Երվանդ Գրեկյան - «Ք. ա. VII դ. ճգնաժամ»-ը և մարական տերության կազմավորման խնդիրը
26 Էջ | 192-218 | Ստացվել է՝ 2021-01-13 | Գրախոսվել է՝ 2021-01-27 | Ընդունվել տպագրության՝ 2021-04-07
Տպագրված է 2021 N 1 (216) / Քննարկումներ
Անտիկ շրջանի պատմագիրները Մարաստանը համարում էին ընդարձակ սահմաններով մի թագավորություն, որի արքաներն իշխում էին Հալիս գետից արևելք ընկած «ողջ Ասիա»-յին: Մարաստանի ծնունդը նրանք կապում էին Դեյոկեսի անվան հետ և ներկայացնում Ք. ա. VII–VI դդ. իշխած մար արքաների մի ամբողջ ցանկ: Նրանցից Փրաորտեսը՝ Դեյոկեսի որդին, անգամ հավակնում էր ասորեստանյան տարածքներին, իսկ Կյուաքսարեսը՝ Փրաորտեսի որդին, վճռական դեր խաղաց Ասորեստանի կործանման գործում:
Բանալի բառերմարական տերություն Իրանական բարձրավանդակ Ասորեստան Ուրարտու հնամիջավայր կլիմայական փոփոխություններ ճգնաժամ էթնիկական տեղաշարժեր ապաբնակեցում:
