարաբերություններին, այլև այդ հարաբերությունների հաստատման և զարգացման գործընթացում Իրանի հայ համայնքի մասնակցության հարցին: Հարցն այն է, որ հետխորհրդային տարիներին և ընդհուպ նաև մեր օրերում էլ Թեհրան–Երևան պաշտոնական հարաբերություններում իրանական պետության աջակցությամբ քաղաքական, տնտեսական, գիտակրթական ու մշակութային բնագավառներում իրենց ներդրումն են ունեցել և ունեն հայ համայնքի ազգային կառույցներն ու գործիչները:
    Բեռնել

  • Արսեն Հարությունյան - Հուսիկ Մելքոնյան. Ցաղաց քար վանքը
    5 Էջ | 245-250 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-245 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գրախոսություններ

    Միջնադարյան Հայաստանի պատմության ուսումնասիրման համար աղբյուրագիտական առատ նյութ են ընձեռում վանական համալիրները, որոնց կազմում ընդգրկված կառույցների որմերին և կոթողային հուշարձաններին պահպանված վիմագրերը, ինչպես նաև այդ նույն համալիրներից հայտնի ձեռագիր մատյանների հիշատակարաններն անփոխարինելի սկզբնաղբյուրներ են: Հայագիտության մեջ՝ դեռևս XIX դարում լայն տարածում գտած տեղագրական-նկարագրական բնույթի աշխատություններում, արդեն իսկ կարևորվել է տարբեր գավառների, վանքերի, ամրոցների և պատմամշակութային այլ կենտրոնների գրավոր ժառանգությունն առանձին մենագրության նյութ դարձնելը :
    Բեռնել

  • Վարդան Ոսկանյան - Արմանուշ Կոզմոյան. Իրանագիտական հետազոտություններ
    2 Էջ | 251-253 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-251 |

    Տպագրված է 2024 N 3 (227) / Գրախոսություններ

    Վերջերս լույս տեսած Ա. Կոզմոյանի «Իրանագիտական հետազոտությունները» տարիների ընթացքում հրատարակած հոդվածների և գրախոսությունների համահավաք ժողովածուն է, որտեղ ընդգրկված են հեղինակի արժեքավոր և իրանական գրականության ուսումնա-սիրությունների համատեքստում արդիական այնպիսի աշխատանքներ, որոնք ժամանակին հայերենով և ռուսերենով տպագրվել են հայաստանյան ու արտասահմանյան հեղինակավոր պարբերականներում (ՀԽՍՀ ԳԱ «Լրաբեր հասարակական գիտությունների», «Պատմաբանասիրական հանդես», «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ», «Իրանագիտության հարցեր», «Իրան-նամե», «Народы Азии и Африки», «Письменные памятники Востока» և այլն), ինչպես նաև ժողովածուներում [օրի¬նակ՝ «Вопросы восточного литературоведения. Традиции и современность (сборник статей)», «Неизменность и новизна художественного мира. Памяти Е. Э․ (сборник статей)», «Григор Нарекаци и духовная культура средневековья (сборник статей)»]:

  • Ռոբերտ Ղազարյան - Արամ Քոսյան. Խեթական թագավորություն (քաղաքական պատմություն) (անգլ.)
    3 Էջ | 247-250 |

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրախոսություններ

    Բեռնել

  • Սուսաննա Հովհաննիսյան - Մագդա Ջանփոլադյան. «Աշխարհում միայն մեկ Հայաստան կա…»
    8 Էջ | 251-259 |

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրախոսություններ

    Հայ գրականագիտությունը բազմիցս է անդրադարձել այլազգի գրող-ների, գիտնականների ու քննադատների՝ Հայաստանի, հայ ժողովրդի, նրա կյանքի ու բազմադարյա պատմության մասին ուսումնասիրությունների, գեղարվեստական ու հրապարակախոսական երկերի քննությանը։ Սակայն վերջին շրջանում այդպիսի երկերը չափազանց կարևոր են և՛ մեր մշակույթի միջազգայնացման առումով, և՛ ինքներս մեզ օտարի աչքերով տեսնելու, մեր կեցությունն ու պատմությունն առավել բազմակողմանի ընկալելու, ինքներս մեզ ճանաչելու առումով։ Այս առումով առանձնանում է վերջերս լույս տեսած բ. գ. դ., պրոֆ. Մագդա Ջանփոլադյանի՝ «Աշխարհում միայն մի Հայաստան կա…» խորագրով ռուսերեն ժողովածուն։
    Բեռնել

  • Գեղամ Հովհաննիսյան - Սարգիս Մեհրաբյան. Խանասորի Վարդանի հիշատակարանը
    5 Էջ | 260-265 |

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրախոսություններ

    Հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալների կյանքի և գործունեության ուսումնասիրությունը մեր պատմագրության կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում կարևոր տեղ են զբաղեցնում առանձին գործիչների հուշերը, որոնք լույս են սփռում ժամանակաշրջանի պատմական իրադարձությունների վրա և դրանով ստանում աղբյուրագիտական արժեքի նշանակություն: XIX դարավերջի և XX դարասկզբի հայ ազգային-ազատագրական շարժման գործիչների հուշագրությունները հրատարակության նախապատրաստելու գործում զգալի աշխատանք է կատարել պ. գ. դ., ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նոր պատմության բաժնի վարիչ Ռուբեն Սահակյանը:
    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Զինաիդա Բալայան. Արցախը XIX դարի հայ գրականության մեջ
    4 Էջ | 266-270 |

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրախոսություններ

    Երեք տասնամյակ առաջ, Անկախության շարժման հզոր ալիքի ներքո, մասնավորապես՝ արցախյան ազգային-ազատագրական պատերազմի հաղթական ելքի և Արցախի Հանրապետության (ԱՀ) ինքնորոշմանն ուղղված իրավական քայլերի համատեքստում, օրակարգային դարձավ այդ ամենը նաև պատմագիտական, գրական-մշակութային փաստերով, վերլուծություններով հիմնավորելու և ամրապնդելու խնդիրը: Ավելորդ է ասել, որ այսօր, երբ 2020 թ. 44-օրյա պատերազմի արդյունքում, ցավոք, մենք դարձյալ կանգնել ենք հազարավոր հայ քաջորդիների կորստի և Հայոց Արցախի պատմական տարածքների մեծ մասի բռնազավթման փաստի առջև, անշուշտ, ավելի է շեշտադրվում նշված խնդրի իրականացման կարևորությունը:
    Բեռնել

  • Արտակ Վարդանյան - Վիկտոր Կատվալյան. Բայազետի բարբառի բառարան (անգլ.)
    2 Էջ | 271-273 |

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրախոսություններ

    In the eight decades of its existence, the Institute of Language named after H. Acharyan of the National Academy of Sciences of the Republic of Armenia has done a huge amount of work in the field of Armenian language studies, particularly in the field of Armenian dialectology. As one of the most important branches of Armenian linguistics, it has always been the center of attention for many Armenian and foreign researchers, as well as for this academic institution.
    Բեռնել

  • Եվա Մնացականյան - Հովհաննես Թումանյանի կյանքի և ստեղծագործության տարեգրություն. հ. I (1869–1908), հ. II (1909–1914), հ. III (1915–1919), հ. IV (1920–1923)
    7 Էջ | 285-292 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Գրախոսություններ

    Մեկ դարից ավելի է՝ Հովհ. Թումանյանը գտնվում է հայ գրականության պատմության մշտական ընթացքի մեջ: Հայ գրականագիտության մեջ և՛ հընթացս, և՛ հետագայում նրա մասին ստեղծվել են բազմաթիվ արժեքավոր ու լրջագույն ուսումնասիրություններ, որոնք վստահաբար հիմք են տալիս խոսելու նախընթաց թումանյանագիտության պատմության, հնարավորինս հավաքված ու համակարգված քննադատական ահռելի նյութի մասին:
    Բեռնել

  • Գևորգ Գյուլումյան - Վայոց ձոր. պատմամշակութային ժառանգության դրվագներ
    11 Էջ | 293-304 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Գրախոսություններ

    Ներկայացվող հավաքական մենագրությունն ընդգրկում է ավելի քան երկու տասնյակ հետազոտողների ուսումնասիրություններ՝ կապված Վայոց-ձորի մարզի բանահյուսական, ազգագրական, ճարտարապետական, պատմական անցյալի ու ներկայի հետ: Ինչպես գրքի առաջաբանում գրում են ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանն ու խմբագիր, բ. գ. թ. Տորք Դալալյանը, «Յուրաքանչյուր հոդված, ըստ էության, կազմում է Վայոց- ձորի պատմամշակութային ժառանգության մի դրվագը, և այդ դրվագները, տրամաբանական շղթայով դրվելով կողք-կողքի ու ամբողջանալով՝ դառնում են իր տեսակի մեջ եզակի կոլեկտիվ մենագրություն, որն իրականացել է տարբեր գիտական հաստատությունների աշխատակիցների միջգիտակարգային հետազոտական ջանքերով» (էջ 12):
    Բեռնել

  • Անուշավան Զաքարյան - Դավիթ Գասպարյան. Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը
    9 Էջ | 305-314 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Գրախոսություններ

    Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ԳԱԱ պատմության ինստիտուտի նորագույն շրջանի պատմության բաժնի առաջատար գիտաշխատող Դավիթ Գասպարյանն ընթերցող լայն հանրությանն է ներկայացրել «Եղիշե Չարենցի կյանքը և ժամանակը» վերնագրով ծավալուն մենագրությունը: Աշխատությունը գրականագետի տարիների վաստակի արդյունքն է՝ նախատեսված երեք հատորներից (հաջորդ երկու հատորը լույս կտեսնեն «Եղիշե Չարենցի ստեղծագործությունը» և «Եղիշե Չարենցի արվեստը» վերնագրերով):
    Բեռնել

  • Արմեն Շ. Սարգսյան - Սերգեյ Վարդանյան. Բանահյուսական պատումի միջավայրը (կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները)
    2 Էջ | 315-317 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, բանահավաք, բանագետ, ազգագրագետ և բարբառագետ Սերգեյ Վարդանյանն իր ծննդյան 70-ամյակը նշանավորեց հաճելի անակնկալով՝ լույս ընծայելով իր հերթական գիտական աշխատությունը՝ «Բանահյուսական պատումի միջավայրը (կրոնափոխ համշենահայերի մի զվարճապատումի տարբերակները)» գիրքը։ Այն հաճելի և ինքնատիպ նվեր է նաև ժողովրդագետների, բարբառագետների, մշակութաբանների և ուսանողության համար։
    Բեռնել

  • Էդուարդ Զոհրաբյան - Կարեն Խաչատրյան. ԽՍՀՄ կազմավորումը և Հայաստանը: Գործընթացը: Արդյունքներ (ԽՍՀՄ կազմավորման 100 ամյակին)
    2 Էջ | 318-320 |

    Տպագրված է 2023 N 2 (223) / Գրախոսություններ

    Պատմության ուսուցողական նշանակության խորհուրդն ավելին է, քան այն որպես միայն անցյալի հիշողության ընկալումը և իրադարձությունների պարզ նկարագրությունը։ Հետհամայնավարական տարիներին Խորհրդային Հայաստանի պատմության վերաիմաստավորմանն ու վերագնահատմանը զուգահեռ ինքնին հասկանալի պատճառներով այդ ժամանակաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը նոր հասարակարգի իրողությունների ետնախորքի վրա ակնհայտորեն նվազեց։
    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Արարատ Աղասյան. Արվեստի պատմություն. կերպար-վեստ, գիրք 2
    7 Էջ | 324-331 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Գրախոսություններ

    Արարատ Աղասյանի՝ կերպարվեստի պատմության ուսումնական ձեռնարկի 2-րդ գիրքը շարունակությունն է նույն ձեռնարկի 1-ին գրքի: Այն ընդգրկում է համաշխարհային կերպարվեստի բարձրագույն դրսևորման՝ վաղ Վերածննդի դարաշրջանից մինչև XX դարի սկիզբը: Գիրքը նվիրված է եվրոպական և ռուսական կերպարվեստի գլուխգործոցներին: Դրանում տեղ է գտել նաև հայկական կերպարվեստը՝ սկսած Հովնաթանյաններից մինչև XX դարասկզբի հայ նկարիչներն ու քանդակագործները:Ա. Աղասյանը ստեղծել է լիովին ինքնուրույն գործ: Գրքի ծանուցման հատվածում կա տեղեկատվություն, որից իմացվում է, թե հեղինակն ինքնուրույն և ինքնատիպ ձևով է մատուցում գրքում զետեղված նկարիչների ու քանդակագործների գործերը:
    Բեռնել

  • Վանո Եղիազարյան - Զաքարիա Ծ. վրդ. Բաղումյան. Կիրակոս Երզնկացու՝ սուրբ Եվագր Պոնտացու երկերի լուծմունքները
    5 Էջ | 332-337 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Գրախոսություններ

    2022 թ. Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի (ՄՄ) գիտական խորհրդի որոշմամբ տպագրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգշ․ Տ․ Զաքարիա ծ. վրդ. Բաղումյանի «Կիրակոս Երզնկացու՝ սուրբ Եվագր Պոնտացու երկերի լուծմունքները» վերնագրով գիրքը: Աշխատության խմբագիրն է Մատենադարանի գլխավոր ավանդապահ, Ձեռագրագիտության և Մայր ցուցակի բաժնի վարիչ, երջանկահիշատակ Գևորգ Տեր-Վարդանյանը։ Գրախոսվող գիրքը կազմված է առաջաբանից, 5 գլխից, իսկ վերջում ներկայացվում են հեղինակի կազմած գիտաքննական բնագրերը, ինչպես նաև՝ օգտագործված աղբյուրների, գրականության ու հատկանունների ցանկերից:
    Բեռնել

  • Արտաշես Շահնազարյան - Կարեն Մաթևոսյան. Անին և անեցիները
    3 Էջ | 338-341 |

    Տպագրված է 2023 N 3 (224) / Գրախոսություններ

    Ինչպես գրախոսվող մենագրության ներածության հենց սկզբում նկատել է հեղինակը, Անին միջնադարյան Հայաստանի պատմության մեջ բացառիկ դեր է կատարել ոչ միայն իբրև երկրի քաղաքական ու հոգևոր կենտրոն, իսկ Բագրատունիների օրոք նաև թագավորանիստ ու կաթողիկոսանիստ, այլև քաղաքային, տնտեսական ու մշակութային կյանքի զարգացման առաջնակարգ վայր։ Այդ անհերքելի իրողությամբ պայմանավորված՝ հայոց քաղաքամայր կոչված Անիի պատմամշակութային ժառանգությունը, հատկապես՝ ճարտարապետությունը, հետազոտողների տարբեր սերունդների քննության առարկա է հանդիսացել։ Արդյունքում ավելի քան 200 տարվա ընթացքում ստեղծվել է անիագիտական բազմաքանակ գրականություն։
    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Լաուրա Մուրադյան. Գրականագիտական դիտումներ ժամանակի մեջ (ուսումնասիրություններ և հոդվածներ)
    5 Էջ | 279-284 |

    Տպագրված է 2022 N 1 (219) / Գրախոսություններ

    Գրականագետ Լաուրա Մուրադյանը, որը հայ գրականության XIX–XX դարերի և մեր օրերի լավագույն գիտակներից է, բոլորովին վերջերս հրատարակել է իր ընտրությամբ կատարված վերջին տարիների հրապարակումների ժողովածուն: Դրանց մեջ կան և՛ ուսումնասիրություններ, և՛ առանձին հոդվածներ՝ նվիրված արևմտահայ, արևելահայ գրականություններին, թատրոնին, կինոյին, ուսումնական խնդիրներին:Ժողովածուի ընթերցումը բացահայտում է կարևոր մի իրողություն. գրաքննադատը ընտրել է իր այն գործերը, որոնցում հնչում են իր նոր մեկնությունները՝ հարստացնելով քննվող հեղինակի կամ նկարագրվող երևույթի մասին եղած հետազոտությունները:
    Բեռնել

  • Մարգարիտա Քամալյան - «Արվեստագիտական հանդես», 2021, № 1 և № 2
    7 Էջ | 285-292 |

    Տպագրված է 2022 N 1 (219) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս են տեսել ինստիտուտի գիտական պարբերականի՝ «Արվեստագիտական հանդեսի» (գլխավոր խմբագիր՝ արվ. դ., պրոֆ. Աննա Ասատրյան) 2021 թ. երկու համարները: Ինչպես 2019 թ. հրատարակված «Արվեստագիտական հանդեսի» անդրանիկ համարի «Վաղուց պահանջված գիտական հանդես» ներածական հոդվածում նշել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվ. դ., պրոֆ. Արարատ Աղասյանը, ««Արվեստագիտական հանդեսի» էջերում կլուսաբանվեն հայ արվեստի ու ճարտարապետության խնդիրները, ինչպես նաև հայ ժողովրդի մշակութային կապերը մյուս ժողովուրդների հետ:
    Բեռնել

  • Կարեն Մկրտչյան - Օտար աղբյուրները հայկական գաղթավայրերի մասին: Հայր Ղևոնդ Ալիշանի ծննդյան 200-ամյակին նվիրված միջազգային գիտա-ժողովի նյութերի ժողովածու, պրակ Ա
    6 Էջ | 293-299 |

    Տպագրված է 2022 N 1 (219) / Գրախոսություններ

    Ներկայացվող ժողովածուն ներառում է 23 հոդված, որոնց հեղինակներից 17-ը Հայաստանի Հանրապետությունից և Արցախի Հանրապետությու-նից (ԱՀ) են, մեկական՝ Իտալիայից, Հունաստանից, Ֆրանսիայից, Հունգարիայից, Բուլղարիայից, Շվեյցարիայից: Գիտաժողովի մասնակիցների աշխարհագրությունը ներառել է 8 երկիր:Օտար աղբյուրները, մասնավորապես՝ ճանապարհորդների երկերը, հսկայական նյութ են պարունակում հայկական գաղթօջախների բնակչության թվաքանակի, տնտեսության, օտար ազգերի հետ ունեցած փոխհարաբերությունների, հայ ազգաբնակչության մշակույթի, կրթության և ներհամայնքային կյանքի բազմաթիվ իրողությունների վերաբերյալ:
    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Վերժինե Սվազլյան. Ամերիկահայոց բանավոր ավանդույթը ժամանակի հոլովույթում
    6 Էջ | 296-302 |

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրախոսություններ

    Պատմական արժեքի առումով եզակի են այն ջանքերը, որ գործադրել է բանագիտության դոկտոր Վերժինե Սվազլյանն՝ աշխարհի տարբեր երկրներում ապրող ցեղասպանության վերապրածների վկայությունները գրառելով և դրանք ոչ միայն մեզ՝ հայերիս, այլև աշխարհի մարդկությանը ներկայացնելով: Ցեղասպանությունը վերապրածների վկայություններն ամփոփող գրքերը լույս են տեսել նաև անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն: Գրքերի մեծագույն մասը հրատարակել է ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը:
    Բեռնել

  • Արծվի Բախչինյան - Զմյուռնիա, Էգեյան ծովի առափնյակ, հայօջախ, Էջմիածնի թեմ, արևելահայ գաղթականներ, տնտեսություն, առևտուր, մշակույթ, ներհամայնքային կյանք, եվրոպացի ճանապարհորդների կարծիքներ։
    4 Էջ | 303-307 |

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրախոսություններ

    Զմյուռնիայի և Էգեյան ծովի առափնյակի մի շարք բնակավայրերի հայօջախները հայոց ամենահին գաղթավայրերից են։ Փոքրասիական հնագույն քաղաքներից մեկի՝ Զմյուռնիայի պատմությունն անցնելով անտիկ, հելլենիստական, հռոմեական և բյուզանդական դարաշրջաններով՝ XVI դարից դարձել է Օսմանյան կայսրության, հանդուրժողականության առումով առաջինը համարվող քաղաքը մինչև 1922 թ., երբ ընկճելով հունական ռազմական ուժերը՝ քեմալականները ներխուժեցին քաղաք: Քրիստոնյա ազգաբնակչությունը՝ այդ թվում և հայ հնամենի համայնքը, հիմնականում ոչնչացվեց:
    Բեռնել

  • Հրաչյա Բալոյան - Մախլուտո. Սմբատ Բորոյան. Յուշիկք հայրենեաց
    2 Էջ | 308-310 |

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրախոսություններ

    Հուշագրությունը գեղարվեստավավերագրական գրականության արժեքավոր ժանրերից է: Տարբեր ժամանակներ կյանքի տարբեր ոլորտների հայ և օտարազգի ներկայացուցիչներ դիմել են այս ժանրին: Հուշերը թղթին հանձնած երևելիներից է հայ ազատամարտի կարկառուն դեմքերից մեկը՝ Սմբատ Բորոյանը (Մախլուտո), ում «Յուշիկք հայրենեաց» գիրք-հուշագրությունը լույս ընծայվեց Երևանում 2021-ին. գիրքը հրատարակել է Հայաստանի պատմության թանգարանը, ձեռագիրը տպագրության են պատրաստել Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը (նախաբանի հեղինակ) ու ավագ գիտաշխատող Տիգրան Ղանալանյանը (ծանոթագրությունների հեղինակ):
    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Ռոբերտ Աթայան
    4 Էջ | 315-319 |

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրախոսություններ

    Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել «Ռոբերտ Աթայան» գիրքը (խմբագիր՝ Գուրգեն Գասպարյան)՝ նվիրված հայ երաժշտագիտության երախտավոր, կոմիտասագետ, կոմպոզիտոր, երաժշտա-հասարակական գործիչ և մանկավարժ Ռոբերտ Աթայանին (1915–1994), նաև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հիմնադրման 100-ամյա հոբելյանին, ինչը միանգամայն տրամաբանական է, քանի որ պրոֆեսոր Աթայանը երկար տարիներ ոչ միայն դասավանդել է կոնսերվատորիայում, այլև ղեկավարել երաժշտության տեսության ամբիոնը:
    Բեռնել

  • Վոլոդյա Գասպարյան - Կլիմենտ Հարությունյան. Խորհրդային Միության հերոս հայաստանցի ռուսները (1941–1945 թթ.)
    3 Էջ | 320-323 |

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրախոսություններ

    Վերջերս հրատարակվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պ. գ. դ. Կլիմենտ Հարությունյանի հեղինակած «Խորհրդային Միության հերոս հայաստանցի ռուսները (1941–1945 թթ․)» վերնագրով ռուսերեն մենագրությունը, որը բազմավաստակ պատմաբանի՝ Հայրենական Մեծ պատերազմին հայ ժողովրդի և Հայաստանում ծնված կամ ապրած այլ ազգությունների զավակների մասնակցությանը վերաբերող թվով 39-րդ մենագրությունն է։
    Բեռնել

  • Տարոն Դանիելյան - Գրատպությունը Արևելյան Հայաստանում 1828–1920 թվականներին (հոդվածների ժողովածու)
    4 Էջ | 324-328 |

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրախոսություններ

    Այս առումով հայ գրահրատարակչական գործի պատմության ուսումնասիրության մեջ նոր բովանդակություն են բերում Հ. Սուքիասյանն ու Ս. Պետոյանը «Գրատպությունը Արևելյան Հայաստանում 1828–1920 թվականներին» հոդվածների ժողովածուով, որում զետեղված են հեղինակների՝ նախորդ տարիներին գիտական տարբեր ամսագրերում հրապարակված կամ էլ առաջին անգամ հրատարակվող հոդվածները: Ժողովածուում ներառված է 13 հոդված. դրանց հերթագայությունը պայմանավորված է ուսումնասիրվող նյութի և դեպքերի ժամանակագրությամբ: Հոդվածների թեմատիկ աշխարհագրությունն ընդգրկում է Շուշի, Գորիս քաղաքները, որոշակի զուգահեռներ են արվում նաև Էջմիածնի ու Կովկասի փոխարքայության կենտրոնի՝ Թիֆլիսի իրողություններին, երկու առանձին աշխատանք նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին տպագրված գրքերին ու, այսպես կոչված, «արգելված գրականությանը»:
    Բեռնել

  • Անժելա Ամիրխանյան - Երվանդ Լալայան. Երկեր վեց հատորով, հատոր չորրորդ
    2 Էջ | 329-331 |

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրախոսություններ

    Անվանի ազգագրագետ Երվանդ Լալայանը (1864–1931) ծնվել է Ալեքսանդրապոլում, ավարտել՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սովորել՝ Ժնևի համալսարանի հասարակագիտական բաժնում, որն ավարտելուց հետո աշխատել է Վիեննայի Մխիթարյանների մոտ և Փարիզի մարդաբանական դպրոցում: 1895 թ. վերադարձել է հայրենիք ու սկսել իր բանահավաքչական գործունեությունը:Հայաստանի պատմաազգագրական շրջանների վերաբերյալ նրա հավաքած նյութերը տպագրվել են 1896–1916 թթ. իր իսկ հիմնադրած «Ազգագրական հանդես»-ի 26 հատորներում:
    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Սեն Արևշատյան. Պատմություն: Փիլիսոփայություն: Մշակույթ
    6 Էջ | 223-229 |

    Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ

    2018 թ. վերջին ՀՀ ԳԱԱ-ի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրա­վունքի ինստիտուտը և «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձե­ռա­գրերի ինստիտուտը միացյալ հրատարակել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մատենա­դա­րանի եր­կարամյա տնօրեն Սեն Արևշատյանի փի­լիսո­փա­յական գիտա­կան ժառան­գութ­յան հատընտիրը՝ ռուսերեն ու հա­յերեն գոր­ծե­րից բաղկացած: Հա­տո­րի վերջում դր­ված է գիտ­նականի երկերի մատենա­գի­տութ­յունը՝ 1953 թվականից մինչև 2016 թվա­կա­նը:
    Բեռնել

  • Արմեն Մելքոնյան, Արշակ Փոլադյան - Նիկոլայ Հովհաննիսյան. Հայոց պատմության անընդմեջ շղթան դարերի խորքից մինչև XXI դարի սկիզբ (պատմաբան-միջազգայնագետի դիտարկումներ)
    3 Էջ | 230-233 |

    Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ

    Լույս է տեսել գիտության վաստակավոր գոր­ծիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտութ­յունների դոկտոր, պրոֆեսոր, ականավոր արաբագետ-պատմաբան, միջազգայնագետ, ար­տա­սահմանյան բազմաթիվ ակադեմիաների և գիտական ընկերությունների անդամ Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց պատմության անընդ­մեջ շղթան դարերի խորքից մինչև XXI դարի սկիզբ (պատմաբան-միջազգայնագետի դիտար­կումներ)» խորագրով աշխատությունը:
    Բեռնել

  • Հովհաննես Այվազյան - Հովհաննես Թումանյան. Հանրագիտարան
    6 Էջ | 234-240 |

    Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ

    «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» լույս է ընծայել «Հովհաննես Թումանյան. հանրագիտարանը», որը մեզանում առաջին գրա­կան հանրագիտարանն է, նաև՝ հոբել­յա­նա­կան՝ նվիրված Ամենայն հայոց բանաս­տեղծի ծննդ­յան 150-ամյակին:Հանրագիտարանը բանաստեղծի գրական ժա­ռան­գությունը, թումանյանագիտության հիմ­նա­կան նվաճումները, Թումանյանի հայ և հա­մաշ­խար­հային գրականության հետ առն­չութ­յուն­ները, հայ մշակույթում նրա ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ների տարատեսակ դրսևորումները, բա­նաս­տեղծի բազմաբեղուն ազգային-հասա­րա­կա­կան գոր­ծունեության պատմությունն ամփո­փող հա­մա­պարփակ հրատարակություն է:
    Բեռնել

  • Ռուբեն Սահակյան - Գեղամ Հովհաննիսյան. Արփիար Արփիարյան. hասարակական-քաղաքական հայացքներն ու գործունեությունը
    7 Էջ | 241-248 |

    Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը «Մեսրոպ արք. Աշճեան մատ­ե­նա­շարով» հրա­տա­րակել է ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Գեղամ Հովհաննիսյանի «Արփիար Ար­փիար­յան. Հա­սա­րա­կական-քաղաքական հա­յացք­ներն ու գոր­ծունեությունը» ուսում­նասիրությունը (խմբա­գիր՝ պ. գ. դ., պրոֆ. Սուրեն Սարգսյան): XIX դա­րավեր­ջի և XX դարասկզբի հայ ազատա­գրական շարժման նշանավոր գործիչ, գրող, հրա­պա­րա­կախոս Արփիար Արփիարյանը (1851–1908) հայ մտա­վորակա­նու­թյան այն փայլուն գործիչ­նե­րից էր, ով խորը հետք է թողել ոչ միայն գրական, այլև հասարա­կա­կան ու քաղաքական բնագա­վա­ռում:
    Բեռնել

  • Լուսինե Հայրիյան - Էսթեր Խեմչյան. Տավուշի բանահյուսական ժառանգությունը
    4 Էջ | 249-253 |

    Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակված «Տավուշի բանահյուսական ժառան­գությունը» մենագրությունը վեր­ջին հարյուր­ամ­յակի ընթացքում պատմաազ­գա­գրական վե­րո­հիշյալ տարածքում գրառված վիպա­կան, քնա­րական և ասույթաբանական բազ­­մաժանր ու մե­ծաքանակ նյութերի բանա­գիտական քննութ­յունն է:
    Բեռնել

  • Մայա Գրիգորյան - Հովհաննես Թումանյան: Կենսամատենագիտություն (2001–2020)
    4 Էջ | 279-283 |

    Տպագրված է 2021 N 2 (217) / Գրախոսություններ

    Յուրաքանչյուր կենսամատենագիտություն արտացոլում է որևէ գործչի կյանքի ու գործունեության ամփոփ պատկերը՝ միևնույն ժամանակ գծագրելով ժամանակաշրջանը: Ընթերցողի սեղանին դրված «Հովհաննես Թումանյան» կենսամատենագիտության հերթական հատորը բացառություն չէ (կազմողներ՝ Անուշ Ամիրջանյան, Օլյա Աղայան, խմբագիրներ՝ բ. գ. դ. Սուսաննա Հովհաննիսյան, բ. գ. թ. Մայա Գրիգորյան):
    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Անահիտ Չթյան. Հայ թատրոնը Եգիպտոսում: Ակնարկներ սփյուռքահայ թատրոնի պատմության: Գիրք 3
    3 Էջ | 284-287 |

    Տպագրված է 2021 N 2 (217) / Գրախոսություններ

    Ինչպես հայտնի է, Հայագիտության զարգացման հայեցակարգի՝ «I. Ընդհանուր դրույթներ» հոդվածի առաջին կետում ամրագրված է. «Հայագիտության կարևոր բնագավառներից են սփյուռքագիտությունը, հարևան ժողովուրդների հետ հայերի պատմամշակութային հարաբերությունների ուսումնասիրությունը»: Միևնույն ժամանակ՝ սփյուռքահայ արվեստի ուսումնասիրությունը միշտ եղել է Արվեստի ինստիտուտի գիտական հետազոտությունների կարևոր ուղղություններից մեկը, որի արդյունքում հրատարակվել է պատկառելի գրականություն:
    Բեռնել

  • Արմանուշ Կոզմոյան - Անահիտ Յահյամասիհի. Սադեղ Հեդայաթ. կյանքը և գիտագրական ժառանգությունը
    2 Էջ | 288-290 |

    Տպագրված է 2021 N 2 (217) / Գրախոսություններ

    Վերջերս լույս ընծայվեց բ. գ. թ. Անահիտ Յահյամասիհիի ուսումնասիրությունը՝ նվիրված XX դ. պարսից մեծ արձակագիր, գիտական և հասարակական մտքի ջատագով Սադեղ Հեդայաթի կյանքին, գեղարվեստական արձակին ու ազգագրական հետազոտություններին։ Աշխատությունը ներառում է չորս գլուխ, որոնցում լուսաբանվում են՝ Հեդայաթի ժամանակաշրջանն ու Իրանի սոցիալ-պատմական իրողությունները, այդ հոլովույթում կայացած նրա գրական արձակը, բանագիտության ձևավորումը XIX–XX դդ. Իրանում և Հեդայաթի դերն այդ կարևոր դիսցիպլինի զարգացման գործում։
    Բեռնել

  • Վահե Թորոսյան - Արևելյան աղբյուրագիտություն, հ. 2
    8 Էջ | 291-299 |

    Տպագրված է 2021 N 2 (217) / Գրախոսություններ

    Երեսուներկուամյա դադարից հետո՝ 2020 թ., 2-րդ հատորի հրատարակմամբ վերածնվեց «Արևելյան աղբյուրագիտություն» հույժ կարևոր պարբերականը: Խորհրդանշական է, որ այս հատորը նվիրված է նրա հիմնադիրներից վաստակաշատ հայագետ-արևելագետ Արամ Տեր-Ղևոնդյանի 90-ամյակին և պարունակում է նրա հոբելյանին նվիրված՝ «Արևելյան աղբյուրագիտությունը և պատմագրությունը ԻԱ դարասկզբի Հայաստանում՝ միջազգային գիտաժողովի նյութերը»:
    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Սրբոց տոներին նվիրված գանձարանային կանոնները (խլաթեցիական և հետխլաթեցիական խմբագրության գանձարաններում)
    3 Էջ | 258-261 |

    Տպագրված է 2021 N 3 (218) / Գրախոսություններ

    Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել «Սրբոց տոներին նվիրված գանձարանային կանոնները» ժողովածուն, որում զետեղված են խլաթեցիական և հետխլաթեցիական խմբագրությամբ ստեղծված «Գանձարան» ժողովածուների անտիպ նյութերը:
    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Պետրոս Ադամյանը ժամանակակիցների հուշերում (անգլ.)
    4 Էջ | 262-266 |

    Տպագրված է 2021 N 3 (218) / Գրախոսություններ

    Բեռնել

  • Թաթուլ Ասոյան - Վիկտոր Կատվալյան. Հայաստանի Հանրապետության բարբառային համապատկեր. Գիրք 2. Կոտայքի մարզ
    4 Էջ | 267-271 |

