Historical and philological journal
PUBLISHED SINCE 1958

ԼՈՒՅՍ Է ՏԵՍՆՈՒՄ 1958 ԹՎԱԿԱՆԻՑ
Историко-филологический журнал
ИЗДАЕТСЯ С 1958 ГОДА
  • Անի Ոսկանյան - Ադանայի նահանգի հայերի 1915 թ. բնաջնջումը և ունեզրկումը
    14 Էջ | 65-79 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2023.2-65 |

    Ստացվել է՝ 2023-05-11 | Գրախոսվել է՝ 2023-02-24 | Ընդունվել տպագրության՝ 2023-06-19

    Տպագրված է 2023 N 2 (223) / Պատմություն

    1908 թ. երիտթուրքական հեղաշրջումից հետո 1909 թ. Ադանայի կոտորածն օսմանյան իշխանությունների կողմից իրականացվելիք ծրագրի նախանշանը հանդիսացավ: Դեռևս իշխանություն պահպանած համիդեականները և երկրի քաղաքական իրադրությանը տիրապետող «սահմանադրական» երիտթուրքերը հայերի նկատմամբ հերթական ոճրագործությունն իրականացրեցին:Ադանայի կոտորածը կազմակերպվել և իրականացվել է միաժամանակ և՛ հին, և՛ նոր վարչակազմերի կողմից: Աբդուլ Համիդի վարչախումբն այդ փաստն արդեն իսկ հաստատել էր 1890-ական թվականների հայերի զանգվածային կոտորածներով, իսկ երիտթուրքերի կառավարությունը դա ապացուցում է Սալոնիկի 1911 թ. գաղտնի ժողովում իր ընդունած ցեղասպանական ծրագրով և 1915 թ. դրա իրականացումով :

    Բանալի բառերՀայոց ցեղասպանություն Օսմանյան կայսրություն Կիլիկիա Ադանայի նահանգ Օսմանյան իշխանություններ երիտթուրքական կառավարություն անհատական ու ազգապատկան գույք բռնագաղթ բնաջնջում բռնագրավում:

    Բեռնել

  • Ֆելիքս Մովսիսյան - «Մասյաց աղավնին» ամերիկյան քաղաքացիական պատերազմի մասին
    21 Էջ | 132-153 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.1-128 |

    Ստացվել է՝ 2021-09-02 | Գրախոսվել է՝ 2021-09-30 | Ընդունվել տպագրության՝ 2022-02-07

    Տպագրված է 2022 N 1 (219) / Հոդվածներ, հաղորդումներ

    Ամերիկյան քաղաքացիական պատերազմը, որը «տևեց չորս տարի և վերջ դրեց առնվազն մեկ միլիոն զինվորների ու խաղաղ քաղաքացիների կյանքին, ամենամեծ պատերազմն էր, որ երբևէ մղվել էր Նոր աշխարհում»: Այդ պատերազմին հյուսիսի բանակի շարքերում մասնակցել են նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող սակավաթիվ հայ համայնքի անդամներից 30-ը և զորակոչված մեկ շարքային զինվոր: Քաղաքացիական պատերազմի տարիներին՝ 1863 թ., Նյու Յորքում բժշկի մասնագիտություն ստացած կոստանդնուպոլսեցի Կարապետ Գալուստյանը, ակնեցի Պարոնիկ Մաթևոսյանը և վիրաբույժ Սիմոն Մինասյանը ծառայել են Ֆիլադելֆիայի զինվորական հոսպիտալներում:

    Բանալի բառեր«Մասյաց աղավնի» հյուսիս հարավ իշխանություն ստրկություն պատերազմ երկպառակություն խռովություն միասնություն համերաշխություն Աբրահամ Լինքոլն:

    Բեռնել

  • Սուրեն Սարգսյան - Հաճընի հերոսամարտը. պարտության պատճառները և պատասխանատվության հարցը
    12 Էջ | 34-46 | DOI՝ Doi:10.54503/0135-0536-2022.2-34 |

    Ստացվել է՝ 2022-03-11 | Գրախոսվել է՝ 2022-03-23 | Ընդունվել տպագրության՝ 2022-06-07

    Տպագրված է 2022 N 2 (220) / Պատմություն

    1375 թ. Կիլիկիայի հայկական թագավորության անկումից հետո Հաճընին տիրացավ Օսմանյան Թուրքիան։ Եղեռնի տարիներին տարագրության ու ջարդերի ենթարկվեցին նաև հաճընցիները: 1918 թ. հոկտեմբերի 30-ին՝ Մուդրոսի զինադադարից հետո, Կիլիկիան զինագրավված ֆրանսիական ուժերի ղեկավար գնդապետ Էդուարդ Բրեմոնը , ժամանելով Կիլիկիա, հայտարարեց, որ հայերը պետք է «տեր դառնան իրենց երկրին: Մենք պիտի առաջնորդենք զիրենք, մինչև որ անոնք աճին և սկսին ինքզինքնին կառավարելու գործին հաջողիլ» և «պէտք է այժմէն պատրաստէք վարչագէտ մարդիկ երկրին վարչութիւնը ձեռք աենելու համար»:

    Բանալի բառերԿիլիկիա Հաճըն հերոսամարտ ինքնավարություն տնտեսական շահեր ինքնապաշտպանություն պարտություն ֆրանսիական զինվորական իշխանություն:

    Բեռնել

  • Արմեն Կարապետյան - Հայ կամավորական շարժման լուսաբանումը Հորիզոն թերթում (1914 թ․ հոկտեմբեր – 1916 թ․ հուլիս)
    16 Էջ | 41-57 | DOI՝ DOI: 10.54503/0135-0536-2025.3-41 |

    Ստացվել է՝ 2025-09-07 | Գրախոսվել է՝ 2025-10-31 | Ընդունվել տպագրության՝ 2025-11-17

    Տպագրված է 2025 N 3 (230) / Պատմություն

    Հայ կամավորական շարժումը պայմանավորված էր հայության պատմաքաղաքական ճակատագրի նախորդ ընթացքով, երբ XIX դարավերջից Արևմտյան Հայաստանում սկիզբ առավ ֆիդայական շարժումը՝ զինյալ դիմակայությունն ընդդեմ Օսմանյան կայսրությունում արևմտահայության ստրկացված իրավիճակի։ Առաջին համաշխարհային պատերազմի բռնկումը աշխարհասփյուռ հայությանը հույս ներշնչեց, որ եկել է այն բաղձալի պահը, երբ օրակարգում է հայտնվում արևմտահայության ազատագրության հիմնահարցը։ Ինչն էլ առիթ հանդիսացավ, որ հայության տարբեր հատվածների մեջ կամավորական շարժումը լայն թափ ստանա։

    Բանալի բառերԱռաջին համաշխարհային պատերազմ կամավորական գնդեր "Հորիզոն" պարբերական կոտորածներ գաղթականներ ինքնապաշտպանական մարտեր ցարական իշխանություն հերոս հրամանատարներ ազատագրված Վան

    Բեռնել

  • Աշոտ Սարգսյան - Ագաթանգեղոսի Հայոց պատմության ստեղծման ազգային-կրոնական միջավայրը և քաղաքական նպատակը
    22 Էջ | 3-25 | DOI՝ 10.54503/0135-0536-2026.1-3 |

    Ստացվել է՝ 2025-12-20 | Գրախոսվել է՝ 2026-02-01 | Ընդունվել տպագրության՝ 2026-03-20

    Տպագրված է 2026 N 1(231) / Պատմություն

    Հայ քաղաքական միտքը IV–V դարերի սահմանագլխին ձևակերպեց ազգային (աշխարհիկ ու հոգևոր) իշխանության պահպանման օրակարգ՝ դրա լուծման միջոցը համարելով քրիստոնեության լիակատար ու վերջնական տարածումը, այն ջերմեռանդ հավատի, հայ մարդու ինքնության առանցքի վերածումը։ Ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»՝ IV դարի սկզբին Տրդատ Գ թագավորի և Գրիգոր Լուսավորչի ջանքերով քրիստոնեությունն ընդունվել, լիակատար տարածվել ու արմատավորվել է ամբողջ երկրով մեկ։ Մինչդեռ V դարի պատմիչները բոլորովին այլ պատկեր են ներկայացնում՝ համարելով, որ նոր կրոնի տարածումը խիստ մակերեսային էր, իսկ դրա պատճառը Աստվածաշունչը հայերենով չունենալն էր։ Իրականում նաև այլ, ավելի լուրջ խոչընդոտներ են եղել նոր կրոնի տարածման և արմատավորման ճանապարհին, որոնց մասին պատմիչները լռում են կամ նրանց տեղեկությունները անուղղակի են։

    Բանալի բառերԱգաթանգեղոս "Հայոց պատմություն" քաղաքական օրակարգ կրոնական իրավիճակ ազգային ինքնություն զինվորական խավ եկեղեցու իշխանություն Աստվածաշնչի թարգմանություն։

    Բեռնել