Եղիշե սարկավագ Սարգսյան - Կաթողիկոսական ձեռնադրությունը և օծումը ըստ մատենագրական տեղեկությունների (IV–XII դդ․)
15 Էջ | 57-72 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2025.1-57 | Ստացվել է՝ 2025-01-18 | Գրախոսվել է՝ 2024-08-15 | Ընդունվել տպագրության՝ 2025-03-27
Տպագրված է 2025 N 1 (228) / Պատմություն
Կաթողիկոսական ձեռնադրության և օծման վերաբերյալ հիշատակություններ կարելի է հանդիպել մատենագիրների երկերում, որոնց մեջ, սակայն, գրեթե չկան ծիսակարգի մանրամասն նկարագրություններ։ Մատենագրության մեջ կաթողիկոսական ձեռնադրության դրվագների առկայությունը և դրանց բովանդակությունը թույլ են տալիս եզրակացնել, որ ծիսակարգը զարգացել է աստիճանաբար։ Այն IV դ․ մինչև XII դ․ անցել է «սաղմնավորման», «ձևավորման» կամ «կայացման» շրջափուլերով։
Բանալի բառերկաթողիկոս ձեռնադրություն օծում տվչություն մատենագրական տեղեկություններ պատմիչներ շրջափուլեր։
Աելիտա Դոլուխանյան - Անտուան-Ժան Սեն-Մարտենի հայագիտական ժառանգության արդիական արժեքը
17 Էջ | 49-66 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-49 | Ստացվել է՝ 2026-02-24 | Գրախոսվել է՝ 2026-03-05 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20
Տպագրված է 2026 N 1(231) / Գրականագիտություն
Ընդունված կարծիք է, որ Ա.-Ժ. Սեն-Մարտենը ֆրանսիական հայագիտության հիմնադիրն է: Սակայն առանց չափազանցության կարելի է ասել, որ նա նաև եվրոպական հայագիտության հիմնադիրն է: Չմոռանանք, որ XIX դարասկզբին ֆրանսերենը ինչ ազդեցություն ուներ եվրոպական մտավոր շրջանակների վրա: 1818 և 1819 թվականներին լույս տեսած Սեն-Մարտենի «Հիշատակարաններ Հայաստանի պատմության և աշխարհագրության» գրքի երկու հատորները Եվրոպայի արևելագետների հայացքը թեքեցին դեպի Հայաստան՝ Արևելքի առաջին քրիստոնյա երկրի հարուստ գրականությունն ու պատմությունը, որի իմացությունն ուներ համամարդկային արժեք:
Բանալի բառերՍեն-Մարտեն Արշակունիներ Բուզանդ Խորենացի Այգեկցի Մարտիրոս Երզնկացի Ս․ Օրբելյան Հռիփսիմե Մխիթարյաններ հայ պատմիչներ:
