Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Պետրոս Դեմիրճյան - Գոյության առեղծվածի խնդիրը Եղիա Տեմիրճիպաշյանի մտածողության համակարգում
    10 Էջ | 164-174 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-164 |

    Ստացվել է՝ 2022-12-19 | Գրախոսվել է՝ 2022-12-20 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Բանասիրություն

    Արևմտահայ բանաստեղծ, արձակագիր, իմաստասեր Եղիա Տեմիրճիպաշյանի (1851–1908 թթ.) գործունեության ակտիվ շրջանում՝ XIX դ. վերջին քառորդին, գոյության առեղծվածի՝ նյութի և հոգու, կյանքի, մահվան ու անմահության հարցերը տևական քննարկման էին ենթարկվում ժամանակի հայ և համաշխարհային գրական-գիտական-իմաստասիրական մտքի կողմից: «Իմաստասէրք ոմանք կ՚ենթադրեն, թէ մարդկային մեծ ամբողջն միայն անկորնչելի,– գրում էր Եղիշէ վրդ. Այվազեանը,– եւ թէ անձնիւր կեանք, իւր անհատութեան մէջ, երեւոյթ մի է անցաւոր եւ խաբուսիկ:

    Բանալի բառերԵղիա Տեմիրճիպաշյան նյութ հոգի կյանք մահ սեր գոյություն պարզ բարդ առեղծված Նիրվանա:

    Բեռնել

  • Քրիստինե Կոստիկյան - Քրիստոնյաները Շաքիի շրջանում և մահմեդականացած ուդի հայերի խնդրագիրը (IX–XIX դդ.)
    15 Էջ | 30-45 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-30 |

    Ստացվել է՝ 2023-02-25 | Գրախոսվել է՝ 2023-03-27 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Պատմություն

    Արևելյան Այսրկովկասի քրիստոնյա բնակչության իսլամացման գործընթացը սկսվել էր դեռևս տարածաշրջանի արաբական նվաճման ժամանակաշրջանից՝ VIII դարից: Այն՝ հակառակ տեղի քրիստոնյաներին դավանափոխությունից ետ պահելու Աղվանից եկեղեցու մշտական ջանքերին ու պայքարին, կարողացել է դարերի ընթացքում տեղի և հարևան մահմեդական իշխանությունների խրախուսմամբ մեծ հաջողություններ գրանցել: Թեև Հայ Առաքելական եկեղեցու և նրան ենթակա Աղվանից եկեղեցու հետևորդները հիմնականում տիրապետում էին հայերենին ու շարունակում էին մեծ թիվ կազմել ընդհուպ մինչև XIX դ., այնուամենայնիվ, մահմեդական տիրապետությունը տարածաշրջանում՝ սկսած XI դ. Սելջուկյան ժամանակաշրջանից, աստիճանաբար փոխել էր ու շարունակում էր փոխել տեղի բնակչության էթնիկ և կրոնական դիմագիծը:

    Բանալի բառերՇաքի քրիստոնյա հայ ուդի մահմեդականացում Աղվանից եկեղեցի խանություն խնդրագիր։

    Բեռնել

  • Դավիթ Գասպարյան - Պետրոս Դուրյանի գեղարվեստական աշխարհը
    27 Էջ | 32-59 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-32 |

    Ստացվել է՝ 2021-07-22 | Գրախոսվել է՝ 2021-08-17 | Ընդունվել տպագրության՝ 2021-10-11

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ

    Պետրոս Դուրյանը երկրային կյանքում միայն «իր մեռնիլն» չզգաց, այլև տեսավ իր հանճարի լույսը, որ պիտի շողարձակեր հայ գրականության ճանապարհին: Նա կարծես ծնվել էր մահվան ապրումների մասին գրելու, մահը բանաստեղծականացնելու համար, որով լեցուն են և՛ քերթվածները, և՛ նամակները: Մահից անմիջապես հետո՝ 1872-ին, լույս տեսած «Տաղք և թատերգությունք» ժողովածուն դրա անմիջական վկայությունն է, որ միանգամից աննախադեպ սեր ու ճանաչում բերեց բանաստեղծին. այդպես տա-րիներ անց մեկ էլ եղել է Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ»-ի (1908) հետ: Ընթերցողը զգայուն է հոգեշահ պոեզիայի հանդեպ, պարտադրվածից խորշում է:

    Բանալի բառերՊետրոս Դուրյան արևմտահայերեն նե թատրոն սիրել դրժել լճակ տրտունջք մահ գերեզման հիշատակ Հայաստան Կոստանդնուպոլիս Սկյուտար:

    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը դարերի համար է
    28 Էջ | 95-123 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-95 |

    Ստացվել է՝ 2025-10-14 | Գրախոսվել է՝ 2025-10-27 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Գրականագիտություն

    Ավետիք Իսահակյանը դարակազմիկ երևույթ է հայ գրականության պատմության մեջ: Նրա ստեղծագործությունը խորապես ուսումնասիրված ու գնահատված է ոչ միայն հայ գրականագիտական ու գրաքննադատական մտքի, այլև օտարազգի գրականագետների ու գրողների կողմից: Հայ ժողովուրդն այնքան եզակիություն և իմաստություն է տեսել նրա ստեղծագործության մեջ, որ նրան տվել է Վարպետ պատվանունը:

    Բանալի բառերԻսահակյան Վարպետ բազմաժանր "Աբու-Լալա Մահարի" "Ուստա Կարո" բալլադներ բանահյուսություն Հայկական հարց հոբելյան

    Բեռնել