Հասմիկ Աբրահամյան - "Ածիկ" կերակուրը հայոց տոնածիսական համակարգում (ըստ Սյունիքից գրառված նյութերի)
15 Էջ | 241-256 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-241 | Ստացվել է՝ 2022-03-02 | Գրախոսվել է՝ 2022-03-09 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-14
Տպագրված է 2022 N 2 (220) / Ազգագրություն
Ուտեստը նյութական մշակույթի հիմնական բաղադրիչներից է: Ուտեստի համալիրը փոխկապակցված է բնակլիմայական պայմանների, աշխարհագրական միջավայրի, տնտեսական զբաղմունքների, իռացիոնալ պատկերացումների հետ: Վերջիններով պայմանավորված՝ հայոց տարբեր ազգագավառներում արտադրող և օժանդակ տնտեսաձևերից ստացված սննդամթերքը բաշխվում է ըստ տարբեր առաջնահերթությունների։ Մասնագիտական գրականության մեջ Սյունիքի ուտեստի համակարգում սննդամթերքների կիրառումն այսպես է բաշխված՝ հացահատիկ-կաթնամթերք-բանջարեղեն-մսեղեն։
Բանալի բառերածիկ Մեծ պահք Զատիկ տոնական ծիսական մշակույթ Սյունիք ուտեստ հացահատիկ ցորեն անձրև Սբ․ Սարգիս մատաղ։
Հասմիկ Աբրահամյան - Հնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատություններ. 6
6 Էջ | 256-262 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-256 | Ստացվել է՝ 2025-11-28 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20
Տպագրված է 2026 N 1(231) / Գրախոսություններ
ՀՀ ԳԱԱ hնագիտության և ազգագրության ինստիտուտի աշխատությունների (ՀԱԻԱ) 6-րդ համարում զետեղված են 2023 թ. հոկտեմբերի 18–19-ը Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ տեղի ունեցած «Համաշխարհայնացումը և սոցիալ-մշակութային գործընթացները Հայաստանում. հիմնախնդիրներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովի զեկուցումները:
Բանալի բառերհամաշխարհայնացում սոցիալ-մշակութային գործընթացներ արտագաղթ ներգաղթյալներ բռնի տեղահանվածներ Սփյուռք աուտենտիկ զբոսաշրջություն լեզվական քաղաքականություն հագուստ ուտեստ։
