Դավիթ Գասպարյան - Պետրոս Դուրյանի գեղարվեստական աշխարհը
27 Էջ | 32-59 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-32 | Ստացվել է՝ 2021-07-22 | Գրախոսվել է՝ 2021-08-17 | Ընդունվել տպագրության՝ 2021-10-11
Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ
Պետրոս Դուրյանը երկրային կյանքում միայն «իր մեռնիլն» չզգաց, այլև տեսավ իր հանճարի լույսը, որ պիտի շողարձակեր հայ գրականության ճանապարհին: Նա կարծես ծնվել էր մահվան ապրումների մասին գրելու, մահը բանաստեղծականացնելու համար, որով լեցուն են և՛ քերթվածները, և՛ նամակները: Մահից անմիջապես հետո՝ 1872-ին, լույս տեսած «Տաղք և թատերգությունք» ժողովածուն դրա անմիջական վկայությունն է, որ միանգամից աննախադեպ սեր ու ճանաչում բերեց բանաստեղծին. այդպես տա-րիներ անց մեկ էլ եղել է Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ»-ի (1908) հետ: Ընթերցողը զգայուն է հոգեշահ պոեզիայի հանդեպ, պարտադրվածից խորշում է:
Բանալի բառերՊետրոս Դուրյան արևմտահայերեն նե թատրոն սիրել դրժել լճակ տրտունջք մահ գերեզման հիշատակ Հայաստան Կոստանդնուպոլիս Սկյուտար:
