Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Լուսինե Հայրիյան - Էսթեր Խեմչյան. Տավուշի բանահյուսական ժառանգությունը
    4 Էջ | 249-253 |

    Ստացվել է՝ 2021-01-24 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-03

    Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ

    ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ հրատարակված «Տավուշի բանահյուսական ժառան­գությունը» մենագրությունը վեր­ջին հարյուր­ամ­յակի ընթացքում պատմաազ­գա­գրական վե­րո­հիշյալ տարածքում գրառված վիպա­կան, քնա­րական և ասույթաբանական բազ­­մաժանր ու մե­ծաքանակ նյութերի բանա­գիտական քննութ­յունն է:

    Բանալի բառերԷ. Խեմչյան Տավուշի բանահյուսություն ժառան­գութ­յուն բանահավաքչության պատմություն ժանր ավանդական կայուն բա­նա­ձևեր նախաբան բանասաց:

    Բեռնել

  • Վերժինե Սվազլյան - Նշխարներ Պյատիգորսկ գաղթած Արցախի հայերի բանահյուսության (ըստ հեղինակի գրառած նյութերի)
    14 Էջ | 210-224 |

    Ստացվել է՝ 2021-03-09 | Գրախոսվել է՝ 2021-03-10 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-30

    Տպագրված է 2021 N 2 (217) / Հոդվածներ, հաղորդումներ

    1964 թ. ամռանը Հայաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրինությունն ինձ գործուղել էր Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքը, որպեսզի ուսումնասիրեմ այնտեղ ապրող հայ էթնիկ խմբի ներկայացուցիչների կենցաղն ու բանահյուսությունը: Երբ տեղ հասա, տեղեկացա, որ այնտեղ առանձին թաղամասում ապրում են Ղարաբաղից (Արցախ) գաղթած հայեր: Այդ տարիներին Ղարաբաղը մեզ՝ հայագետ-մտավորականներիս համար անմատչելի էր:

    Բանալի բառերՊյատիգորսկ Ղարաբաղ Արցախ Ռուսաստան բանասաց բանավոր ավանդույթ վիպական քնարական ասույթային բանահյուսություն հայ բարբառ:

    Բեռնել

  • Սամվել Ռամազյան - "Սասնա ծռեր" էպոսի որոշ երկրանունների շուրջ
    42 Էջ | 87-129 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.2-87 |

    Ստացվել է՝ 2026-04-20 | Գրախոսվել է՝ 2026-04-22 | Ընդունվել տպագրության՝ 2026-06-18

    Տպագրված է 2026 N 2 (232) / Բանագիտություն

    Սասնա ծռեր էպոսի համահավաք բնագրում 1936 թ. տեղ է գտել Հադրբեջան կամ Ադրբեջան երկրանունը, ինչը ԽՍՀՄ օրոք նույնացվել և կապակցվել է Ադրբեջանական ԽՍՀ հետ: Քննության արդյունքում պարզաբանվում է, որ վերոհիշյալը հիմնված է ընդամենը երկու պատումի վրա, որոնք XIX դ. վերջին գրառվել են պանդխտության մեկնած մոկացի բանասացներից: Այդ կերպ բանասացները նկատի են ունեցել պատմական Ատրպատականը, այն է՝ իրանական Ադրբեջանը: Ընդ որում, պատումներից մեկում երկրանունն անորոշ նշվում է՝ փոխարինելով Գյուրջիստանին (Վրաստան): Իսկ էպոսի առավել մեծ թվով այլ պատումների համանման դրվագներում հիշատակվում են այլ երկրանուններ, այդ թվում՝ Չինաստանն ու Հնդկաստանը, և այս դեպքում վճռորոշ դեր է ունեցել քաղաքական ենթատեքստը:

    Բանալի բառեր "Սասնա ծռեր" էպոս Հադրբեջան (Ադրբեջան) Ատրպատական Գյուրջիստան (Վրաստան) Իրան Մ․ Աբեղյան Ս․ Կանայան բանասաց Գորգիզ (Գորգի)

    Բեռնել