Ֆելիքս Մովսիսյան - «Մասյաց աղավնին» ամերիկյան քաղաքացիական պատերազմի մասին
21 Էջ | 132-153 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-128 | Ստացվել է՝ 2021-09-02 | Գրախոսվել է՝ 2021-09-30 | Ընդունվել տպագրության՝ 2022-02-07
Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ
Ամերիկյան քաղաքացիական պատերազմը, որը «տևեց չորս տարի և վերջ դրեց առնվազն մեկ միլիոն զինվորների ու խաղաղ քաղաքացիների կյանքին, ամենամեծ պատերազմն էր, որ երբևէ մղվել էր Նոր աշխարհում»: Այդ պատերազմին հյուսիսի բանակի շարքերում մասնակցել են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող սակավաթիվ հայ համայնքի անդամներից 30-ը և զորակոչված մեկ շարքային զինվոր: Քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1863 թ., Նյու Յորքում բժշկի մասնագիտություն ստացած կոստանդնուպոլսեցի Կարապետ Գալուստյանը, ակնեցի Պարոնիկ Մաթևոսյանը և վիրաբույժ Սիմոն Մինասյանը ծառայել են Ֆիլադելֆիայի զինվորական հոսպիտալներում:
Բանալի բառեր«Մասյաց աղավնի» հյուսիս հարավ իշխանություն ստրկություն պատերազմ երկպառակություն խռովություն միասնություն համերաշխություն Աբրահամ Լինքոլն:
