Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Սամվել Ռամազյան - "Քյոռօղլի" էպոսի ուսումնասիրության հարցերը և Հայաստանը (անգլ.)
    17 Էջ | 216-233 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-216 |

    Ստացվել է՝ 2024-02-06 | Գրախոսվել է՝ 2024-02-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Հնագիտություն, ազգագրություն

    «Քյոռօղլի» էպոսը, XVII դ. ստեղծագործություն լինելով, թյուրքական մյուս էպոսների համեմատ իր տարածվածության տեսակետից աննախադեպ է: Էպոսի առաջին գրառումն իրականացվել է Պատմական Հայաստանի տարածքում ազգագրագետ Ի. Շոպենի կողմից 1830-ական թթ. Ռուսական կայսրության Հայկական մարզում: Հետագայում իրանական Ատրպատականում Ա. Խոձկոյի գրառած և 1842 թ. հրատարակված առաջին ամբողջական տարբերակում առկա են հայության հետ կապված մանրամասներ ու դրվագներ, որոնք, սակայն, ժամանակին պատշաճ չեն ուսումնասիրվել:

    Բանալի բառերՔյոռօղլի (Քյոռօղլու) էպոս Հայաստան հայկական տարբերակ Ուրմիա Ադրբեջան (Ատրպատական) Ա. Խոձկո թյուրքական Իրան աշուղ:

    Բեռնել

  • Սամվել Ռամազյան - Մի օտարամուտ կերպար "Սասնա ծռեր" էպոսի պատումներում և նրա ծագումնաբանական արմատները. Զնջիլ Ղռան
    14 Էջ | 195-209 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-195 |

    Ստացվել է՝ 2024-09-28 | Գրախոսվել է՝ 2024-09-30 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Հնագիտություն և ազգագրություն

    Հայկական լեռնաշխարհում հայոց և թյուրքական վիպական ավանդույթների կրողները գտնվել են շարունակական շփումների մեջ, ինչի արդյունքում օտարամուտ (թյուրքական) կերպարներ են բացահայտվում «Սասնա ծռեր» էպոսում և հայկական կերպարներ, մասնավորապես, «Քյոռօղլի» էպոսում: Ակնհայտ է, որ ընթացել է երկկողմ փոխհարստացման գործընթաց և տեղի են ունեցել վիպական որոշ տարրերի փոխներթափանցումներ:«Սասնա ծռեր» էպոսի որոշ պատումներում հանդես է գալիս հիմնականում անծանոթ և էպոսին ոչ բնորոշ «Զնջիլ Ղռան» («Զնճիլ Խըռան», «Զընճիլ Խըռան» կամ «Զանջլխռան») անվամբ կերպար: Անվանումն օտարամուտ է, այն է՝ թուրքերեն Zincir Kıran, բառացի՝ «շղթա կոտրող»:

    Բանալի բառեր"Սասնա ծռեր" էպոս Զնջիլ Ղռան Սասունցի Դավիթ "Քյոռօղլի" էպոս Զինջիրքըռան Առաքել Դավրիժեցի Երեմիա Քյոմուրճյան Գարեգին Հովսեփյան:

    Բեռնել

  • Սամվել Ռամազյան - Հայ-հունական հարաբերությունները և Զորավար Անդրանիկը (1912–1922 թթ.)
    32 Էջ | 3-35 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-3 |

    Ստացվել է՝ 2024-10-09 | Գրախոսվել է՝ 2025-01-05 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Պատմություն

    Զորավար Անդրանիկը (Անդրանիկ Օզանյան, 1865–1927 թթ.) բազմիցս շփումներ է ունեցել և համագործակցել Հունաստանի ու հույների հետ։ 1912–1913 թթ. 1-ին բալկանյան պատերազմի ժամանակ բուլղարական բանակի հայկական կամավորական վաշտի հետ Անդրանիկը մասնակցել է օսմանյան զորքերից Մակեդոնիայի և Թրակիայի հունական բնակավայրերի ազատագրությանն ու պաշտպանությանը՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով տեղի հույն բնակչությանը։

    Բանալի բառերԶորավար Անդրանիկ Հունաստան Հայկական վաշտ Գարեգին Նժդեհ Էլեֆթերիոս Վենիզելոս հունական բանակ Սալոնիկ Արշակ Մնացականյան (Արմեն Սյունի) Զմյուռնիա Եղիշե Քաջունի:

    Բեռնել

  • Սամվել Ռամազյան - Թյուրքական էպոսը և Թեոդորոս Գավրասը. իշխան, զորավար և նահատակ (ռուս.)
    34 Էջ | 174-208 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.2-174 |

    Ստացվել է՝ 2025-06-06 | Գրախոսվել է՝ 2025-06-18 | Ընդունվել տպագրության՝ 2025-07-11

    Տպագրված է 2025 N 2 (229) / Բանագիտություն

    Դեդե Քորքութ թյուրքական էպոսը ձևավորվել է Կենտրոնական Ասիայում, սակայն թյուրք-օղուզական ցեղերի՝ դեպի Փոքր Ասիա առաջխաղացման արդյունքում V գլխից սկսած էպոսի աշխարհագրական միջավայրը փոխադրվում է Հայկական լեռնաշխարհ, որտեղ էլ ընթացել է դրա վերջնական ձևավորումը: Կարևոր հանգամանք է էպոսի VI գլխում օղուզների հակառակորդ, Տրապիզոնի և Բաբերդի քրիստոնյա տիրակալ Թագավորի (Tagavor) կերպարի առկայությունը:

    Բանալի բառերԹեոդորոս Գավրաս Բյուզանդիա Պոնտոս Տրապիզոն Հայաստան Թագավոր (Թաքֆուր) "Դեդե Քորքութ" թյուրքեր:

    Բեռնել

  • Սամվել Ռամազյան - Հայոց թագավորի կերպարը «Օղուզ-Նամե»-ում (ռուս․)
    14 Էջ | 67-81 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-67 |

    Ստացվել է՝ 2025-10-13 | Գրախոսվել է՝ 2025-10-13 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Բանագիտություն

    Հայ տիրակալի (թագավորի) կերպարը, իբրև թյուրքերի հակառակորդի, բազմիցս արձանագրվել է թյուրք վիպական ավանդույթում: Նման մի օրինակ է Թեքֆուրի կամ Թեքֆուր խանի, այն է՝ Կիլիկյան Հայաստանի թագավորի կերպարը XIII-XIV դդ. իրանցի հեղինակ Ռաշիդ ադ-Դին Ֆազլալլահի Օղուզ-նամե-ում: Հոդվածում ներկայացվում են այդ երկում Թեքֆուրի մասին անդրադարձները և բնագրային ձևերի քննությունը: Այն փաստը, որ «Օղուզ-նամե»-ում Թեքֆուրի կերպարի պատմական նախատիպը հենց Կիլիկյան Հայաստանի թագավորն է, հաստատվում է Թեք-ֆուրի մասին առավել մանրամասն հիշատակություններով՝ պատմագրի մեկ այլ աշխատության՝ Թարիխ-ի աֆրանջի (Ֆրանկների պատմություն) մեջ, ինչպես նաև մուսուլման այլ հեղինակների երկերում:

    Բանալի բառերՌաշիդ ադ-Դին Ֆազլալլահ "Օղուզ-նամե" Թեքֆուր (Թաքֆուր) Հայաստան (Կիլիկյան Հայաստան) թյուրքեր:

    Բեռնել