Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Լեռնիկ Հակոբյան - Դանիել Վարուժան. ազատության առաքյալը
    25 Էջ | 56-81 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-56 |

    Ստացվել է՝ 2024-04-29 | Գրախոսվել է՝ 2024-06-03 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Գրականագիտություն

    Լրացավ արևմտահայ գրականության ականավոր դեմքերից մեկի՝ Դանիել Վարուժանի ծննդյան 140-ամյակը: Նրա պոեզիան հավերժական ընթացքի քնարերգություն է, իր արդիականությունն ու գաղափարական թարմությունը չկորցնող։ Սերվելով ցեղային ակունքներից, սնվելով ժողովրդի և համամարդկային արժեքների առողջ արմատներից՝ այդ պոեզիան կոչված է ընդմիշտ արթուն ու սթափ պահել մեր քաղաքական միտքը։ Դ. Վարուժանի կյանքին ու գործունեությանը, ստեղծագործական աշխարհի ուսումնասիրությանն անդրադարձել են հայ և օտարազգի բազմաթիվ ուսումնասիրողներ : Նրա հանրային գործունեության մասին հետաքրքիր հիշողություններ են թողել ժամանակակիցները։

    Բանալի բառեր Դ. Վարուժան արևմտահայ գրականություն "Սարսուռներ" "Ցեղին սիրտը" "Հեթանոս երգեր" "Հացին երգը" ազգային-ազատագրական պայքար

    Բեռնել

  • - Կոստանդնուպոլսի հայ համայնքում դավանական ներհակությունների պատմությունից (1715–1764 թթ.)
    17 Էջ | 3-20 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-3 |

    Ստացվել է՝ 2024-10-04 | Գրախոսվել է՝ 2024-10-11 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Պատմություն

    XVII դ․ վերջին տասնամյակներից և XVIII դ․ սկզբներից Կոստանդնուպոլսի հայ համայնքում խորացող դավանական պայքարն իր մեջ առավ հասարակական բոլոր խավերին՝ Առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությամբ։ Հայտնի է, որ համայնքի ներսում կաթոլիկական փոքրամասնությունը գաղափարաքարոզչական սնուցում էր ստանում լատիներենից և իտալերենից արված բազմաթիվ թարգմանություններով, որոնք միջոց էին դառնում հայ հանրության կրթված խավերի համար՝ ծանոթանալու ոչ միայն եվրոպական կրոնական գաղափարախոսությանը, այլև մշակութային արժեքներին ու փիլիսոփայական մտքին։ Դավանական ներհակությունները լարվածության չափերի էր հասցնում կաթոլիկական քարոզչությունը՝ փորձելով առավել ընդլայնել իր հետևորդների շրջանակը և կտրել նրան ազգային եկեղեցուց ու նրա ավանդույթներից, որի հետևանքը պետք է լիներ հայ կաթոլիկների ապազգայնացումը և մեկուսացումն իրենց համայնքից։

    Բանալի բառերԿոստանդնուպոլսի հայ համայնք հայ կաթոլիկներ Հովհաննես Կոլոտ Գրիգոր Շղթայակիր Ս․ Հակոբյանց վանք Հակոբ Նալյան Պետրոս Քյութուր դավանական ներհակություններ Անկյուրիա թարգմանական կաթոլիկական գրականություն։

    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Հայ միջնադարյան գրականության մեծ նորարարը
    21 Էջ | 74-95 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.1-74 |

    Ստացվել է՝ 2022-11-28 | Գրախոսվել է՝ 2022-12-01 | Ընդունվել տպագրության՝ 2023-03-23

    Տպագրված է 2023 N 1 (222) / Գրականագիտություն

    Այս տարի լրացավ միջնադարյան հայ մատենագրության շատ երևելի ու դարերով պաշտամունքի արժանացած հոգևոր նշանավոր գործիչ, կաթողիկոս, գրող, գրիչ, երաժիշտ, մանկավարժ Ներսես Շնորհալու հիշատակի 850-ամյակը (1100–1173): Սա պատեհ առիթ է վերստին անդրադառնալու հայ մատենագրության մեջ խոր հետք թողած, հայ մտավոր կյանքում Ոսկեդարի հայ գրականության լավագույն ավանդույթները շարունակած ու նոր շրջադարձեր նախապատրաստած, հիացմունքի արժանի մարդու կյանքին ու գործին:Միջնադարի հայ երևելի մատենագիրներից սկսած՝ շատերն են անդրադարձել Ներսես Շնորհալու կյանքին ու ստեղծագործությանը ոչ միայն հայ իրականության մեջ, այլև օտար գիտական շրջանակներում, և ամենքն էլ համերաշխ ձևով նրան գնահատել են որպես մեծ հայրենասերի, բազմագիտակի, մարդասերի ու հայ գրականության նորարարի:

    Բանալի բառերՆերսես Շնորհալի XII դար աստվածաբան հանելուկ շարական նորարար միջնադարյան գրականություն «Ողբ Եդեսիոյ» «Յիսուս Որդի»:

    Բեռնել

  • Տարոն Դանիելյան - Գրատպությունը Արևելյան Հայաստանում 1828–1920 թվականներին (հոդվածների ժողովածու)
    4 Էջ | 324-328 |

    Ստացվել է՝ 2022-09-22 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09

    Տպագրված է 2022 N 3 (221) / Գրախոսություններ

    Այս առումով հայ գրահրատարակչական գործի պատմության ուսումնասիրության մեջ նոր բովանդակություն են բերում Հ. Սուքիասյանն ու Ս. Պետոյանը «Գրատպությունը Արևելյան Հայաստանում 1828–1920 թվականներին» հոդվածների ժողովածուով, որում զետեղված են հեղինակների՝ նախորդ տարիներին գիտական տարբեր ամսագրերում հրապարակված կամ էլ առաջին անգամ հրատարակվող հոդվածները: Ժողովածուում ներառված է 13 հոդված. դրանց հերթագայությունը պայմանավորված է ուսումնասիրվող նյութի և դեպքերի ժամանակագրությամբ: Հոդվածների թեմատիկ աշխարհագրությունն ընդգրկում է Շուշի, Գորիս քաղաքները, որոշակի զուգահեռներ են արվում նաև Էջմիածնի ու Կովկասի փոխարքայության կենտրոնի՝ Թիֆլիսի իրողություններին, երկու առանձին աշխատանք նվիրված է Հայաստանի առաջին Հանրապետության տարիներին տպագրված գրքերին ու, այսպես կոչված, «արգելված գրականությանը»:

    Բանալի բառերՇուշի Գորիս գրաքննություն «արգելված գրականություն» «մանր տպագրություն»:

    Բեռնել

  • Հովհաննես Այվազյան - Հովհաննես Թումանյան. Հանրագիտարան
    6 Էջ | 234-240 |

    Ստացվել է՝ 2021-02-15 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-03-10

    Տպագրված է 2021 N 1 (216) / Գրախոսություններ

    «Հայկական հանրագիտարան. հրատարակչությունը» լույս է ընծայել «Հովհաննես Թումանյան. հանրագիտարանը», որը մեզանում առաջին գրա­կան հանրագիտարանն է, նաև՝ հոբել­յա­նա­կան՝ նվիրված Ամենայն հայոց բանաս­տեղծի ծննդ­յան 150-ամյակին:Հանրագիտարանը բանաստեղծի գրական ժա­ռան­գությունը, թումանյանագիտության հիմ­նա­կան նվաճումները, Թումանյանի հայ և հա­մաշ­խար­հային գրականության հետ առն­չութ­յուն­ները, հայ մշակույթում նրա ստեղ­ծա­գոր­ծութ­յուն­ների տարատեսակ դրսևորումները, բա­նաս­տեղծի բազմաբեղուն ազգային-հասա­րա­կա­կան գոր­ծունեության պատմությունն ամփո­փող հա­մա­պարփակ հրատարակություն է:

    Բանալի բառերհանրագիտարան գրականություն գրականագիտութ­յուն թումանյանագիտություն ստեղծագործություն գրական ժանրեր հրա­պա­րա­կախոսություն հասարակական գործունեություն հայ-թաթա­րա­կան բա­խում­ներ:

    Բեռնել

  • Թամար Հովհաննիսյան - Դավիթ Գասպարյան. Հայ գրականություն․ գիրք յոթերորդ
    5 Էջ | 266-271 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-266 |

    Ստացվել է՝ 2026-03-03 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Գրախոսություններ

    Դավիթ Գասպարյանն ահա արդեն հինգ տասնամյակից ավելի իրեն դրսևորում է գրականագիտության տարբեր բնագավառներում՝ որպես գրականության պատմաբան, գրական քննադատ, տեսաբան, աղբյուրագետ: Դրա վկայությունը նրա բազմաթիվ գրքերն են՝ մենագրություններ, գրականության պատմություններ, տեսական հիմնահարցեր, դասական գրողների անտիպ ժառանգության, նրանց նվիրված անտիպ հուշերի հրապարակումներ, որոնք ընդունվել են որպես հայագիտության այդ բնագավառի հաստատուն հենակետեր:

    Բանալի բառերԴավիթ Գասպարյան հայ գրականություն գրական քննադատություն ուսումնասիրություն Րաֆֆի Դուրյան Համաստեղ Սևակ ստալինյան բռնություն հայկական վերածնունդ:

    Բեռնել