Սամվել Ռամազյան - "Քյոռօղլի" էպոսի ուսումնասիրության հարցերը և Հայաստանը (անգլ.)
17 Էջ | 216-233 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-216 | Ստացվել է՝ 2024-02-06 | Գրախոսվել է՝ 2024-02-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22
Տպագրված է 2024 N 1 (225) / Հնագիտություն, ազգագրություն
«Քյոռօղլի» էպոսը, XVII դ. ստեղծագործություն լինելով, թյուրքական մյուս էպոսների համեմատ իր տարածվածության տեսակետից աննախադեպ է: Էպոսի առաջին գրառումն իրականացվել է Պատմական Հայաստանի տարածքում ազգագրագետ Ի. Շոպենի կողմից 1830-ական թթ. Ռուսական կայսրության Հայկական մարզում: Հետագայում իրանական Ատրպատականում Ա. Խոձկոյի գրառած և 1842 թ. հրատարակված առաջին ամբողջական տարբերակում առկա են հայության հետ կապված մանրամասներ ու դրվագներ, որոնք, սակայն, ժամանակին պատշաճ չեն ուսումնասիրվել:
Բանալի բառերՔյոռօղլի (Քյոռօղլու) էպոս Հայաստան հայկական տարբերակ Ուրմիա Ադրբեջան (Ատրպատական) Ա. Խոձկո թյուրքական Իրան աշուղ:
