Դավիթ Գասպարյան - Պետրոս Դուրյանի գեղարվեստական աշխարհը
27 Էջ | 32-59 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-32 | Ստացվել է՝ 2021-07-22 | Գրախոսվել է՝ 2021-08-17 | Ընդունվել տպագրության՝ 2021-10-11
Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ
Պետրոս Դուրյանը երկրային կյանքում միայն «իր մեռնիլն» չզգաց, այլև տեսավ իր հանճարի լույսը, որ պիտի շողարձակեր հայ գրականության ճանապարհին: Նա կարծես ծնվել էր մահվան ապրումների մասին գրելու, մահը բանաստեղծականացնելու համար, որով լեցուն են և՛ քերթվածները, և՛ նամակները: Մահից անմիջապես հետո՝ 1872-ին, լույս տեսած «Տաղք և թատերգությունք» ժողովածուն դրա անմիջական վկայությունն է, որ միանգամից աննախադեպ սեր ու ճանաչում բերեց բանաստեղծին. այդպես տա-րիներ անց մեկ էլ եղել է Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ»-ի (1908) հետ: Ընթերցողը զգայուն է հոգեշահ պոեզիայի հանդեպ, պարտադրվածից խորշում է:
Բանալի բառերՊետրոս Դուրյան արևմտահայերեն նե թատրոն սիրել դրժել լճակ տրտունջք մահ գերեզման հիշատակ Հայաստան Կոստանդնուպոլիս Սկյուտար:
Արսեն Հարությունյան - Արգամ Այվազյան. Հայաստանի հունարեն վիմագրությունները և 18–21-րդ դարի 10-ական թվականների հունական համայնքը
5 Էջ | 272-277 | Ստացվել է՝ 2021-08-25 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-09-14
Տպագրված է 2021 N 3 (218) / Գրախոսություններ
Հայոց պատմության՝ Ք. ա. III–I դդ. ընդգրկող ժամանկաշրջանն ընդունված է կոչել բուն հելլենիզմի (հելլենիստական) կամ հունականության շրջափուլ, որն իր ուղղակի ազդեցությունն ունեցավ նաև հետագա՝ Ք. հ. I–III դդ. վրա, ինչով պայմանավորված՝ այդ շրջանը կոչում են ոչ միայն նախաքրիստոնեական կամ մինչ քրիստոնեության ընդունման, այլև՝ հետհելլենիստական ժամանակաշրջան:
Բանալի բառերՀելլենիզմ հունական համայնք վիմագրություն տապանաքար հունաբնակ վայրեր հանքարդյունաբերություն հունական եկեղեցի գերեզմանոց:
