Հասմիկ Աբրահամյան - "Ածիկ" կերակուրը հայոց տոնածիսական համակարգում (ըստ Սյունիքից գրառված նյութերի)
15 Էջ | 241-256 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-241 | Ստացվել է՝ 2022-03-02 | Գրախոսվել է՝ 2022-03-09 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-14
Տպագրված է 2022 N 2 (220) / Ազգագրություն
Ուտեստը նյութական մշակույթի հիմնական բաղադրիչներից է: Ուտեստի համալիրը փոխկապակցված է բնակլիմայական պայմանների, աշխարհագրական միջավայրի, տնտեսական զբաղմունքների, իռացիոնալ պատկերացումների հետ: Վերջիններով պայմանավորված՝ հայոց տարբեր ազգագավառներում արտադրող և օժանդակ տնտեսաձևերից ստացված սննդամթերքը բաշխվում է ըստ տարբեր առաջնահերթությունների։ Մասնագիտական գրականության մեջ Սյունիքի ուտեստի համակարգում սննդամթերքների կիրառումն այսպես է բաշխված՝ հացահատիկ-կաթնամթերք-բանջարեղեն-մսեղեն։
Բանալի բառերածիկ Մեծ պահք Զատիկ տոնական ծիսական մշակույթ Սյունիք ուտեստ հացահատիկ ցորեն անձրև Սբ․ Սարգիս մատաղ։
