Մելիքյան Վահան - Պարսկահայությունը 1917 թ. ռուսաստանյան Փետրվարյան հեղափոխության ժամանակաշրջանում
16 Էջ | 39-55 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-39 | Ստացվել է՝ 2024-05-08 | Գրախոսվել է՝ 2024-05-28 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10
Տպագրված է 2024 N 2 (226) / Պատմություն
1905–1911 թթ․ սահմանադրական հեղափոխությունից հետո Պարսկաստանը խորը ճգնաժամ էր ապրում, ինչը ծագել էր ներքին ու արտաքին պատճառներից։ Հեղափոխության արդյունքում Պարսկաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը սպառնալիք էր երկրում ռուսական շահերին: 1907 թ. Պարսկաստանն ազդեցության գոտիների բաժանելու անգլա-ռուսական համաձայնագրի կնքումով այդ երկրների հարաբերությունները թեև նոր բովանդակություն ստացան, սակայն մրցակցությունը Պարսկաստանում չմեղմացավ և շարունակվեց դրսևորվել քողարկված նոր դիմակայությամբ: Բրիտանիային հաջողվեց սերտ համագործակցություն ձևավորել տեղի սահմանադրական կառավարող շրջանակների հետ՝ սահմանափակելով շահական արքունիքում ռուսական ազդեցությունը:
Բանալի բառերՊարսկաստան պարսկահայություն Փետրվարյան հեղափոխություն Թեհրան Թավրիզ Համադան Ղազվին Ռուսաստան Բրիտանիա Ատրպատական Թումանյան եղբայրներ
Սամվել Ռամազյան - "Քյոռօղլի" էպոսի ուսումնասիրության հարցերը և Հայաստանը (անգլ.)
17 Էջ | 216-233 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-216 | Ստացվել է՝ 2024-02-06 | Գրախոսվել է՝ 2024-02-19 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22
Տպագրված է 2024 N 1 (225) / Հնագիտություն, ազգագրություն
«Քյոռօղլի» էպոսը, XVII դ. ստեղծագործություն լինելով, թյուրքական մյուս էպոսների համեմատ իր տարածվածության տեսակետից աննախադեպ է: Էպոսի առաջին գրառումն իրականացվել է Պատմական Հայաստանի տարածքում ազգագրագետ Ի. Շոպենի կողմից 1830-ական թթ. Ռուսական կայսրության Հայկական մարզում: Հետագայում իրանական Ատրպատականում Ա. Խոձկոյի գրառած և 1842 թ. հրատարակված առաջին ամբողջական տարբերակում առկա են հայության հետ կապված մանրամասներ ու դրվագներ, որոնք, սակայն, ժամանակին պատշաճ չեն ուսումնասիրվել:
Բանալի բառերՔյոռօղլի (Քյոռօղլու) էպոս Հայաստան հայկական տարբերակ Ուրմիա Ադրբեջան (Ատրպատական) Ա. Խոձկո թյուրքական Իրան աշուղ:
