Անի Սարատիկյան - Որոշ դիտարկումներ դեղաբույսերի և գրավոր աղբյուրներում դրանց հիշատակությունների շուրջ (ըստ Սյունիքի դաշտային-ազգագրական նյութերի)
8 Էջ | 194-202 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.3-194 | Ստացվել է՝ 2022-09-16 | Գրախոսվել է՝ 2022-09-19 | Ընդունվել տպագրության՝ 2022-11-09
Տպագրված է 2022 N 3 (221) / Ազգագրություն
Ժողովրդական բժշկությունը, չնայած արդի բժշկական հաստատությունների ու դրանց տրամադրած ծառայությունների համեմատաբար հասանելի լինելուն, դեռևս պահպանել է իր կարևորությունը հատկապես գյուղական բնակավայրերում և կիրառվում է հիմնականում կենցաղային մակարդակում։ Ժողովրդական բժշկության, մասնավորապես՝ բուսաբուժության միջոցով մարդիկ փորձում են կարգավորել կամ բուժել հիմնականում շնչառական, մարսողական, սրտանոթային, միզասեռական և հենաշարժիչ համակարգերի թեթև ծանրության խնդիրները:
Բանալի բառերՍյունիք դեղաբույսեր բուսաբուժություն ժողովրդական բժշկություն միջնադար բժշկարաններ ձեռագրեր հավատալիքներ էթնոբուսաբանություն դաշտային նյութեր:
