Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • - Կոստանդնուպոլսի հայ համայնքում դավանական ներհակությունների պատմությունից (1715–1764 թթ.)
    17 Էջ | 3-20 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2024.3-3 |

    Ստացվել է՝ 2024-10-04 | Գրախոսվել է՝ 2024-10-11 | Ընդունվել տպագրության՝ 2024-11-21

    Տպագրված է 2024 N 3 (227) / Պատմություն

    XVII դ․ վերջին տասնամյակներից և XVIII դ․ սկզբներից Կոստանդնուպոլսի հայ համայնքում խորացող դավանական պայքարն իր մեջ առավ հասարակական բոլոր խավերին՝ Առաքելական եկեղեցու կարևոր դերակատարությամբ։ Հայտնի է, որ համայնքի ներսում կաթոլիկական փոքրամասնությունը գաղափարաքարոզչական սնուցում էր ստանում լատիներենից և իտալերենից արված բազմաթիվ թարգմանություններով, որոնք միջոց էին դառնում հայ հանրության կրթված խավերի համար՝ ծանոթանալու ոչ միայն եվրոպական կրոնական գաղափարախոսությանը, այլև մշակութային արժեքներին ու փիլիսոփայական մտքին։ Դավանական ներհակությունները լարվածության չափերի էր հասցնում կաթոլիկական քարոզչությունը՝ փորձելով առավել ընդլայնել իր հետևորդների շրջանակը և կտրել նրան ազգային եկեղեցուց ու նրա ավանդույթներից, որի հետևանքը պետք է լիներ հայ կաթոլիկների ապազգայնացումը և մեկուսացումն իրենց համայնքից։

    Բանալի բառերԿոստանդնուպոլսի հայ համայնք հայ կաթոլիկներ Հովհաննես Կոլոտ Գրիգոր Շղթայակիր Ս․ Հակոբյանց վանք Հակոբ Նալյան Պետրոս Քյութուր դավանական ներհակություններ Անկյուրիա թարգմանական կաթոլիկական գրականություն։

    Բեռնել

  • Արծվի Բախչինյան - Զմյուռնիա, Էգեյան ծովի առափնյակ, հայօջախ, Էջմիածնի թեմ, արևելահայ գաղթականներ, տնտեսություն, առևտուր, մշակույթ, ներհամայնքային կյանք, եվրոպացի ճանապարհորդների կարծիքներ։
    4 Էջ | 303-307 |

    Ստացվել է՝ 2022-05-23 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-07

    Տպագրված է 2022 N 2 (220) / Գրախոսություններ

    Զմյուռնիայի և Էգեյան ծովի առափնյակի մի շարք բնակավայրերի հայօջախները հայոց ամենահին գաղթավայրերից են։ Փոքրասիական հնագույն քաղաքներից մեկի՝ Զմյուռնիայի պատմությունն անցնելով անտիկ, հելլենիստական, հռոմեական և բյուզանդական դարաշրջաններով՝ XVI դարից դարձել է Օսմանյան կայսրության, հանդուրժողականության առումով առաջինը համարվող քաղաքը մինչև 1922 թ., երբ ընկճելով հունական ռազմական ուժերը՝ քեմալականները ներխուժեցին քաղաք: Քրիստոնյա ազգաբնակչությունը՝ այդ թվում և հայ հնամենի համայնքը, հիմնականում ոչնչացվեց:

    Բանալի բառերԶմյուռնիա Էգեյան ծովի առափնյակ հայօջախ Էջմիածնի թեմ արևելահայ գաղթականներ տնտեսություն առևտուր մշակույթ ներ-համայնքային կյանք եվրոպացի ճանապարհորդների կարծիքներ։

    Բեռնել

  • Արմենուհի Ղամբարյան - Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքացիական առաքելությունն ԱՄՆ (1919 թ. վերջ – 1920 թ. սկիզբ)
    14 Էջ | 134-148 | DOI՝ Doi.10.52853/01350536-2021.3-134 |

    Ստացվել է՝ 2021-09-25 | Գրախոսվել է՝ 2021-09-30 | Ընդունվել տպագրության՝ 2021-10-28

    Տպագրված է 2021 N 3 (218) / Հոդվածներ, հաղորդումներ

    1919 թ. սկզբին երիտասարդ Հայաստանի Հանրապետության կառավարության առջև ծառացած բազմաթիվ խնդիրների շարքում պարենավորման հարցը շարունակում էր մնալ լրջագույններից մեկը: Այն լուծելու նպատակով ՀՀ կառավարությունը 1919 թ. հունվարի վերջին կայացնում է որոշում , որը փետրվարի 4-ին որպես հատուկ օրինագիծ հաստատվում է Խորհրդարանի կողմից:

    Բանալի բառերՀայաստանի Հանրապետություն ԱՄՆ ճանաչում բանաձև քաղաքացիական առաքելություն ենթահանձնաժողով օժանդակություն պարեն փոխառություն համայնք միասնություն հանրահավաք:

    Բեռնել

  • Արսեն Հարությունյան - Արգամ Այվազյան. Հայաստանի հունարեն վիմագրությունները և 18–21-րդ դարի 10-ական թվականների հունական համայնքը
    5 Էջ | 272-277 |

    Ստացվել է՝ 2021-08-25 | Գրախոսվել է՝ 0001-01-01 | Ընդունվել տպագրության՝ 2021-09-14

    Տպագրված է 2021 N 3 (218) / Գրախոսություններ

    Հայոց պատմության՝ Ք. ա. III–I դդ. ընդգրկող ժամանկաշրջանն ընդունված է կոչել բուն հելլենիզմի (հելլենիստական) կամ հունականության շրջափուլ, որն իր ուղղակի ազդեցությունն ունեցավ նաև հետագա՝ Ք. հ. I–III դդ. վրա, ինչով պայմանավորված՝ այդ շրջանը կոչում են ոչ միայն նախաքրիստոնեական կամ մինչ քրիստոնեության ընդունման, այլև՝ հետհելլենիստական ժամանակաշրջան:

    Բանալի բառերՀելլենիզմ հունական համայնք վիմագրություն տապանաքար հունաբնակ վայրեր հանքարդյունաբերություն հունական եկեղեցի գերեզմանոց:

    Բեռնել

  • Շաքէ Մանկասարեան-Մենկեչեան (Տուպայ) - ԱՄԷ-ի հայկական համայնքի զարգացման արդի փուլի առանձնահատկութիւնները (անգ.)
    24 Էջ | 58-82 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-58 |

    Ստացվել է՝ 2025-10-30 | Գրախոսվել է՝ 2025-11-03 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Պատմություն

    Արաբական Միացեալ Էմիրութիւններում (ԱՄԷ) հայկական համայնքի զարգացումը XXI դարու սկիզբը նշանագրուած է մի քանի յատկանշական առանձնայատկութիւններով, որոնք հետեւանք էին մի կողմից ԱՄԷ-ի պետական կեանքի զարգացման, միւս կողմից՝ ներհայկական իրադարձութիւններուն:

    Բանալի բառերԱՄԷ հայկական համայնք մամուլ եւ առցանց մետիա եկեղեցիներ միօրեայ եւ կիրակնօրեայ վարժարաններ ներգաղթ ու արտագաղթ իրադարձային վերլուծութիւն

    Բեռնել

  • Քնարիկ Ավագյան - Հայաստանում սիրիահայ երեխաների և երիտասարդների համար իրականացված ինտեգրման ծրագրերը (2012 – 2018 թթ.) (անգ․)
    22 Էջ | 26-48 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-26 |

    Ստացվել է՝ 2026-01-25 | Գրախոսվել է՝ 2026-02-05 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Պատմություն

    2012–2018 թթ. Հայաստանի Հանրապետության իշխանությունները՝ Սփյուռքի նախարարության և միջազգային, սփյուռքյան ու տեղական տարբեր կազմակերպությունների հետ համակարգված աշխատանքների արդյունքում հոգացել ու ապահովել են Հայաստանում հանգրվանած, ինչպես նաև Սիրիայում մնացած և պատերազմի ողջ դառնություններն ու ռազմական բախումների սարսափները ճաշակած հայ երեխաների ամառային հանգիստը հայրենի ճամբարներում ու հանգստյան տներում, կազմակերպել են ուսուցողական, կազդուրման, առողջացման, ամանորյա, մշակութային, տոնական, սպորտային ու այլ միջոցառումներ, իրականացրել էքսկուրսիաներ Հայաստանի տեսարժան վայրեր և այլ ծրագրեր:

    Բանալի բառերՍիրիա համայնք պատերազմ հայրենադարձություն ինտեգրացիա ամառային ծրագրեր ամանորյա միջոցառումներ մշակութային միջոցառումներ:

    Բեռնել