Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Վահե Սարգսյան - Ջավախքի հայ բնակչության թվաքանակի փոփոխությունները 1959–2014 թթ. (ըստ պաշտոնական մարդահամարների տվյալների
    11 Էջ | 88-99 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-88 |

    Ստացվել է՝ 2023-08-25 | Գրախոսվել է՝ 2023-09-08 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Պատմություն

    Վրաստանում ապրող հայերի շուրջ կեսից ավելին ապրում է Ջավախքում (ներկայիս վարչաբաժանմամբ՝ Սամցխե–Ջավախքի նահանգ և Քվեմո Քարթլի նահանգի Ծալկայի շրջան): Երկրորդ աշխարհամարտից հետո Խորհրդային Վրաստանում տեղի ունեցած վարչատարածքային վերաբաժանումները, պատերազմի ընթացքում և հետագայում տեղի ունեցած ժողովրդագրական մեծ ու փոքր տեղաշարժերը լրջագույն ազդեցություն ունեցան նաև Վրացական ԽՍՀ-ի հարավային հոծ հայաբնակ շրջանների թե՛ վարչական բաժանումների, թե՛ ժողովրդագրական պատկերի վրա:

    Բանալի բառերՎրաստան Ջավախք վրացիներ հայեր ազգաբնակչություն ազգային կազմ մարդահամար պաշտոնական տվյալներ դինամիկա

    Բեռնել

  • Արսեն Բոբոխյան - Լևոն Մելիքսեթ-Բեկը` վիշապաքարերի հետազոտող
    14 Էջ | 180-194 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-180 |

    Ստացվել է՝ 2024-07-15 | Գրախոսվել է՝ 2024-07-20 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Հնագիտություն և ազգագրություն

    Հայտնի կովկասագետ-հայագետ, ծագումով արցախցի Լևոն Մելիքսեթ-Բեկը (1890 թ., Թիֆլիս – 1963 թ., Թիֆլիս) ավարտել է Օդեսայի համալսարանը (1913 թ.) և հիմնական գիտական իր գործունեությունը ծավալել Վրաստանում՝ լինելով Թիֆլիսի համալսարանի դասախոս (1918–1922 թթ.), դոցենտ (1922–1931 թթ.), պրոֆեսոր (1932–1963 թթ.), արևելյան լեզուների և գրականության (1930–1933 թթ.), Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի պատմության (1933–1935 թթ.) և Հայկական բանասիրության (1935–1963 թթ.) ամբիոնների վարիչ: Դասավանդել է նաև Երևանի պետական համալսարանում (1936–1940 թթ.): Իր ակտիվ գիտական գործունեության արդյունքում արժանացել է Վրացական ԽՍՀ գիտության վաստակավոր գործչի (1941 թ.) և Հայկական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամի (1945) պատվավոր կոչումների :

    Բանալի բառերԼևոն Մելիքսեթ-Բեկ հնագիտություն Ջավախք Թռեղք մեգալիթյան մշակույթ վիշապաքարեր 1920-ական թվականների հետազոտություններ:

    Բեռնել

  • Աշոտ Մելքոնյան - Ջալալ Տեր-Գրիգորյան (Սալլյումյան). Ջավախքի արցախցի զավակը
    11 Էջ | 60-71 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-60 |

    Ստացվել է՝ 2021-11-02 | Գրախոսվել է՝ 2021-11-19 | Ընդունվել տպագրության՝ 2021-11-23

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ

    Հայաստանի յուրաքանչյուր պատմաազգագրական երկրամաս իր ուրույն ու ծանրակշիռ տեղն ունի հայ ժողովրդի պատմամշակութային ահռելի ժառանգության մեջ։ Կասկածից վեր է, որ Հայոց Արևելից կողմանց, մասնավորապես նրա կարևորագույն մասը կազմող Արցախ աշխարհի ու արցախահայության դերն այդ առումով բացառիկ է, որն առաջին հերթին պայմանավորված է Հայոց պետականության պահպանման ու զարգացման գործում նրանց խաղացած վճռորոշ դերով։

    Բանալի բառերԱրցախ Ջավախք Ջալալ Տեր-Գրիգորյան (Սալլյում¬յան) «Վերնատուն»:

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Հայկական եկեղեցիների պատկանելության խնդիրը վրացական մամուլում (XXI դարի առաջին տասնամյակ)
    30 Էջ | 72-102 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-72 |

    Ստացվել է՝ 2021-09-21 | Գրախոսվել է՝ 2021-11-16 | Ընդունվել տպագրության՝ 2021-11-22

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ

    Ներկայիս Վրաստանի տարածքում գտնվող կանգուն, կիսավեր կամ ավերված եկեղեցիների , խորհրդային կարգերի օրոք Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) Վիրահայոց թեմից խլված ունեցվածքի, եկեղեցապատկան կալվածքների (հողատարածքների և այլևայլ շարժական ու անշարժ գույքի)՝ Վիրահայոց թեմին վերադարձնելու գործընթացը մինչ օրս տեղի չի ունեցել: Վրաստանի անկախացումից ի վեր չընդունվեց կրոնական կազմակերպությունների ոլորտը կանոնակարգող և վերջիններիս իրավունքներն ու պարտավորությունները սահմանող «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքը։

    Բանալի բառերՎրաստան Վրաց Ուղղափառ եկեղեցի Թբիլիսի Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ եկեղեցիներ Ջավախք Լոռի Գուգարք Տայք ուղղափառ (օրթոդոքս) հայություն վրաց հասարակական-քաղաքական և գիտական շրջանակներ մամուլ:

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Ջավախահայության կյանքի արտացոլումը "Ջավախք" ամսաթերթի էջերում (1990-ական թվականների սկիզբ)
    21 Էջ | 51-72 |

    Ստացվել է՝ 2025-05-15 | Գրախոսվել է՝ 2025-06-24 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11

    Տպագրված է 2025 N 2 (229) / Պատմություն

    Ջավախք ժողովրդական շարժման հիմնադրած Ջավախք ամսաթերթը կարճ ու երկարատև ընդմիջումներով հրատարակվել է Ախալքալաքում 1990–1998 թվականներին: Չնայած անկանոն հաճախականությամբ և սահմանափակ տպաքանակով լույս տեսնելու իրողությանը՝ ԽՍՀՄ փլուզման և Վրաստանի անկախության առաջին տարիներին Ջավախք-ը նոր խոսքի ու մտքի տարածման հարթակ էր ջավախահայ հասարակական-քաղաքական կյանքում:

    Բանալի բառերՎրաստան ջավախահայություն "Ջավախք" ժողովրդական շարժում "Ջավախք" ամսաթերթ աջակցություն Արցախին:

    Բեռնել