Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Լուսինե Ղամոյան - "Անձնական զարդարանք" իմաստային (թեմատիկ) խումբը հայերենում
    12 Էջ | 122-134 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.2-122 |

    Ստացվել է՝ 2024-02-16 | Գրախոսվել է՝ 2024-04-08 | Ընդունվել տպագրության՝ 2024-07-10

    Տպագրված է 2024 N 2 (226) / Lեզվաբանություն

    Առաջին զարդերն ի հայտ են եկել հագուստի հետ՝ լինելով ոչ թե պճնանքի ու գեղագիտության, այլ սնոտիապաշտության արտահայտություն: Հետագայում, երբ արդեն հստակվում է գեղեցիկի դրսևորումը, զարդերը, բացի գեղագիտական անհրաժեշտությունից, դառնում են նաև դասակարգային տարբերակման արտահայտչամիջոց, հասարակական դիրքորոշումն ամրագրելու յուրահատուկ ձև, իսկ քրիստոնեական ուսմունքի տեսանկյունից՝ ավելորդություն:

    Բանալի բառեր"անձնական զարդարանք" իմաստային խումբ փոխառություն ապարանջան մատանի ականջօղ վզնոց կրծքազարդ գլխազարդ և մազերի զարդ ոսկի արծաթ:

    Բեռնել

  • Մհեր Նավոյան - Ազգային երաժշտության հարցերը Խաչատուր Աբովյանի դիտարկումներում
    13 Էջ | 202-215 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.1-202 |

    Ստացվել է՝ 2024-01-19 | Գրախոսվել է՝ 2024-01-21 | Ընդունվել տպագրության՝ 2024-03-22

    Տպագրված է 2024 N 1 (225) / Արվեստագիտություն

    Ազգային երաժշտության հարցերի առնչությամբ Խաչատուր Աբովյանի դիտարկումները կարող են մեկնաբանվել XIX դարի սկզբին արևելահայ իրականության մեջ եվրոպական մշակութային առանցքային գաղափարների ներթափանցմամբ։ Բնավ տարօրինակ չէ, որ ազգայինն անգամ այդ հունի մեջ է դիտարկվել։ Խոսքը դեռևս XVIII դ. վերջից՝ «Գրոհի և փոթորկի» շրջանից, ապա և գերմանական ռոմանտիզմի շրջանակներում, կարելի է ասել, ազգայինի գաղափարականացման իրողություններին է առնչվում։

    Բանալի բառերԽ․ Աբովյան Յո. Գրոսս գերմանական ռոմանտիզմ հոգևոր երգ ավանդական երաժշտաբանաստեղծական արվեստ աշուղական արվեստ ազգային կոմպոզիտորական դպրոց վառ ձայն խազ շարական

    Բեռնել

  • Վահե Սարգսյան - Վրաստանի հայ բնակչության դինամիկան 1959–2014 թթ. (ըստ պաշտոնական մարդահամարների տվյալների)
    13 Էջ | 114-127 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-114 |

    Ստացվել է՝ 2023-03-15 | Գրախոսվել է՝ 2023-04-16 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    Վրաստանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության հարևանն է, այլև՝ ռազմավարական ու տարանցիկ կարևոր նշանակություն ունեցող երկիր: Բնականաբար, այդտեղ ապրող հայությունը չի կարող դիտվել սոսկ, դասական իմաստով, համայնք. այն, իբրև մտավոր, հոգևոր-մշակութային, ֆինանսատնտեսական պատկառելի ներուժ ունեցող և Վրաստանի պատմության մեջ ամենամեծ դերակատարություն ունեցած էթնիկ միավոր, էական ազդեցություն կարող է ունենալ ՀՀ–Վրաստան զարգացող հարաբերություններում:

    Բանալի բառերՎրաստան Աբխազիա Հարավային Օսիա հայություն մարդահամար պաշտոնական վիճակագրություն դինամիկա ուծացում:


  • Լիլիթ Դալլաքյան - Հարավկովկասյան էթնոքաղաքական հակամարտությունների համեմատական բնութագիրը (1990–2020 թթ.) (անգլ.)
    10 Էջ | 291-301 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.3-291 |

    Ստացվել է՝ 2023-09-12 | Գրախոսվել է՝ 2023-11-17 | Ընդունվել տպագրության՝ 2023-11-29

    Տպագրված է 2023 N 3 (224) / Քննարկումներ

    Հարավկովկասյան էթնոքաղաքական հակամարտությունների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք ունեն որոշակի առանձնահատկություններ ու ընդհանրություններ, ինչը կարևոր է Լեռնային Ղարաբաղի (ԼՂ), Աբխազիայի և Հարավային Օսիայի հիմնախնդիրների ծագումնաբանությունը, պատմությունն ու ժամանակագրությունը լուսաբանելու և այդ էթնոքաղաքական հակամարտությունների հանգուցալուծման ուղիները բացահայտելու համար: Այս երեք հակամարտությունները մնում են չլուծված՝ դառնալով գերտերությունների ձեռքում գործիք՝ իրենց աշխարհաքաղաքական շահերի սպասարկման համար։

    Բանալի բառերՀարավկովկասյան էթնոքաղաքական հակամարտություններ Լեռնային Ղարաբաղ-Արցախ Հարավային Օսիա Աբխազիա ազգերի ինքնորոշման իրավունք վրաց-աբխազական վրաց-հարավ օսական ռուս-վրացական ռազմական գործողություններ շովինիզմի քաղաքականություն խաղաղապահ ուժեր միջազգային իրավունք:

    Բեռնել

  • Աելիտա Դոլուխանյան - Լաուրա Մուրադյան. Գրականագիտական դիտումներ ժամանակի մեջ (ուսումնասիրություններ և հոդվածներ)
    5 Էջ | 279-284 |

    Ստացվել է՝ 2021-12-20 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-01-21

    Տպագրված է 2022 N 1 (219) / Գրախոսություններ

    Գրականագետ Լաուրա Մուրադյանը, որը հայ գրականության XIX–XX դարերի և մեր օրերի լավագույն գիտակներից է, բոլորովին վերջերս հրատարակել է իր ընտրությամբ կատարված վերջին տարիների հրապարակումների ժողովածուն: Դրանց մեջ կան և՛ ուսումնասիրություններ, և՛ առանձին հոդվածներ՝ նվիրված արևմտահայ, արևելահայ գրականություններին, թատրոնին, կինոյին, ուսումնական խնդիրներին:Ժողովածուի ընթերցումը բացահայտում է կարևոր մի իրողություն. գրաքննադատը ընտրել է իր այն գործերը, որոնցում հնչում են իր նոր մեկնությունները՝ հարստացնելով քննվող հեղինակի կամ նկարագրվող երևույթի մասին եղած հետազոտությունները:

    Բանալի բառերՐաֆֆի Ա. Արփիարյան Վ. Փափազյան գրական փոխազդեցություն Հովհ. Հովհաննիսյան գրական դիմանկար ուսումնական ձեռնարկ գրական զուգահեռներ:

    Բեռնել

  • Սուսաննա Հովհաննիսյան - Ներըմբռնողականությունը Հովհաննես Թումանյանի կյանքում
    17 Էջ | 122-139 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-122 |

    Ստացվել է՝ 2022-01-25 | Գրախոսվել է՝ 2022-01-28 | Ընդունվել տպագրության՝ 2022-05-02

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրականագիտություն

    Ներըմբռնողականությունը (այսուհետև նաև՝ ինտուիցիա), որպես մարդու գերբնական կամ ֆենոմենալ ունակություն, դասվում է բնագիտական ու հոգեբանական այն երևույթների շարքին, որոնց ուսումնասիրությունը դեռևս չի կարողացել հանգեցնել գիտական միանշանակ եզրակացությունների։ Նույնը վերաբերում է մարդկային վերզգայական այլ ընկալումներին ու զգացողություններին, որոնցից են ինտուիցիան և հեռազգացությունը ։

    Բանալի բառերՀովհ. Թումանյան ներըմբռնողականություն կանխազգացում կանխատեսում երազ հոգեբանական ազդակներ վերզգայական ընկալումներ երևակայություն ստեղծագործական ներշնչանք բնազդ։

    Բեռնել

  • Նարինե Դիլբարյան - "Տուն, բնակավայր" հասկացույթի իրանական ծագման բառերը Մովսես Խորենացու "Պատմութիւն Հայոց" երկում
    13 Էջ | 136-149 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-136 |

    Ստացվել է՝ 2024-11-22 | Գրախոսվել է՝ 2024-12-10 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27

    Տպագրված է 2025 N 1 (228) / Լեզվաբանություն

    Հին հայերենում «տուն, բնակավայր» հասկացույթ արտահայտող առանցքային միավորները բնորոշ են հայոց գրական լեզվի զարգացման բոլոր փուլերին։ Այսինքն՝ դրանք վաղնջահայերենից ժառանգված և ժամանակակից գրական լեզվին ու բարբառներին փոխանցված ընդհանուր հայերեն բառեր են։ Բացի բնիկ հնդեվրոպական արմատներից՝ «տուն, բնակավայր» նշանակող բառերի շարքում կան նաև մի շարք փոխառություններ, որոնցից հատկապես կարևոր են իրանական ծագում ունեցող միավորները։ Այս բառերը, որոնք հիմնականում փոխառվել են միջին պարսկերենից, ամբողջությամբ ենթարկվել են հայերենի լեզվական օրինաչափություններին։

    Բանալի բառեր"տուն բնակավայր" հասկացույթ աշխարհընկալում մշակութային փոխազդեցություն իրանական փոխառություններ ծագումնաբանություն իմաստաբանություն բառակազմություն։

    Բեռնել