Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Արսեն Բոբոխյան - Լևոն Մելիքսեթ-Բեկը` վիշապաքարերի հետազոտող
    14 Էջ | 180-194 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-180 |

    Ստացվել է՝ 2024-07-15 | Գրախոսվել է՝ 2024-07-20 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Հնագիտություն և ազգագրություն

    Հայտնի կովկասագետ-հայագետ, ծագումով արցախցի Լևոն Մելիքսեթ-Բեկը (1890 թ., Թիֆլիս – 1963 թ., Թիֆլիս) ավարտել է Օդեսայի համալսարանը (1913 թ.) և հիմնական գիտական իր գործունեությունը ծավալել Վրաստանում՝ լինելով Թիֆլիսի համալսարանի դասախոս (1918–1922 թթ.), դոցենտ (1922–1931 թթ.), պրոֆեսոր (1932–1963 թթ.), արևելյան լեզուների և գրականության (1930–1933 թթ.), Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի պատմության (1933–1935 թթ.) և Հայկական բանասիրության (1935–1963 թթ.) ամբիոնների վարիչ: Դասավանդել է նաև Երևանի պետական համալսարանում (1936–1940 թթ.): Իր ակտիվ գիտական գործունեության արդյունքում արժանացել է Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի (1941 թ.) և Հայկական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամի (1945) պատվավոր կոչումների :

    Բանալի բառերԼևոն Մելիքսեթ-Բեկ հնագիտություն Ջավախք Թռեղք մեգալիթյան մշակույթ վիշապաքարեր 1920-ական թվականների հետազոտություններ:

    Բեռնել

  • Արսեն Բոբոխյան - Աստվածները, հերոսները և սրբերը. հայոց լեռները որպես սրբազան թաղումների միջավայր
    16 Էջ | 166-182 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-166 |

    Ստացվել է՝ 2023-02-14 | Գրախոսվել է՝ 2023-02-25 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Հնագիտություն

    Վաղ կոթողային արվեստին նվիրված իր արժեքավոր ուսումնասիրության մեջ Գարեգին Հովսեփյանը գրում է. «Քրիստոնեական արվեստի նշանավոր պատմաբան Կրաուզը մի խոսք ունի, թե ազգերի արվեստը գերեզմաններից է սկսվում. այս ճշմարիտ է ոչ միայն նախնական ազգերի համար, որոնց շինարարություններն ու ստեղծագործական երևույթները իրոք գերեզմանների հետ են կապված, այլև հետագա դարերի նոր հոսանքների ընդունելության ժամանակ, համապատասխան նոր արվեստի և մշակույթի ստեղծագործության աղբյուր է դառնում, հետզհետե հնից դեպի նորը փոխակերպվելով» :

    Բանալի բառերաստվածներ հերոսներ սրբեր վիշապ բարձր լեռնային գոտիներ հնագիտական հուշարձաններ ավանդազրույցներ:

    Բեռնել

  • Արսեն Բոբոխյան, Տորք Դալալյան - Պավել Ավետիսյան (ծննդյան 65-ամյակի առթիվ)
    3 Էջ | 335-338 |

    Ստացվել է՝ 2022-10-24 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Մեր հոբելյարները

    Լրացավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, հնագետ Պավել Սեդրակի Ավետիսյանի 65-րդ տարեդարձը: Նա անուրանալի ներդրում ունի Հայաստանում հումանիտար ու հասարակական գիտությունների զարգացման գործում և առաջին հերթին իր մասնագիտության՝ հնագիտության ոլորտում։ Մարդկային պարզ ու անմիջական խառնվածքը, կշռադատված ու փաստարկված խոսքը, նվիրումը իր գործին և մասնագիտությանը, երիտասարդական ջիղն ու ավյունը Պ. Ավետիսյանին դարձրել են սիրելի ու հարգված գործընկեր թե՛ իր հարազատ ինստիտուտում, թե՛, առհասարակ, ակադեմիական առավել լայն շրջանակներում: Գիտական անաչառությունն ու հստակ փաստերի վրա հիմնված սթափ մոտեցումները լավագույնս բնորոշում են Ավետիսյան–գիտնականին ու գիտության կազմակերպչին:
    Բեռնել

  • Ռուբեն Բադալյան, Արսեն Բոբոխյան, Պավել Ավետիսյան - Հարություն Մարտիրոսյան. անվանի հնագետի 100-ամյակի կապակցությամբ
    4 Էջ | 284-288 |

    Ստացվել է՝ 2021-11-03 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-11-12

    Տպագրված է 2021 N 3 (218) / Մեր երախտավորները

    Լրացավ հայ հնագիտության երախտավոր Հարություն Արտաշեսի Մարտիրոսյանի ծննդյան 100-ամյակը: Հ. Մարտիրոսյանը ծնվել է 1921 թ. մայիսի 1-ին Գյումրի քաղաքում: 1938–1948 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում՝ հընթացս մաս-նակցելով նաև Երկրորդ աշխարհամարտին: 1948–1951 թթ. շարունակել է կրթությունը Լենինգրադի ասպիրանտուրայում, հաջողությամբ պաշտպանել թեկնածուական (1951 թ.), ապա դոկտորական (1965 թ.) ատենախոսությունները:
    Բեռնել