    Տպագրված է 2021 N 3 (218) / Գրախոսություններ

    2020 թ. լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վ. Կատվալյանի՝ ՀՀ-ում առկա բարբառների ու խոսվածքների նկարագրությանը և ուսումնասիրությանը վերաբերող երկրորդ գիրքը՝ նվիրված Կոտայքի մարզին: Առաջինը լույս է տեսել 2018 թ. և նվիրված էր Գեղարքունիքի մարզին:
    Բեռնել

  • Արսեն Հարությունյան - Արգամ Այվազյան. Հայաստանի հունարեն վիմագրությունները և 18–21-րդ դարի 10-ական թվականների հունական համայնքը
    5 Էջ | 272-277 |

    Տպագրված է 2021 N 3 (218) / Գրախոսություններ

    Հայոց պատմության՝ Ք. ա. III–I դդ. ընդգրկող ժամանկաշրջանն ընդունված է կոչել բուն հելլենիզմի (հելլենիստական) կամ հունականության շրջափուլ, որն իր ուղղակի ազդեցությունն ունեցավ նաև հետագա՝ Ք. հ. I–III դդ. վրա, ինչով պայմանավորված՝ այդ շրջանը կոչում են ոչ միայն նախաքրիստոնեական կամ մինչ քրիստոնեության ընդունման, այլև՝ հետհելլենիստական ժամանակաշրջան:
    Բեռնել

  • Վարդան Պետրոսյան - Վազգեն Համբարձումյան. Հայերենը և կելտական լեզուները (համեմատական-տիպաբանական տարբերակայնություն)
    5 Էջ | 278-283 |

    Տպագրված է 2021 N 3 (218) / Գրախոսություններ

    Կելտական լեզուները հնդեվրոպական լեզվաընտանիքի այն լեզուներից են, որոնց հետ հայերենը կարող էր ունենալ միայն ծագումնաբանական բնույթի առնչություններ, քանզի հայերն ու կելտական ժողովուրդները (իռլանդացիներ, շոտլանդացիներ, գալլեր, պիկտեր և ուրիշներ) նախահնդեվրոպական միասնության տրոհումին հաջորդող հազարամյակների ընթացքում այլևս շփումներ չեն ունեցել կամ գոնե առայժմ գիտությանը հայտնի չէ այդպիսի շփումների մասին:
    Բեռնել

  • Սվետլանա Մանուչարյան - Գարիկ Մկրտչյան․ Քննություն Ապարանի տարածաշրջանի բարբառային և խոսվածքային տարբերակների (համաժամանակային ուսումնասիրություն)
    4 Էջ | 265-269 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-265 |

    Տպագրված է 2025 N 1 (228) / Գրախոսություններ

    Արդի հայ բարբառագիտության համար կարևորվում է յուրաքանչյուր կենդանի բարբառի և խոսվածքի համակողմանի ուսումնասիրությունն ու դրանց պահպանումը, հատկապես՝ գրական լեզվի գործառույթների ընդլայնման պայմաններում։ Գարիկ Մկրտչյանի՝ խնդրո առարկա հետազոտությամբ համաժամանակյա կտրվածքով հանրայնացվում է Ապարանի տարածքային միավորներում գործառող լեզվական միավորների ամբողջական պատկերը, տրվում են Ապարան քաղաքի և հարակից 21 գյուղերի խոսվածքների նմանություններն ու լեզվական առանձնահատկությունները:
    Բեռնել

  • Պետրոս Դեմիրճյան - Եվա Մնացականյան. Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները ժամանակի գրաքննադատական մտքի գնահատմամբ
    5 Էջ | 270-275 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-270 |

    Տպագրված է 2025 N 1 (228) / Գրախոսություններ

    Անցած ավելի քան մեկ դարի ընթացքում Հովհ. Թումանյանի կյանքի և ստեղծագործության մասին շատ է գրվել: Միայն հեղինակների անունների և աշխատությունների թվարկումը՝ Ա. Տերտերյանից, Ա. Ինճիկյանից, Մ. Մկրյանից, Ի. Սաֆրազբեկյանից, Հր. Թամրազյանից, Էդ․ Ջրբաշյանից մինչև Վլ. Կիրակոսյան, Ս. Հովհաննիսյան, Ա. Եղիազարյան և շատ ուրիշներ, բազմաթիվ էջեր կարող է զբաղեցնել: Գրվել է և դեռ գրվելու է, քանզի, իրոք, անսպառ է հանճարեղ գրողի թողած վաստակի ոսկե հանքը:
    Բեռնել

  • Մհեր Նավոյան - Աննա Արևշատյան․ Տիգրան Մանսուրյան
    4 Էջ | 284-288 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-284 |

    Տպագրված է 2025 N 2 (229) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ լույս է ընծայվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, Արվեստի ինստիտուտի երաժշտության բաժնի առաջատար գիտաշխատող Աննա Արևշատյանի «Տիգրան Մանսուրյան» մենագրությունը։ Այն նվիրված է կոմպոզիտորի 85-ամյակին։
    Բեռնել

  • Աշոտ Գալստյան - Արսեն Հարությունյան. Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի քարե տարեգրությունը
    2 Էջ | 289-291 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-289 |

    Տպագրված է 2025 N 2 (229) / Գրախոսություններ

    Մայր տաճարի վիմագրերը, թեև ոչ ամբողջական ընդգրկմամբ, վաղուց ի վեր եղել են հայագետների ուշադրության կիզակետում: Դրանցից մի քանիսը տեղ են գտել դեռևս XIX դարի և նախորդ դարասկզբի տեղագրական-նկարագրական բնույթի աշխատություններում :
    Բեռնել

  • Ֆելիքս Մովսիսյան - Սուրեն Սարգսյան․ Միհրան Տամատյան
    5 Էջ | 230-235 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-230 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Նոր դարի պատմության բաժնի առաջատար գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանի գիտական ուսումնասիրությունների շրջանակը բավական լայն է։ Նա գնահատելի աշխատանք է կատարում՝ ուսումնասիրելով հայ ազգային կուսակցությունների և պարբերական մամուլի պատմությունը, XIX դ. վերջի արևմտահայ ազգային-ազատագրական պայքարի գաղափարախոսության հեղինակների ու շարժման երևելի գործիչների կյան¬քը և հասարակական-քաղաքական գործունեությունը։
    Բեռնել

  • Հովիկ Մուսայելյան - Արցախի պատմության հիմնահարցերը ըստ սկզբնաղբյուրների և պատմագիտական գրականության (հոդվածների ժողովածու)
    3 Էջ | 236-239 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-236 |

    Տպագրված է 2025 N 3 (230) / Գրախոսություններ

    Վերջերս ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակվել է «Արցախի պատմության հիմնահարցերը ըստ սկզբնաղբյուրների և պատմագիտական գրականության» վերնագրով հոդվածների ժողովածուն, որը կարելի է համարել հայ պատմագիտության ձեռքբերումներից մեկը վերջին տասնամյակներում։ Ժողովածուն համակողմանիորեն ներկայացնում է Արցախի պատմության ուսումնասիրության ներկա վիճակը՝ հիմնվելով պատմական սկզբնաղբյուրների քննության և գիտական ժամանակակից մոտեցումների համադրման սկզբունքի վրա։ Գրքի գաղափարական առանցքը այն գիտական համոզմունքն է, որ Արցախի պատմության ընկալումը պետք է կառուցվի բացառապես փաստական ու սկզբնաղբյուրային հիմքերի վրա։
    Բեռնել

  • Գայանե Գևորգյան - Վիկտոր Կատվալյան. Հայոց լեզվի բարբառագիտական ատլաս․ պրակ Ա, Գեղարքունիքի մարզ
    4 Էջ | 246-250 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-246 |

    Տպագրված է 2026 N 1(231) / Գրախոսություններ

    Լեզվի պատմության ուսումնասիրության համար առանձնակի կարևորություն ունի բարբառների փոխառնչությունների գիտական քննությունը։ Թեև հայերենի բարբառների ուսումնասիրության փորձերը սկսվել են XIX դարի կեսերից, և այդ ժամանակից ի վեր դրանք ենթարկվել են ինչպես միահատկանիշ, այնպես էլ բազմահատկանիշ դասակարգումների, այնուամենայնիվ բարբառային միավորների միջև գոյություն ունեցող բարդ փոխհարաբերությունների պարզաբանումը, հստակեցումն ու ճշգրտումը մինչ օրս շարունակում են մնալ չլուծված խնդիրներ։
    Բեռնել

  • Աննա Ասատրյան - Արարատ Աղասյան․ Հայ կերպարվեստը Արաքս հանդեսի էջերում (Սանկտ Պետերբուրգ, 1887–1898),
    4 Էջ | 251-255 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-251 |

    Տպագրված է 2026 N 1(231) / Գրախոսություններ

    Վերջերս ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ ԳԱԱ Գիտություն հրատարակչությունը լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, կերպարվեստի բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի հերթական աշխատությունը՝ «Հայ կերպարվեստը Արաքս հանդեսի էջերում (Սանկտ Պետերբուրգ, 1887–1898)» մենագրությունը։
    Բեռնել

  • Հասմիկ Աբրահամյան - Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ. 6
    6 Էջ | 256-262 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-256 |

    Տպագրված է 2026 N 1(231) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատությունների (ՀԱԻԱ) 6-րդ համարում զետեղված են 2023 թ. հոկտեմբերի 18–19-ը Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ տեղի ունեցած «Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովի զեկուցումները:
    Բեռնել

  • Լուսինե Ղռեջյան - Առաջավորասիական պատմավիպական կերպարները հայ բանահյուսության մեջ. գիրք Ա
    2 Էջ | 263-265 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-263 |

    Տպագրված է 2026 N 1(231) / Գրախոսություններ

    Հայ ժողովրդի բանահյուսական երկացանկի ձևավորման ու զարգացման վրա նշանակալի ազդեցություն են թողել մերձավորարևելյան տարածաշրջանի ժողովուրդների հետ ունեցած մշակութային ու քաղաքակրթական դարավոր շփումները։ Այդ բազմաշերտ հարաբերությունների արդյունքում թե՛ բանավոր և թե՛ գրավոր ճանապարհով մի շարք պատմական դեմքերի վիպական կերպարների հետ կապված պատմություններն ու զրույցները փոխառնվել, տեղայնացվել, յուրովի վիպականացվել են՝ էապես հարստացնելով հայ վիպական բանահյուսական ժառանգությունը։
    Բեռնել

  • Թամար Հովհաննիսյան - Դավիթ Գասպարյան. Հայ գրականություն․ գիրք յոթերորդ
    5 Էջ | 266-271 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-266 |

    Տպագրված է 2026 N 1(231) / Գրախոսություններ

    Դավիթ Գասպարյանն ահա արդեն հինգ տասնամյակից ավելի իրեն դրսևորում է գրականագիտության տարբեր բնագավառներում՝ որպես գրականության պատմաբան, գրական քննադատ, տեսաբան, աղբյուրագետ: Դրա վկայությունը նրա բազմաթիվ գրքերն են՝ մենագրություններ, գրականության պատմություններ, տեսական հիմնահարցեր, դասական գրողների անտիպ ժառանգության, նրանց նվիրված անտիպ հուշերի հրապարակումներ, որոնք ընդունվել են որպես հայագիտության այդ բնագավառի հաստատուն հենակետեր:
    Բեռնել